Իսրայելը Հորդանան գետի արևմտյան ափին ևս մեկ բնակավայր կկառուցի
Աշխարհ
Իսրայելը հաստատել է Հորդանան գետի արևմտյան ափին նոր բնակավայր կառուցելու ծրագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով BBC-ն, այն կդառնա վերջին 20 տարում Արևմտյան ափին Իսրայել կառուցած միակ նոր բնակավայրը:
Որոշումը միաձայն ընդունել է Իսրայելի անվտանգության կառավարությունը: Բնակավայրը տեղակայվելու է «Գյուլաթ Սիոն» բլրի վրա' պաղեստինյան Նաբլուս քաղաքի մոտակայքում: Նոր վայրում բնակություն կհաստատեն 40 ընտանիքներ:
Պաղեստինը պաշտոնապես դատապարտել է Իսրայելի այդ քայլը և կոչ արել միջազգային հանրությանը միջամտել այս հարցում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում