Կիպրոսի խորհրդարանը դատապարտելով Հայոց ցեղասպանությունը՝ կոչ է արել ճանաչել հանցագործությունը
Աշխարհ
Կիպրոսի խորհրդարանը դատապարտելով Հայոց ցեղասպանությունը՝ միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել հանցագործությունը:
Խորհրդարանի նիստի ժամանակ՝ իր ելույթում խոսնակ Դեմետրիս Սիլուրիսը նշել է, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից հետո ավելի քան 100 տարի է անցել, սակայն Թուրքիան մինչեւ հիմա հրաժարվում է ճանաչել 1,5 միլիոն հայերի սպանությունը: Այս մասին հայտնում է Famagusta Gazette-ն:
Սիլուրիսը միջազգային հանրությանը կոչ է արել Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել:
Խորհրդարանում հայ համայնքի ներկայացուցիչ, պատգամավոր Վարտկես Մահդեսյանն իր հերթին հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության մեղավորները անպատիժ են մնում:
Նա նշել է, որ ավելի քան 100 տարվա ընթացքում հայերը պահանջում են պատմական անհերքելի փաստերի լիակատար ճանաչում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում