Գերմանիայում անօրինական ներգաղթը հասել է ռեկորդային մակարդակի
Աշխարհ
Գերմանիայի տարածքում աճել է անօրինական ներգաղթյալների քանակը և հասել ռեկորդային մակարդակի: 2014 թվականին միայն դաշնային ոստիկանությունը գրանցվել է 57 հազարից ավելի դեպք: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:
«Դա ամենաբարձր ցուցանիշներն են Գերմանիայի վերամիավորման ժամանակներից ի վեր»,- ասել է գերատեսչության ղեկավար Դիտեր Ռոմանը:
2013 թվականի հետ համեմատած` աճը կազմել է 75 տոկոս: 2014 թվականին դաշնային ոստիկանությունը գրանցել է մոտ 27 հազար մարդու, ովքեր անօրինական են գտնվել Գերմանիայի տարածքում:
Գերմանիայի տարածք անօրինական մուտքի մեծ մասն իրականացվում է Ավստրիայից և Ֆրանսիայից: «Հարավային սահմաններին այդ քանակը ավելի քան եռապատկվել է, իսկ արևմտյան սահմաններում՝ կրկնապատկվել»,- նշել է Ռոմանը:
2014 թվականի դաշնային ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 2100 մարդու, ովքեր զբաղվել են անօրինական ճանապարհով երկիր մարդկանց բերելով:
Անօրինական ներգաղթյալների մեծ մասը ժամանում է Սիրիայից, Էրիթրեայից, Աֆղանստանից, Կոսովոյից, Սերբիայից և Սոմալիից: Դաշնային ոստիկանությունը անցած տարի կարողացել է կանխել մոտ 30 հազար անօրինական մուտք Գերմանիայի տարածք` ինչպես տրանզիտային երկրներում, այնպես էլ պոտենցյալ անօրինական ներգաղթյալների բնակության երկրներում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ