Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Էն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցի ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Պրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջը Արման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջ Արդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը 284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը Ուկրաինա Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան «Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվել Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ 

«Մենք չենք ուզում հասկանալ, որ այս երկիրը հեքիաթային երկիր է». Գրիգոր Գուրզադյան

Գիտություն և Մշակույթ

Գրիգոր Գուրզադյանն իր կյանքի բեկումնային իրադարձությունը համարել է ԽՍՀՄ տիեզերական կենտրոնի ղեկավար Սերգեյ Կորոլյովի հետ հանդիպումը: Վերջինս գիշերային անակնկալ զանգով խնդրել է Գուրզադյանին առավոտյան շտապ գալ Մոսկվա, իր մոտ: Հանդիպման առիթը տիեզերական աստղադիտակի ստեղծումն է եղել, որի հետ կապված աշխատանքները պետք է ղեկավարեր Գուրզադյանը: Կորոլյովը տիեզերանավի վրա նախատեսել էր դնել աստղադիտակ, և որոշել էր, որ տիեզերանավի գծագրերին պետք է ծանոթանա Գրիգոր Գուրզադյանը: Վերջինս արագ հայտնել է, թե տիեզերակայանի որ մասում պետք է տեղադրվի աստղադիտակը: Գծագրերը իրականություն են դարձել, 3 ամսում ստեղծվել է «Օրիոն 1» տիեզերական աստղադիտակը, որն էլ հաջողությամբ տեղադրվել է «Սոլյուտ» տիեզերանավի վրա: Այս մասին իր զեկույցում ասաց այս օրերին ընթացող «Մշակութային աստղագիտությունը Հայկական լեռնաշխարհում» երիտասարդական գիտաժողովի մասնակից, Երիտասարդ պատմագետների ասոցիացիայի անդամ Մարիամ Այդինյանը:

Թե ով է եղել Գրիգոր Գուրզադյանը' տաղանդավոր գիտնականն ու մեծ հայերից մեկը, Հայաստանում, ցավոք, այսօր շատերը չգիտեն կամ չգիտեն նրա տաղանդին ու վաստակին արժանի չափով: Առավել քչերն են ծանոթ արվեստի ոլորտում նրա ստեղծագործություններին ու ճանաչում են նրան որպես նկարիչ և էսսեիստ: Պատճառը թերևս այն համեստությունն է, որը եղել է գիտնականի բնավորության կարևոր գծերից մեկը: Եվ, ահա, Մարիամ Այդինյանը իր փոքրիկ ուսումնասիրության շրջանակում ներկայացրեց նրան' աստղագետին, կոնստրուկտորին, էսսեիստին ու նկարչին:

Գրիգոր Արամի Գուրզադյանը ծնվել է 1922թ. հոկտեմբերի 15-ին, Բաղդադում, 1915-ին Արևմտյան Հայաստանից տեղահանված ծնողների ընտանիքում: Մեկուկես տարեկան Գրիգորը հոր ձեռքերի վրա 1200 կմ ճանապարհ է անցել' Բաղդադից մինչև Թեհրան:
«Իմ հեռավոր արմատները տանում են Վասպուրական»,- հպարտությամբ ասում էր գիտնականը:

Աստղագետը և կոնստրուկտորը

1944 թվականին Գուրզադյանն ավարտել է Երևանի պոլիտեխնիկական (ճարտարագիտական) ինստիտուտը, ապա նույն տարում ընդունվել ասպիրանտուրա' ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ղեկավարությամբ: 1946թ. հիմնադրվել է ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը: Գրիգոր Գուրզադյանն իր մասնակցությունն է ունեցել այդ գործում և դարձել կենտրոնի աշխատակիցներից մեկը:
1950-66 թթ. ղեկավարել է Բյուրականի աստղադիտարանի աստղերի և միգամածությունների ֆիզիկայի բաժինը, 1967-1973-ին' տիեզերական հետազոտությունների մասնաճյուղը, 1973-1978-ին ղեկավարել է Գառնիի աստղագիտության լաբորատորիան, 1978-1992-ին եղել է Բյուրականի աստղադիտարանի արտամթնոլորտային աստղագիտության լաբորատորիայի վարիչ, 1992-2004-ին' Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտի տնօրեն: 1979-ից եղել է նաև ԵրՊԻ տիեզերական սարքաշինության ամբիոնի վարիչ: Տասնամյակներ շարունակ դասավանդել է տեսական աստղաֆիզիկա ԵՊՀ-ում և ճշգրիտ մեխանիկա' ԵրՊԻ-ում, 1962-ին արժանացել է պրոֆեսորի կոչման, 1965-ին ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ, 1986-ին' ՀՍՍՀ ԳԱ իսկական անդամ: Գրել է ավելի քան 200 գիտական հոդված, հեղինակ է մի շարք մենագրությունների: Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) անդամ է եղել 1950 թվականից, ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ' 1975 թվականից: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով:

Գրիգոր Գուրզադյանը համարվում է տիեզերական աստղագիտության հիմնադիրներից մեկը: ՈՒսումնասիրել է մոլորակաձև միգամածությունների ֆիզիկան և դինամիկան, ստեղծել աստղերի բռնկման տեսություն' հիմնված նրանցում ընթացող ոչ ջերմային երևույթների վրա, իր ղեկավարած կոնստրուկտորական բյուրոյում նախագծել է «Օրիոն» 1 և «Օրիոն 2» տիեզերական աստղադիտակները: Մի շարք գիտական սարքերի, օպտիկական համակարգերի հեղինակ է: Գուրզադյանը մշակել է սեղմ կրկնակի աստղերի ընդհանուր գունոլորտների և կրկնակի գնդաձև աստղակույտերի էվոլյուցիայի տեսությունները: 1960-ականներին Ռ-5 բալիստիկ հրթիռների կիրառմամբ նա ղեկավարել է Արեգակի և աստղերի գերմանուշակագույն դիտումները (առաջին թռիչքը կայացել է 1961թ. Կապուստին-Յար բազայից):

««Սոլյուտ»-ի առաջին և երկրորդ թռիչքները տիեզերք բարեհաջող են ընթացել,- ասաց Մարիամ Այդինյանը:- Սակայն երրորդ տիեզերանավի վայրէջքի պահին դժբախտ պատահար է տեղի ունեցել. երեք տիեզերագնացները զոհվել են: Գիտնականն ամեն անգամ ցավով էր հիշում այդ դեպքը: Այնուամենայնիվ, նրան հաջողվել է ձեռք բերել Պացաևի գրպանից գտնված տեսաժապավենը, ինչի շնորհիվ միջազգային գիտական հանդեսներում հոդվածներ է հրապարակել»:

«Ցնցումը զարհուրելի էր, ես չեմ կարող բացատրել, թե ինչ էր կատարվում բոլորիս հետ հատկապես առաջին պահին, երբ ռադիոկայանները հայտնեցին, որ երեքն էլ Երկիր են հասել մահացած,- ասել է Գուրզադյանը:- Գիտե՞ք՝ այս պահը հոգեբանորեն հետաքրքիր է. մեզանից ամեն մեկը, ես առաջին հերթին, մտածում էր, որ պատճառը ես եմ եղել: Լուռ, ամեն մեկը մտածել է իր հոգու խորքում, որ պատճառը ես եմ եղել… մեր Օրիոնն այնտեղ էր… Ի՜նչ գիտական արդյունքներ էին ստացվել, բոլոր ամերիկյան ամսագրերը տպագրեցին: Իսկ աղետի հիմնական պատճառը որոշեցին չհրապարակել, որովհետև ժողովուրդը կարող էր պայթել: Ստեղծվեց կառավարական հատուկ հանձնաժողով, փորձագետներ, մասնագետներ, գիտակներ… և պարզեցին հետևյալը. այն վարպետը, որը հավաքել էր իջնող սարքի հանգույցներից մեկը, եղել էր սարսափելի հարբած…»:

250 կգ կշռող ապագա «Օրիոն 2»-ը տեղակայվում է տիեզերանավերից մեկի վրա, որը ստանում է «Սոյուզ-13» անունը: Գուրզադյանին է վստահվում 12 տիեզերագնացներից ընտրել մեկ զույգի, ովքեր պետք է տիեզերք դուրս գային:

«Հայաստանում, սկզբում Բյուրականում, ապա Գառնիում, մեզ հաջողվեց առաջինը Խորհրդային Միությունում և առաջիններից մեկն աշխարհում ստեղծել և տիեզերք հանել աստղադիտարաններ, որոնք պետք է աշխատեին մինչ այդ գործնականում անհայտ տիեզերական պայմաններում,- հետագայում հիշել է գիտնականը:- Սկզբում մենք ստեղծեցինք հրթիռային աստղադիտարաններ, որոնք արձակվում էին բավականին բարձր՝ մինչև հինգ հարյուր կիլոմետր: Ապա ստեղծեցինք ուղեծրային աստղադիտարաններ, որոնք աշխատում էին և՛ ավտոմատ ռեժիմով, և՛ տիեզերագնացի մասնակցությամբ: Այստեղ մենք առաջինը աշխարհում որոշակի գիտական արդյունքներ ստացանք: Այսօրվա պես հիշում եմ այն հուզիչ պահը, երբ առաջին անգամ գրանցեցինք թույլ աստղերի, մոլորակաձև միգամածության սպեկտրներ կարճալիք՝ ուլտրամանուշակագույն տիրույթում, և մեր աչքերի առջև բացվեց այն, ինչ մինչ այդ հասու չէր»:

«Օրիոն 2»-ը տեղակայվելով «Սոյուզ 13» տիեզերանավի վրա, արձակվել է 1973 թվականին: Այն խորհրդային շրջանում հետաքրքրություն է առաջացրել ամերիկացի գիտնականների մոտ: Միացյալ Նահանգների տիեզերական գործակալության' ՆԱՍԱ-ի հետ կնքվել է պայմանագիր' միասնական տիեզերական հետազոտություններ կատարելու նպատակով: Պայմանագիրը մեր կողմից ստորագրել է Գ. Գուրզադյանի որդին' Վահագն Գուրզադյանը: Նախատեսվել էր Գառնիում ստեղծել Տիեզերական կապի կենտրոն: Անհրաժեշտ սարքավորումները պետք է տրամադրեր ԱՄՆ-ը: Սա բացառիկ հնարավորություն էր Հայաստանի համար, որը, ցավոք, չի իրականացել:

«Օրիոն 2»-ին առնչվող կարևոր նորամուծությունը աստղադիտարանի կառավարման համակարգի ստեղծումն էր առանց գիրոսկոպների, այսինքն' միայն աստղերի միջոցով: Աստղերի միջոցով այն հարթակը, որի վրա դրված էր աստղադիտակը, պետք է քարացած մնար երկնքի համար: Գիտնականի այս գաղափարը ընկալելի չի եղել ժամանակակիցների համար: Ինքը մեծահոգաբար է մոտեցել հարցին. «Երկրի բոլոր խոշորագույն տեխնիկական, ինժեներական կենտրոնները հրաժարվեցին մոտենալ այդ խնդրին: Պետք չէ նրանց մեղադրել: Գիտեք, երբ բոլորովին նոր խնդիր է առաջանում, պետք չէ մեղադրել, որ գոյություն ունեցող կենտրոնները չեն ուզում մոտենալ, որովհետև այդ կենտրոնները ստեղծված են եղել մինչ այդ եղած գաղափարների վրա, և նրանք ձևավորվել են մտածողության միայն այդ չափանիշներով ու գաղափարներով»:

Նկարիչը

«Մենք չենք ուզում հասկանալ, որ այս երկիրը հեքիաթային երկիր է»,- ասել է Գրիգոր Գուրզադյանը:
Հայրենի բնաշխարհի մեծ սիրահարը իր սփոփանքն է գտել գեղանկարչության մեջ: Դեռևս 1 տարեկանից Գրիգորին սկսել է ճնշել լսողությունը, բայց իր հետագա կյանքում լսած սիմֆոնիաները նա մտապահել է, մտքում անգիր արել: Գուցե հենց այդ սիմֆոնիաներն են նրան ուղեկցել գեղանկարներ ստեղծելու ընթացքում:

«Նկարի պահանջը շնչելու պես մի բան է, ամեն գիծը մեծ ապրումով եմ քաշել ամեն նկարի վրա, դա ինձ համար մի ամբողջ աշխարհ է»,- ասել է Գուրզադյանը:

Նա մշտապես զգացել է երաժշտություն լսելու, նկարելու կարիքը, բայց զսպել է իրեն' համարելով, որ նկարելը միայն իրեն է պետք, իսկ գիտական նվաճումները' բոլորին: Սիրել է տիեզերքը, բայց անընդհատ հիշեցրել, որ մտածողություն, որոշում կայացնելու կարողություն միայն մարդն ունի, և… տիեզերքում արվեստ չկա, մարդն է ստեղծում այն:

Գրիգոր Գուրզադյանը Պոլիտեխնիկական ինստիտուտին զուգահեռ, Թերլեմեզյանի անվան ուսումնարանում կերպարվեստի դասեր է առել հայ հայտնի գեղանկարիչ Մարիամ Ասլամազյանից: Նկարչության հանդեպ սերը դեռևս մանուկ հասակից է դրսևորվել.

«Եթե թղթի կտոր էր ընկնում ձեռքս և մի ջարդոտված մատիտ, նկարում էի ծառ, քար, տուն, ինչ-որ հայացքս կամ աչքս տեսնում էր, բայց հետո քիչ-քիչ այդ հատկությունը դարձավ տիրապետող, և ես էլ չզգացի, թե ինչպես մատիտը դարձավ վրձին, դարձավ ներկ, գույն, և տեսադաշտը մեծացավ արդեն այլ չափանիշով՝ երկիրը այնպես, ինչպես կա, ինչպես մարդն է տեսնում՝ իր ձևերի մեջ, իր գույների մեջ: Այդպես տարվեցի, և ինքս էլ չզգացի այդ անցումը ո՛չ ժամանակի և ո՛չ էլ փոփոխության տեսակետից»:

Գրիգոր Գուրզադյան գեղանկարչի վրա մեծ ազդեցություն է թողել Մարտիրոս Սարյանը: Նրա մասին ասել է, որ հայ ժողովրդին տվեց գույնի զգացողությունը: Նրանով սկսվեց հայ կերպարվեստի պատմությունը:

«Գիտե՞ք, նկարելը նվագելու պես բան է երևի, ես գոնե այդպես եմ ընկալում, դա միշտ մարդու հոգում կա: Շատ եմ սիրում գույնը: Գույնը շատ հետաքրքիր մտքեր է բերում, հարկադրում որոշակի վերաբերմունք ունենալ շրջապատի նկատմամբ: Գույների աշխարհը կարևոր իրադարձություն է բնության մեջ»,- հարցազրույցներից մեկում հայտնել է Գուրզադյանը:

«Նրա նկարներում պատկերված վառ ծաղիկները յուրօրինակ տրամադրություն են հաղորդում,- ասաց Մարիամ Այդինյանը:- Ողջ մարդկային հույզերն են ամփոփված այդ նկարներում: Նկարիչը դրանք անվանում էր կարոտ, հույս, երազ, անդորր, շքեղություն, խրախճանք… Գրիգոր Գուրզադյանը սիրում էր ժամերով, օրերով մենակ մնալ բնության հետ: Հենց այդ պտղաբեր մենության ծնունդն են նրա բնանկարները, հայրենի լեռների, ձորերի պատկերները: Ուշադրության են արժանի նաև նրա գծանկարները, որոնցում գերիշխող են իր սիրելի հունական քանդակները»:

Հույն կնոջ մարմինը Գուրզադյանն իդեալական էր համարում. «Հելլենուհին... ոչ մի զարդարանք վզին ու ձեռքին, մատներին ու գլխին: Հելլենուհին չունի կարիք պաճուճանքների... Ամենամեծ զարդարանքը ինքն է, իր մարմինը, բուրմունքը մարմնի. այդ բուրմունքը նրանց քանդակներից էլ է գալիս…»:

Էսսեիստը

«Հայ ընթերցողների շրջանում հետզհետե մեծանում է հետաքրքրությունը Գրիգոր Գուրզադյանի էսսեների նկատմամբ,- ասաց Մարիամ Այդինյանը:- Էսսեները թեմատիկ առումով բազմազան են. դրանք վերաբերում են գիտությանը, արվեստին, պատմական նշանավոր իրադարձություններին: Գիտնականի գիտելիքները տիեզերքի պես անսահման են թվում»:

Խորապես ուսումնասիրված, յուրացված է ցանկացած թեմա, որին մոտեցել է Գուրզադյանը:

«Ես ինքս էլ չզգացի, թե երբ և ինչպես սկսեցի խոսել արվեստի մասին, գիտության ու գրականության մասին, իհարկե, համապատասխան լեզվական միջոցներ կիրառելով: Ահա այդպես ծնվեցին իմ գրքերը, որոնցում ընդգրկված են տարբեր տարիներին գրված էսսեներ»,- ասել է Գուրզադյանը:

Ըստ Մարիամ Այդինյանի, Գրիգոր Գուրզադյանի համար էսսեի ժանրը միջոց էր խրթինը մատչելի ներկայացնելու: Ինչպես ինքն էր ասում, այս ժանրը հնարավորություն է տալիս թափանցելու իրերի էության մեջ: Աստղագիտությունը, որից շատերը հեռու են մնում, մտածելով, թե իրենց խելքի բանը չէ, Գուրզադյանի էսսեներում մատուցվում է պարզ, մատչելի և գեղարվեստորեն:

«Գալակտիկաները աստղային քաղաքներ են, աստղային օազիսներ:,- գրել է նա:- Ինչպես անապատում ամայություն է, դատարկություն, այդպիսի դատարկություն է գալակտիկաների միջև ընկած տարածության մեջ: Աստղերը նման են իրար, մեկը' մեծ, մյուսը' փոքր, բայց բոլորն էլ գնդաձև, խիստ տաք գազային զանգվածներ են. դրանցից մեկը' Արեգակը»:

Օգտագործելով գեղարվեստական տարբեր արտահայտչամիջոցներ, հեղինակը ընթերցողին մոտեցնում է գիտությանն ու ծանոթացնում տիեզերքի գաղտնիքներին: Մարդու և տիեզերքի թեման առկա է Գուրզադյանի բազմաթիվ էսսեներում:

«Տիեզերք-բնությունն ստեղծել է մարդուն, մարդն էլ իր հերթին ստեղծել է ինչ-որ բաներ, որոնք, ի վերջո, մտնում են տիեզերքի գանձարանը, որպես հավելյալ արժեք, որպես երկրորդական արդյունք: Կարելի է ասել, որ մարդու գործունեությամբ տիեզերքը դառնում է մի փոքր ավելի բազմազան: Օրինակ' մարդը ստեղծել է արվեստ, գրականություն. սրանք տիեզերքում չկան: Թեպետ ներշնչումը, այո, գալիս է բնությունից: Մարդը ստեղծել է հավատ, կրոն, մի հոյակապ պատրանք, որն իր բոլոր տարատեսակներով խաղացել է այնքան վիթխարի դեր' իր իսկ մարդու ճակատագրում: Բայց կրոնը նույնպես չկա բնության մեջ». գրել է նա «Տիեզերքը ափի մեջ» էսսեում:

Գիտնականն իր էսսեներում անդրադարձել է հին եգիպտական, հունական մշակույթներին, ճարտարապետությանը, փորձել է հասկանալ հին աշխարհի գաղտնիքները: Գուրզադյանը սիրել է անդրադառնալ նաև պատմության մեջ հետք թողած, պատմություն կերտած անձանց, ինչպիսիք են Լեոնարդո դա Վինչին, Դեմոկրիտը, նշանավոր զորավար Հաննիբալը, Արտաշես արքան:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջ
Ամենադիտված