«Դեբի» ցիկլոնի պատճառով Ավստրալիայում գործի է դրվել բնական աղետների պայմաններում աշխատանքի պլանը
Աշխարհ
Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թեռնբուլը հայտարարել է Քվինսլենդի նահանգում բնական աղետների պայմաններում աշխատանքի ֆեդերալ պլանի կիրարկման մասին: Այս միջոցը սահմանվել է մայրցամաքի հյուսիս-արեւելյան շրջանի «Դեբի» հզորագույն արեւադարձային ցիկլոնի հասնելու պատճառով, որը մարտի 28-ին տեղական ժամանակով կեսօրից հետո կտրել-անցել է առափնյա գիծը:
«Քվինսլենդի հյուսիս - արեւելքում իրադրությունը շեշտակիորեն վատթարանում է»,- արձանագրել է կառավարության ղեկավարը՝ ելույթ ունենալով խորհրդարանում: Նա նշել է, որ ցիկլոնի էպիկենտրոնի մոտ քամու պոռթկումների ուժը հասնում է ժամում 270 կիլոմետրի: «Ճգնաժամային տարածաշրջան են ուղարկվել շուրջ հազար զինվորականներ, որոնք լիովին պատրաստ են օգնություն ցույց տալ»,- նշել է Թեռնբուլը:
Ավստրալիայի Ապահովագրական ընկերությունների ազգային խորհուրդն արդեն «Դեբի» ցիկլոնը հայտարարել է բնական աղետ: Հետագայում դա պետք է տարերքից տուժած մարդկանց համար զգալիորեն հեշտացնի վնասի փոխհատուցման հայցեր հարուցելու գործընթացը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում