Դիարբեքիրում պայթյուն է որոտացել. կան վիրավորներ (տեսանյութ)
Աշխարհ
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Բաղլար շրջանում' ոստիկանության շենքի արհեստանոցում ապրիլի 11-ին որոտացած հզոր պայթյունի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ, որոնցից մեկի վիճակը ծանր է: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Պայթյունի պատճառները չեն հստակեցվում: Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ այս պահին փլատակների տակ մեկ մարդ կա: Նա նաև նշել է, որ հնարավոր է պայթյունը տեղի է ունեցել մեքենայի վերանորոգման ժամանակ:
Ոստիկանությունը նախազգուշացրել է հարակից շրջանների բնակիչներին խուսափել այդ տարածքում կրակ վառելուց' հաշվի առնելով, որ արհեստանոցը, որը փլուզվել է, դյուրավառ նյութեր է պարունակել, որոնք կարող են տարաներից դուրս եկած լինել:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ