Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Էն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցի ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Պրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջը Արման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջ Արդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը 284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը Ուկրաինա Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան «Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվել Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ 

Վաղը կներկայացվեն նաև աստղագիտության բացահայտումները միջնադարյան Հայաստանում

Գիտություն և Մշակույթ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում այսօր իր աշխատանքները սկսեց «Մշակութային աստղագիտությունը Հայկական լեռնաշխարհում» երիտասարդական քառօրյա գիտաժողովը (20-23 հունիսի 2016թ., Երևան-Մեծամոր-Բյուրական):

Գիտաժողովի պաշտոնական բացմամբ և ողջույնի խոսքերով հանդես եկան ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս- քարտուղար Յուրի Սուվարյանը, Միջազգային աստղագիտական միության աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Արեգ Միքայելյանը: Այլ պաշտոնյաների թվում ներկա էր նաև ՀՀ-ում Ղազախստանի փոխդեսպանը, որը նույնպես հանդես եկավ ողջույնի խոսքով:

Արեգ Միքայելյանը (ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարան) աստղագիտությունը հիմնավոր կերպով ներկայացրեց որպես միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների առաջատար: Այս իրողությունը շատերին անծանոթ է, բայց դրանում չկա որևէ չափազանցություն աստղագիտության դերը կարևորելու առումով: Միջճյուղային գիտությունների ցանկն արդեն իսկ պատկառելի է, ահավասիկ' աստղաֆիզիկա, աստղամասնիկային ֆիզիկա, մաթեմատիկական ֆիզիկա, կենսաքիմիա, կենսաֆիզիկա, աստղակենսաբանություն, կենսաբժշկություն, ֆիզիկական քիմիա, քիմիական ֆիզիկա, պատմա-աստղագիտություն, երկրաֆիզիկա, երկրաքիմիա, արհեստական ինտելեկտ (կենսաբանություն, ինֆորմատիկա և այլն):

Որպես բազմաճյուղային գիտություններ, Արեգ Միքայելյանը նշեց արտերկրային քաղաքակրթությունների հիմնախնդրի հետ առնչվողները (փիլիսոփայություն, աստղագիտություն, ռադիոֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, հնագիտություն և այլն), երկրի գլոբալ տաքացման հետ կապվածները (օդերևութաբանություն, արեգակնային ֆիզիկա, տնտեսագիտություն և այլն), արկտիկական հետազոտությունների ոլորտին առնչվողները (մթնոլորտի ֆիզիկա, օվկիանոսագիտություն, կենսաբանություն, տնտեսագիտություն, լրագրություն և այլն): Սրանցից, օրինակ, միայն արտերկրային քաղաքակրթությունների հիմնախնդիրն արդեն իսկ շատ բազմակողմանի է, այն իր մեջ ներառում է փիլիսոփայությունն ու կրոնը, աստղագիտությունը (SETI/CETI, արտարեգակնային մոլորակներ), ռադիոֆիզիկան, սպեկտրագրությունը, տիեզերական թռիչքները, տիեզերագնացությունը, աշխարհագրությունը, երկրաբանությունը, մոլորակագիտությունը, աստղաերկրաբանությունը, աստղաէկոլոգիան, քիմիան (օրգանական միացությունները Տիեզերքում, աստղաքիմիա, կոսմոքիմիա, կոսմոժամանակագրություն)
կենսաբանությունը (կյանքի առաջացումը, աստղակենսաբանություն, այլընտրանքային կենսաբանություն), պատմությունը, հնագիտությունը (paleovisit/հնայց), հոգեբանությունը, սոցիոլոգիան, լեզվաբանությունը (աստղա- կամ էքզոլեզվաբանություն), դիվանագիտությունը, ՉԹՕ-ները, արտառոց երևույթները:

Հանդես գալով «Մշակութային աստղագիտությունը Հայաստանում և աշխարհում» թեմայով ուշագրավ զեկուցմամբ, գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ Սոնա Ֆարմանյանը ներկայացրեց, թե ինչ է «Մշակութային Աստղագիտությունը»: Մշակույթի մեջ տիեզերական գիտելիքների կամ աստղագիտության արտացոլումն արդեն մի քանի տասնամյակ է, ինչ առանձնացվել է որպես գիտության ինքնուրույն բնագավառ: Մշակութային աստղագիտությունը ներկայիս և հնագույն մշակույթների աստղագիտական ըմբռնումների միջառարկայական ուսումնասիրությունն է: Համաշխարհային գրականության մեջ այս բնագավառը կոչվում է «Աստղագիտությունը մշակույթում», «Աստղագիտություն և մշակույթ», ինչպես նաև «Մշակութային աստղագիտություն»:

«Մշակութային աստղագիտության ենթաճյուղերն են կրոնը և աստղագիտությունը, աստղագիտությունը հնագույն մշակույթներում, էթնոաստղագիտությունը, աստղաբանությունը և աստղագուշակությունը, աստղագիտությունը բանահյուսությունում և պոեզիայում, աստղագիտությունը երաժշտության մեջ, աստղագիտությունը գեղարվեստում, աստղագիտությունը ճարտարապետության մեջ, գիտական ֆանտաստիկան, աստղագիտությունը նորաձևության մեջ, աստղալեզվաբանությունը, աստղանշանաբանությունը, աստղահերալդիկան, գիտական տուրիզմը, գիտական լրագրությունը,- ասաց Սոնա Ֆարմանյանը:- Մշակութային աստղագիտությունն ուսումնասիրում են աստղագետներ, պատմաբաններ, հնագետներ, ազգագրագետներ, գրականագետներ, լեզվաբաններ, փիլիսոփաներ, աստվածաբաններ, մշակութաբաններ, արվեստաբաններ»:

Գիտաժողովի, որին առաջիկայում դեռ հանգամանալից կանդրադառնանք, նպատակն է հումանիտար ոլորտի երիտասարդ մասնագետների ժամանակակից գիտելիքների ներկայացման և համատեղ քննարկումների միջոցով մշակել Հայաստանում միջճյուղային գիտությունների, մասնավորապես' մշակութային աստղագիտության հիմնահարցերը և հիմք նախապատրաստել հետագա հնարավոր համագործակցության համար:

Ա. Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջ
Ամենադիտված