Օզիլը գերազանցեց Կանտոնայի ցուցանիշը (տեսանյութ)
ՏեսանյութերԱնգլիայի առաջնության 30-րդ տուրում «Արսենալ»-ը 3:0 հաշվով հաղթել է «Ուոթֆորդ»-ին:
Հանդիպմանը Մեսութ Օզիլը գոլային փոխանցման հեղինակ է դարձել. ֆուտբոլիստը արդյունավետ փոխանցում է կատարել Շկոդրան Մուստաֆիին:
Արդյունքում 29-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում 50 գոլային փոխանցում է կատարել 141 խաղում. սա լավագույն արդյունքն է: Այս մասին տեղեկացնում է Opta Sports-ը:
Պրեմիեր լիգայում այս ցուցանիշով Օզիլը գերազանցեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնային, ով 50 արդյունավետ փոխանցման սահմանագիրը հատել է 143 խաղում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)