Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունը Գերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Տաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց 

Վիգեն Սարգսյանի առաջին լուրջ սայթաքումը

Վերլուծական
ՀՀ պաշտպանության նախարարությունը օրենսդրական նախագիծ է մշակել, որի ընդունման պարագայում «Ես եմ» ծրագրով զինվորական ծառայության մեկնած քաղաքացիների հաշիվների վրա ոչ մի դեպքում ԴԱՀԿ-ն կալանք չի դնի: Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Այն դեռ պետք է հաստատի կառավարությունը, որից հետո ընդունվի ԱԺ-ի կողմից, որպեսզի ծրագիրը կյանքի կոչվի:
 
«Ես եմ» ծրագիրն այս տարի առաջին անգամ փորձնական է ներդրվել։ Ծառայության ավարտին զինծառայողի անձնական հաշվին նախատեսվում է փոխանցել 5 միլիոն դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում` մատչելի բնակարան, մինի ֆերմա և ուսման վարձի փոխհատուցում: Յուրաքանչյուր ամիս` արձակուրդ գնալիս, զինվորը կստանա արձակուրդային գումար` 35 հազար դրամ ճանապարհածախսի և այդ մեկ շաբաթվա ծախսերը հոգալու համար: Սակայն, քանի որ առաջարկվող օրենքի նախագիծը չի ունենալու հետադարձ ուժ, ստացվում է, որ մինչև օրենքի ընդունումը այս ծրագրով ծառայության անցած  զինվորների և նրանց ընտանիքների գույքի վրա ԴԱՀԿ-ն կարողանալու է բռնագանձում կիրառել: ՊՆ գնում է օրենսդրական նման փոփոխությունների, քանի որ մամուլում առկա հրապարակումները բացահայտել են ծրագրի շահառուների հետ կապված գերատեսչության իրական նպատակները:
 
Անցյալ տարին նշանավորվեց մի նոր բառակապակցությամբ, որն անդընդհատ լսում էինք իշխանության ներկայացուցիչների ելույթներում, ԶԼՄ-երի հրապարակումներում, սոցիալական ցանցերի օգտատարերի բանավեճերում։ Խոսքն «ազգ-բանակ» բառակապակցության մասին է։ Սակայն, որքան էլ այդ բառակապակցութունը հաճախ է օգտագործվում, հանրությունն առայժմ չի տեսել «Ազգ-բանակի» հայեցակարգը։ Այնպես որ, դժվար է գնահատել, թե ինչ սկզբունքների վրա է այն հիմնված և ինչ քայլերի հերթականություն է ենթադրում։ Կան առանձին նախաձեռնություններ, ինչպես, օրինակ, «Պատիվ ունեմ» կամ «Ես եմ» ծրագրերը, որոնք կարող են ի վերջո դրական արդյունք տալ։ Սակայն, ամբողջական պատկերացում «Ազգ-բանակի» ռազմավարության մասին հանրությունը չունի, և բացառված չէ, որ նման ռազմավարություն պարզապես գոյություն չունի։ Վերջին դեպքերը պարզապես վեր են հանում Վիգեն Սարգսյանի ռազմավարության խոցելիությունը՝ առանձին ասպեկտներում:
 
Հաշվի առնելով Հայաստանի քաղաքական համակարգի առանձնահատկությունները, դժվար է պատկերացնել, որ իշխանությունը, ի դեմ Վիգեն Սարգսյանի, կգնար հասարակ քաղաքացիներին զինելու ճանապարհով, անգամ եթե դա թույլ տար բարձրացնել երկրի պաշտպանունակությունը։ Չէ՞ որ քաղաքացիներին զինելու հետևանքներն իր իսկ՝ իշխանության համար կարող էին անկանխատեսելի լինել։ Փոխարենը, ունենք պաշտպանության ոլորտին առնչվող մի քանի նախաձեռնություններ և միլիտարիստական քարոզչության աճ, որոնց համադրումը, հավանաբար, և պետք է համարել «Ազգ-բանակ» ծրագրի հիմնական էությունը։Այս ամենը գուցե և բխում է իշխող վերնախավի շահերից, բայց, ի վերջո, թուլացնում է Հայաստանը, քանի որ նպաստում է հասարակ քաղաքացու և պետականության միջև անջրպետի խորացմանը։ Այս հռետորաբանության երկարաժամկետ հետևանք կարող է լինել նաև բանակի հանդեպ հանրության վստահության անկումը։ Եթե նախկինում բանակը թերևս միակ պետական ինստիտուտն էր, որը հանրային գիտակցության մեջ ինչ-որ չափով անջատված էր իշխանությունից, և իշխանության հանդեպ բացասական վերաբերմունքից զերծ էր մնում, ապա «ազգ-բանակի» հռետորաբանության հետևանքով իշխանությունն ու բանակը սկսում են նույնականացվել։ Իհարկե, իշխանությունը հույս ունի, որ այս ամենի արդյունքում հանրությունն ավելի կառավարելի կդառնա, բայց դրա արդյունքը կարող է լինել միանգամայն այլ․ բանակը կարող է կորցնել վստահության այն պաշարը, որն այսօր դեռևս առկա է։
 
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունըԻշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվելՓարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը փաստաթուղթ են ստորագրելԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներով
Ամենադիտված