Եմենում ավիահարվածների մեկնարկից ի վեր զոհվել է ավելի քան 300 խաղաղ բնակիչ. ՄԱԿ
Աշխարհ
Եմենում մարտի 26-ից ի վեր, երբ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան սկսել է ավիահարվածներ հասցնել արաբական երկրի տարածքին, զոհվել է ավելի քան 300 խաղաղ բնակիչ, այդ թվում` 74 երեխա: Այս մասին ասվում է մարդասիրական հարցերի համակարգման ՄԱԿ-ի վարչության նոր զեկույցում` փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Համաձայն նոր գնահատականների` մարտի 26-ից ապրիլի 7-ը սպանվել են 311 քաղաքացիական անձինք, որից 74-ը` երեխաներ, 14-ը՝ կանայք: Վնասվածքներ են ստացել 513 մարդ, որոնցից 40-ը` երեխաներ, 21-ը` կանայք:
Զոհերի ամենամեծ թիվը դիտվում է Սանայում` 88:
ՄԱԿ-ի տվյալներով` ավիահարվածների թիրախ են դարձել 37 հանրային կառույցներ, այդ թվում` 5 հիվանդանոցներ և 15 կրթական հաստատություններ Սանայում, Ադենում ու Էլ-Դալիում: Բացի այդ, ռմբակոծությունների են ենթարկվել 3 օդանավակայաններ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ