Նազարբաևը կարգադրել է ղազախական այբուբենը փոխադրել լատինական գրի
Աշխարհ
Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւը երկրի կառավարությանը հանձնարարել Է կազմել ղազախական այբուբենի՝ լատինական գրի անցման գրաֆիկ:
«Մենք կսկսենք (լատինական գրի անցման) նախապատրաստական աշխատանքը»,- ասված Է Նազարբաեւի՝ «Եգեմեն Ղազախստան» («Անկախ Ղախախստան») թերթում հրապարակված հեղինակային հոդվածում:
«Մինչեւ 2017 թվականի վերջը, գիտնականների եւ հասարակայնության ներկայացուցիչների հետ կոնսուլտացիաներից հետո, պետք Է մշակվի ղազախական նոր այբուբենի միասնական ստանդարտ եւ լատինական գրի անցման գրաֆիկ»,- ընդգծել Է պետության ղեկավարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Լուսանկարը' TACC


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում