Հայտնաբերվել է ԻՊ-ի ռումբերի գործարանը
Աշխարհ
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ԻՊ ահաբեկչական խմբավորման գլխավոր հենակետ համարվող իրաքայան Մոսուլ քաղաքում հայտնաբերվել է գործարան, որտեղ իսլամիտ գրոհայինները ռումբեր են ստեղծել ու դրանք տեղադրել մեքենաներում'հետագայում ահաբեկչություններ իրագործելու նպատակով: Իրաքցի զինվորները գործարանում գտել են լքված մի քանի փոխադրամիջոց, որոնք զրահապատ են եղել: Հավանաբար ԻՊ անդամները ստիպված են եղել լքել գործարանն Իրաքի կառավարական բանակի գրոհի պատճառով: «Այս մեքենաները կառուցման փուլում էին ու գրեթե պատրաստ էին պայթուցիկ նյութերով լցվելուն և մեր դեմ օգտագործվելուն, սակայն Դաեշը (ԻՊ-ի մյուս անվանումը-Tert.am) մեր գրոհի ընթացքում ժամանակ չի ունեցել օգտագործել դրանք: Օգտագործվելու դեպքում դրանք այնքան հզոր պայթյուն կառաջացնեին, որը բավական կլիներ մի քանի տուն միանգամից հողին հավասարեցնելու համար: Դաեշը նմանատիպ մեքենաներ է թաքցրել բնակելի թաղամասերում և այն վայրերում, որտեղ դրանք անտեսանելի կլինեն ամերիկյան անօդաչուների համար»,-նշել է զինվորներից մեկը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում