Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Ցեղականությունից մինչև ադրբեջանականություն. ինքնության հարյուրամյա դեգերումը

Հարցազրույցներ

Պատմական գիտությունների թեկնածու Թամարա Վարդանյանը Մոսկվայում հրատարակել է «ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ. մի անավարտ էթնիկ նախագծի պատմություն (պատմա-ազգաբանական ակնարկ)» գիրքը:

Ներկայացնում ենք Լուրեր.com-ի հարցազրույցը գրքի հեղինակի հետ.

–Ի՞նչ մեթոդաբանություն եք կիրառել խնդիրն ուսումնասիրելու համար։

Թ.Վ. – Որևէ էթնոսի ձևավորումը՝ էթնոգենեզն, ուսումնասիրելու համար նախ անհրաժեշտ է բնութագրել էթնոս հասկացությունն առհասարակ, ներկայացնել, թե ո՞ր հատկանիշների առկայությունն է, որ իրավունք է տալիս խոսել արդեն ձևավորված էթնոսի մասին։ Էթնոսներին բնորոշ են միասնականության զգացումը, սեփական «մենք»-ի մասին պատկերացումները, մշակութային միատարրությունը, կոլեկտիվ ինքնագիտակցությունը, էթնանունը (էթնիկ անուն) և այլն։ Խնդրի ուսումնասիրման առանցքային մեխանիզմներից է՝ տարբեր պատմական փուլերում «ո՞վ ենք մենք» հարցին տվյալ հանրույթի անդամների պատասխանների բացահայտումն ու համակողմանի քննումը։

Պատմական նյութերն ու աղբյուրները ցույց են տալիս, որ ընդհուպ մինչև XIX դարի վերջ Արևելյան Այսրկովկասի գյուղական վայրերի մահմեդական զանգվածն առանձնանում էր ցեղերին բնորոշ հատկանիշներով՝ ներկայանում որպես այս կամ այն ցեղի անդամ, գտնվում կրոնական աշխարհայացքի ազդեցության տակ, առանց էթնոլեզվական ինքնաընկալման, մեկուսացված՝ զուրկ արտաքին շփումներից։ Ինքնանույնականացման տարածված ձևը հետևյալն էր. «Ես մահմեդական եմ, պատկանում եմ այս կամ այն ցեղին», իսկ «մենք-դուք» հակաթեզը նույնիսկ XX դարի սկզբներին արտահայտվում էր շիաների և սունիների միջև հակադրությամբ։ Մինչև XIX դարի վերջ Արևելյան Այսրկովկասի թյուրքալեզու շիա մահմեդականները հիմնականում դեռ գտնվում էին պարսկական մշակույթի, գրականության ազդեցության տակ, իսկ կրթություն ստացած անհատները, հայտնվելով Այսկովկասի սահմաններից դուրս, հաճախ ներկայանում էին որպես պարսիկներ։ Այսպես, օրինակ, հասարակական գործիչ Ահմեդ բեկ Աղաևը (Աղաօղլու) Սորբոնում ուսանելու տարիներին, գտնվելով Փարիզում, հոդվածներ էր գրում (1891-1893) «Պարսկական հասարակություն» (La Societe Persane) խորագրով։ Դրանցում նա ներկայանում էր որպես «պարսիկ», ով գրում է սեփական մշակույթի մասին։ Սակայն հետագայում Աղաևին ոչ միայն հռչակեցին «ադրբեջանցի», այլև ներկայումս նրա շուրջ կերտվում է «ադրբեջանցի ազգայնականի» կերպար։

- Իսկ ե՞րբ է այսրկովկասյան մահմեդականների շրջանում նկատվում էթնիկ ինքնագիտակցության տարրեր։

Թ.Վ. – Այսրկովկասի մահմեդականների էթնիկ ինքնագիտակցությունը սկսում է ձևավորվել միայն XIX վերջերից, որն արտահայտվում է թյուրքացմամբ՝ լեզվական նույնականացման հիմքի վրա։ Այդ շրջանում կրթված անհատներն աստիճանաբար սկսում են մտածել, որ եթե իրենք թյուրքալեզու են, ուրեմն թյուրք են։ Սակայն հասարակությունը միանգամից չվերափոխվեց և դեռ երկար տարիներ իրենք իրենց շարունակում էին անվանել մահմեդականներ, իսկ հարևան որոշ էթնոսներն ու ռուսական իշխանությունները՝ թաթարներ կամ այսրկովկասյան թաթարներ։ Թյուրքացումը լայն թափ է ստանում XX դարի սկզբներին, հատկապես 1905-1906 թթ. Այսրկովկասում ծայր առած հայ-թաթարական ընդհարումների ժամանակ։

- Ի՞նչ դեր ուներ սկզբում կայսերական, հետո՝ խորհրդային քաղաքականությունն ադրբեջանցիների էթնոգենեզում։

Թ.Վ. – Դրական։ Ռուսական կայսրության քաղաքականությունը, բնականաբար, ուղղված էր Պարսկաստանից Ռուսաստանին անցած տարածքներում բնակվող շիա մահմեդականների շրջանում պարսկական ազդեցության թուլացմանը (ապաիրանականացմանը)։ Իսկ խորհրդային իշխանությունների ազգային քաղաքականությունն էլ իր հերթին նպատակ ուներ կովկասյան թյուրքերի (այդ փուլում ներկայիս ադրբեջանցիների տարածված էթնանուններից մեկը) մոտ թյուրքական շերտի չեզոքացմանը։ Այսպիսով, նախ թուլացնելով պարսկական, հետո նաև՝ թյուրքական ազդեցությունը, ըստ էության, ռուսաստանյան քաղաքականությունը նպաստեց Արևելյան Այսրկովկասում առանձին էթնիկ միավորի ձևավորմանը։

– Արդյո՞ք ներկայումս կարելի է ասել, որ ադրբեջանական էթնոսն արդեն ձևավորված ինքնաբավ հանրույթ է՝ հստակ ուրվագծված էթնիկ հատկանիշներով։

Թ.Վ. – Դեռ ոչ, սակայն ներկայիս ադրբեջանցիների էթնիկ ինքնագիտակցության կառուցակցումը, կարելի է ասել, թևակոխել է եզրափակիչ փուլ։ Եթե ցնցումներ կամ աշխարհաքաղաքական քարտեզի վրա էական փոփոխություններ չլինեն, ապա մի քանի տասնամյակ անց, ամենայն հավանականությամբ, ադրբեջանցիների էթնոգենեզը կմոտենա իր ավարտին։ Հատկանշական է, որ հետխորհրդային փուլում ադրբեջանցիների ինքնությունը սկսեց դեգերել թյուրքիզմի և ադրբեջանականության միջև։ Փաստորեն, հանրույթը ընտրության առջև կանգնեց երկու անավարտ նախագծերի միջև՝ թյուրքացման, որն ընդհատվել էր դեռևս խորհրդային կարգերի հաստատումով, և ադրբեջանականացման, որը, չնայած ներդրված ահռելի ջանքերի, մինչև ԽՍՀՄ փլուզումը չհասցրեց ավարտվել։ Սակայն, հարկ է նշել, որ հետխորհրդային Ադրբեջանի քաղաքական իշխանությունները, չնայած Թուրքիայի հետ ունեցած սերտ համագործակցության, այնուամենայնիվ, ձգտում են բնակչությանն ուղղորդել դեպի ադրբեջանականություն՝ ներկայացնելով այն որպես ինքնաբավ էթնիկ նախագիծ։

- Գրքի վերջաբանում դուք գրում եք. «Հետևաբար, ադրբեջանցիների պարագայում ոչ թե էթնոսից դեպի ազգ փոխակերպում է տեղի ունեցել, այլ հակառակ գործընթաց՝ ազգի էթնիկացում»։ Կարո՞ղ եք մեր ընթերցողներին հակիրճ բացատրել, ինչ նկատի ունեք։

Թ.Վ. – Թեև ընդունված կարծիք է, որ էթնոսները, որպես կանոն, նախորդում են ազգերին, սակայն միշտ չէ, որ այդպես է։ Ադրբեջանցիների դեպքը հակառակ օրինակներից է, երբ քաղաքացիական հիմքով հռչակվում է ազգ, այսինքն՝ նույն պետության քաղաքացիները կոչվում են ազգ, որից հետո պետությունը նպատակաուղղված ու տարբեր (հաճախ բռնի) մեթոդներով փորձում է էթնիկ ինքնություն ներարկել (այդ թվում՝ ձուլել) իր վերահսկողության տակ գտնվող բնակչությանը, որը մշակութապես միատարր չէ։ Այսպես՝ նախ ստեղծվեց ադրբեջանական քաղաքացիական և խորհրդային ազգ, որը միավորում էր բազմամշակութային զանգված, հետո արդեն ընթացավ Ադրբեջանի բնակչության ինտենսիվ էթնիկացումը/ադրբեջանականացումը։ Իսկ դիմադրող էթնոսները բռնի ուժով դուրս մղվեցին Ադրբեջանից։

– Ձեր ուսումնասիրությունն իրականացվել է պետական պատվերի շրջանակներու՞մ, թե՞ ոչ։

Թ.Վ. – Աշխատանքն իրականացվել է իմ նախաձեռնությամբ և որևէ պետական կամ մասնավոր պատվեր չի եղել։ Սակայն ես կցանկանայի, օգտվելով առիթից, շնորհակալություն հայտնել ռուսաստանյան պատմաբան, պրոֆեսոր Վ. Ա. Զախարովից, առանց նրա անմիջական ջանքերի, դժվար թե գիրքն այսքան կարճ ժամկետներում լույս տեսներ Մոսկվայում։ Վլադիմիր Ալեքսանդրովիչը Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի (Մոսկվա) ղեկավարն է և այդ ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ էլ լույս է տեսել այս աշխատանքը։ Նաև շնորհակալ եմ նույն ինստիտուտի աշխատակից՝ քաղաքագետ Անդրեյ Արեշևին' ցուցաբերած աջակցության համար։ Եվ իհարկե, կցանկանայի շնորհակալություն հայտնել քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանին՝ մանրակրկիտ խմբագրելու ընթացքում բազմաթիվ արժեքավոր խորհուրդների և «Խմբագրի առաջաբանի» համար։ Կուզենայի երախտիքի խոսքեր ասել նաև հումանիտար գիտությունների դոկտոր՝ Ռասա Չեպայտենեին (Վիլնյուս, Լիտվա) և փիլիսոփայական գիտությունների թեկնածու՝ Արթուր Ցուցիևին (Վլադիկավկազ, ՌԴ) օգտակար առաջարկների և գիրքը գրախոսելու համար։

- Եվ վերջին հարցը՝ պլանավորում եք արդյո՞ք գրքի թարգմանությունն այլ լեզուներով։

Թ.Վ. – Այո։ Նախ անհրաժեշտ եմ գտնում թարգմանությունն ու հրատարակումը մայրենի լեզվով՝ հայերենով, սակայն ոչ պակաս կարևոր է, որպեսզի այն թարգմանվի անգլերեն և հասանելի լինի միջազգային հանրությանը։ Այս հարցում ակնկալում եմ համապատասխան պետական կառույցների կամ անհատների աջակցությունը, ովքեր գիտակցում են գործի կարևորությունը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված