Հավակնորդների մրցաշարի առաջատարները
Սպորտ
Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարում այսօր հանգստյան օր է:
Նախորդ երեք տուրերից հետո հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ունի 2 միավոր: Հիշեցնենք, որ հայ շախմատիստը երկու անգամ ոչ-ոքի է խաղացել, իսկ 3-րդ տուրում պարտվել է աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկից:
Մրցաշարը 2.5 միավորով գլխավորում է Վլադիմիր Կրամնիկը, ում հաջորդում են Շաքրիար Մամեդյարովն ու Ֆաբիանո Կարաունան, ովքեր ունեն 2-ական միավոր:
Արոնյանին կես միավորով շրջանցում են Դին Լիրենն ու Գրիշչուկը, Կարյակինն ունի 1 միավոր, իսկ Ուեսլի Սոն՝ 0.5:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը