Իսրայելը լիովին պաշտպանում է Սիրիայի ավիաբազային հարվածելու՝ Թրամփի որոշումը. Նաթանյահու
Աշխարհ
Իսրայելը լիովին պաշտպանում է Սիրիայի ավիաբազային հարվածելու՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: Այս հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն:
«Իսրայելը լիովին պաշտպանում է նախագահ Թրամփի որոշումը,- գրել է Իսրայելի վարչապետը Twitter-ի իր պաշտոնական էջում:- Ինչպես խոսքով, այնպես էլ գործով ԱՄՆ-ի նախագահը միանշանակ հասկանալ տվեց, որ չի հանդուրժելու քիմիական զենքի օգտագործումն ու տարածումը»:
Նաթանյահուի խոսքով՝ «Իսրայելը հուսով է, որ Ասադի ռեժիմի սարսափազդու գործողությունների նկատմամբ ցուցաբերված այդ վճռականությունը կդրսեւորվի ոչ միայն Դամասկոսի, այլեւ Թեհրանի, Փենյանի նկատմամբ եւ այլ վայերերում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ