ԵՄ գագաթնաժողովն Իտալիայում ընթանում է անվտանգության ուժեղացված միջոցառումների ներքո
Աշխարհ
Հռոմի համաձայնագրի 60 ամյակին նվիրված Եվրամիության անդամ 27 երկրների գագաթնաժողովն Իտալիայի մայրաքաղաքում մեկնարկել է անվտանգության ուժեղացված միջոցառումների ներքո: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Իտալիայի իշխանությունները նախազգուշանում են հնարավոր անկարգություններից, որոնք կարող են տեղի ունենալ միասնական Եվրոպայի կողմնակիցների ու ընդդիմադիրների կողմից կազմակերպվելիք ցույցերի ժամանակ:
ԵՄ առաջնորդները հավաքվել են Palazzo dei Conservatori պալատում: Գագաթնաժողովի պաշտոնական մասի ավարտին ակնկալվում է ստորագրել պատմական հռչակագիր, որով հստակեցվելու են ԵՄ ապագա զարգացման հիմնական ուղղությունները:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ