Աֆղանստանում ԻՊ-ի բարձրաստիճան առաջնորդ է ոչնչացվել
Աշխարհ
Աֆղանստանի անվտանգության ուժերը ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը երկրի հյուսիսում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան առաջնորդներից մեկին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ վկայակոչելով աֆղանական Սարի Պուլ նահանգի նահանգապետ Մոհամադ Զահիր Վահդատիին:
«Սպանվել է ԻՊ բարձրաստիճան առաջնորդներից մեկը' Քարի Շեր Մուհամեդը, որը հայտնի է «Առյուծ» մականունով, ինչպես նաև նրան ուղեկցող երեք թիկնապահները»,- գրել է նահանգապետն իր ֆեյսբուքյան էջում:
Պաշտոնյան նշել է, որ ահաբեկիչները սպանվել են Սայան շրջանում տեղի ունեցած բախումների ժամանակ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում