Հրդեհ է բռնկվել Կազանի Բոլոր կրոնների տաճարում
Արտակարգ Պատահար
Կազանի Բոլոր կրոնների տաճարում հրդեհ է բռնկել, ինչի մասին, հայտնել է արտակարգ իրավիճակների նախարարության հանրապետության գլավոր վարչությունը: Առաջին հրշեջ ստորաբաժանումների ժամանման պահին այրում էր տեղի ունենում բազմամակարդակ շենքի տանիքածածկին եւ երկրորդ հարկի ձեղնահարկում:
«Մոսկվայի ժամանակով 06:51-ին հրշեջները վերացրել են բաց այրումը Բոլոր կրոնների տաճարում: Շենքում հայտնաբերվել է մահացած տղամարդ, նրա ինքնությունը պարզվում է»,- ասել է գերատեսչության մամուլի ծառայությունը: Հրդեհի մակերեսը կազմել է 200 քառակուսի մետր:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայում քննարկում է արտակարգ պատահարի հնարավոր պատճառների ամբողջ համալիրը. հրկիզում, անզգուշություն, էլեկտրատեխնիկական պատճառներ:
Բոլոր կրոններնի տաճարը 1994 թվականին կառուցել է նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ եւ բուժարար Իլդար Խանովը: Նրա մտահղացմամբ՝ տաճարը կառուցվել է որպես կրոնների, մշակույթների եւ քաղաքակրթությունների ճարտարապետական խորհրդանիշ: Համալիրում ժամերգություններ եւ ծիսակատարություններ չեն անցկացվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում