ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանի միջամտությունը Եմենի գործերին. Քերի
Աշխարհ
ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին միջամտել Եմենում ռազմական հակամարտության ընթացքին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն լավ տեղեկացված է Եմենի նախագահ Մանսուր Հադիին երկրից արտաքսած հուսիթ գրոհայիններին Իրանի տրամադրած աջակցության մասին:
«Մենք առճակատում չենք փնտրում, բայց չենք թողնի մեր դաշնակիցներին: Մենք կշարունակենք աջակցել նրանց, ովքեր վտանգ են զգում Իրանի հնարավոր գործողություններից»,- հայտարարել է Քերին:
Պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն կաջակցի Մերձավոր Արևելքի երկրներին, որոնք վտանգ են զգում Իրանի կողմից:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ