Նյու Յորքում հեղեղվել է մետրոն
Աշխարհ
Նյույորքյան մետրոյի կայարանում ջրհեղեղ է տեղի ունեցել: Երեկ երեկոյան 14-րդ փողոցի մետրոյի կայարանում սկսել են ջրեր թափվել խողովակաշարի վնասման հետևանքով: Գնացքների երթևեկությունը կանգնեցվել է: Այս մասին հայտնել է glavcom.ua-ն:
Քաղաքացիները սոցցանցերում տեղադրում են առաստաղից հորդացող ջրի տեսագրությունները:
Նշվում է, որ 14-րդ փողոցը գտնվում է Մանհեթենում: Կայարանից ոչ հեռու գտնվում են Նյու Յորքի համալսարանն ու շրջանի գլխավոր հրապարակներից մեկը՝ Յունիոն Սքվերը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ