Արման Ծառուկյանը ժամկետից շուտ պաշտպանեց Hype-ի չեմպիոնական գոտին «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի ելույթը Բաքվի բանտում գտնվող հայ ռազմագերիների լուսանկարներով շապիկով (տեսանյութ) Շտամպի վրայից Արարատի նշանը հանե՞լն է ձեր խաղաղությունը․Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Մոտ 12 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում Արտաշատի ջրանցքում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու մարմինը Ի՞նչ կապ կա Կոնստանտին Սոկոլովի ու Ռուբինյանի եղբոր միջեւ. Մեսրոպ Մանուկյանի ելույթը (տեսանյութ) Արթիկում բшխվել են շտապօգնության ավտոմեքենան և «BMW»-ն․ վերջինը բшխվել է կայանված «ԳԱԶ 2410»-ին․ կան վիրшվորներ Capital One բանկը հայտարարել է, որ փակել է Trump Organization-ի հաշիվները՝ փողերի լվացման դեմ պայքարի ստուգումից հետո Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդի եղբայրը մահացել է, մայրը տեղափոխվել հիվանդանոց Մենք այստեղ ենք, որ Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների մասին բարձրաձայնենք․ Սաղաթելյան (տեսանյութ) Իրանի ԱԳ նախարարը Թուրքիային և Պակիստանին նախազգուշացրել է ԱՄՆ գործողությունների հետևանքների մասին Մանդատները վերցրել ենք, որ Բաքվում պահվող գերիների համար լուծումներ գտնենք․ Ֆարմանյան (տեսանյութ) Լիբանանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Ռիադ Սալամեն յուրացումների գործով տեղափոխվել է բանտ 

Հանրային կարծիքը պետք է տարբերենք փոքր խումբ կազմող մարդկանց կարծիքից. Սերժ Սարգսյանի մոտ ամփոփվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի գործունեությունը

Քաղաքական

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել` ամփոփելու «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ստեղծումից հետո անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքի արդյունքները, հիմնադրամի ձեռքբերումներն ու խնդիրները` նկատի առնելով, որ այս նախաձեռնության հանդեպ ի սկզբանե մեծ էր հանրային ուշադրությունը, ուստի և, ըստ Նախագահի, ամբողջ աշխատանքը պետք է իրականացվի առավելագույնս թափանցիկ և ներկայացվի հասարակությանը:

Խորհրդակցությանը, հիմնադրամի խորհրդի անդամներից բացի, մասնակցել են հիմնադրամի տնօրենը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահը, Նախագահի աշխատակազմի և պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խորհրդակցության մասնակիցներին զեկուցել է հաշվետու ժամանակաշրջանում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի գործունեության ֆինանսական հիմնական ցուցանիշները, հիմնադրամի կողմից կատարված հատուցումները, նվիրաբերությունների հավաքագրման և գործունեության այլ ուղղություններով իրականացված աշխատանքները: Զեկույցից առաջ նախարարը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին՝ հիմնադրամի հիմնման գաղափարին հավանություն տալու և գործունեության ամբողջ ընթացքում սատարելու, աշխատանքը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար: Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև հիմնադրամի հիմնադիր ՀՀ կենտրոնական բանկին, որի աշխատակիցները, ըստ նախարարի, բացարձակապես հասարակական հիմունքներով իրականացրել և իրականացնում են իրավական, հաշվապահական, աուդիտորական, ակտուարական, ակտիվների ու պարտավորությունների կառավարման, հասարակայնության հետ կապերի, ծառայությունների զարգացման հետ կապված ծավալուն աշխատանքները: Պաշտպանության նախարարը երախտագիտություն է հայտնել ամենատարբեր շրջանակներ ներկայացնող խորհրդի անդամներին, այդ թվում՝ զինծառայողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ խմբակցության ներկայացուցչին՝ կատարած աշխատանքի համար:

Խորհրդակցությանը հիմնադրամի տնօրեն, ՀՀ ԿԲ իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է հիմնադրամի միջոցների կառավարման վերաբերյալ հաշվետվությունը: Նշվել է, որ խորհրդակցության ժամանակ ներկայացված բոլոր տվյալները և իրականացված աշխատանքները մանրամասնորեն ներկայացված են հիմնադրամի պաշտոնական կայքում՝ ապահովելով գործունեության թափանցիկությունը: Վարուժան Ավետիքյանը տեղեկացրել է, որ Արցախի Հանրապետությունը ևս ընթացիկ տարում միացել է այս նախաձեռնությանը, և Արցախի քաղաքացիները նույնպես հիմնադրամին փոխանցում են ամսական 1000 դրամ:

Զեկույցները լսելուց հետո խորհրդի անդամներն իրենց գնահատականներն ու տեսակետներն են ներկայացրել հիմնադրամի գործունեության անցած ավելի քան մեկ տարվա արդյունքների և զարգացման հեռանկարի վերաբերյալ՝ համակարծիք լինելով Հանրապետության Նախագահի հետ, որ այս նախաձեռնությունն անչափ կարևոր է և ծառայում է նպատակին: 

Նախագահը հիմնադրամի աշխատանքը պետական, մասնավոր և հասարակական հատվածների արդյունավետ համագործակցության շատ լավ օրինակ է համարել հենց անվտանգության ոլորտում ՝ ընդգծելով, որ զինվորականների ապահովագրությունը, իր համոզմամբ, սերտորեն կապված է անվտանգության հետ: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ հիմնադրամի միջոցները տարեցտարի կավելանան՝ նշելով, որ այդ միտումներն արդեն նկատելի են: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի գործունեությունը կազմակերպող և այդ նախաձեռնությանն իրենց մասնակցությամբ սատարող բոլոր անձանց:

«Անցնելու է ևս 15 տարի, 20 տարի ու այն ժամանակ և՛ ուշադրությունն է շատ լինելու, և՛ սոցիալական աջակցությունը: Շատերն ասելու են՝ տեսնում եք հիմա որքան աջակցություն կա, իսկ 2015, 2018 թվականներին շատ քիչ է եղել այդ աջակցությունը: Սա ցանկացած պետության համար շատ ծանր բեռ է, բայց անհրաժեշտ է այդ բեռը պատվով տանել: Վստահ եմ, և դա հրապարակումներից էլ է երևում, որ նույնիսկ Երկրորդ աշխարհամարտի ոչ բոլոր վետերաններն են ստացել տարբեր երկրներում օրենքով նախատեսված աջակցությունները, չնայած տեսեք՝ քանի տարի է անցել: Փառք Աստծո, ես վստահ եմ, որ տեսանելի ապագայում մենք նաև նախկինում զոհված մեր զինվորների, սպաների ընտանիքների խնդիրներն էլ ենք կարողանալու լուծել:

Սա շատ լավ աշխատանք է, որ բոլորդ կատարում եք, և ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել: Իհարկե, լինելու են մարդիկ, ովքեր փորձելու են կատարված աշխատանքը թերագնահատել, լինելու են քննադատություններ: Մենք, անշուշտ, հանրային կարծիքը պետք է հաշվի առնենք, բայց հանրային կարծիքը պետք է տարբերենք փոքր խումբ կազմող մարդկանց կարծիքից, որոնք ինչպես բոլոր ժամանակներում, շատ ավելի ակտիվ և ագրեսիվ են լինում: Մեր գլխավոր խնդիրն է՝ ճիշտ կարողանալ գնահատել՝ սա ամբողջ հասարակության կարծիքն է, թե՞ ոչ: Ես վստահ եմ, որ այս պարագայում մեր հասարակությունը գրեթե միակարծիք է. Հայրենիքի պաշտպանը անպայման պետք է սոցիալական աջակցություն ստանա, այլ ելք չկա: Եթե պետությունը ունենար մեծ գումարներ, դեռ դրա ժամանակն էլ է գալու, մենք մեր քաղաքացիներին չէինք անհանգստացնի: Բայց կրկնում եմ՝ որպես աշխատանքի ձև շատ կարևոր է: Եթե պետական աշխատողներն իրենց ժամանակի հաշվին, մասնավոր հատվածը՝ ի դեմս բանկերի, հասարակական հատվածը հաճույքով մասնակցում են, ուրեմն ճիշտ գործ է սա, և պետք է օրինակ լինի ուրիշների համար: Շատ շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար»,-ասել է Հանրապետության Նախագահը:
 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արման Ծառուկյանը ժամկետից շուտ պաշտպանեց Hype-ի չեմպիոնական գոտին «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի ելույթը Բաքվի բանտում գտնվող հայ ռազմագերիների լուսանկարներով շապիկով (տեսանյութ) Շտամպի վրայից Արարատի նշանը հանե՞լն է ձեր խաղաղությունը․Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Մոտ 12 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում Արտաշատի ջրանցքում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու մարմինը Ի՞նչ կապ կա Կոնստանտին Սոկոլովի ու Ռուբինյանի եղբոր միջեւ. Մեսրոպ Մանուկյանի ելույթը (տեսանյութ) Արթիկում բшխվել են շտապօգնության ավտոմեքենան և «BMW»-ն․ վերջինը բшխվել է կայանված «ԳԱԶ 2410»-ին․ կան վիրшվորներ Capital One բանկը հայտարարել է, որ փակել է Trump Organization-ի հաշիվները՝ փողերի լվացման դեմ պայքարի ստուգումից հետո Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդի եղբայրը մահացել է, մայրը տեղափոխվել հիվանդանոց Մենք այստեղ ենք, որ Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների մասին բարձրաձայնենք․ Սաղաթելյան (տեսանյութ) Իրանի ԱԳ նախարարը Թուրքիային և Պակիստանին նախազգուշացրել է ԱՄՆ գործողությունների հետևանքների մասին Մանդատները վերցրել ենք, որ Բաքվում պահվող գերիների համար լուծումներ գտնենք․ Ֆարմանյան (տեսանյութ) Լիբանանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Ռիադ Սալամեն յուրացումների գործով տեղափոխվել է բանտ Սեպտեմբերին ավերիչ պատերազմ լինելո՞ւ է․ Գրիգորյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ) Ադրբեջանի հետ գործընթացներն ավելի առաջ են, քան Թուրքիայի հետ, ժամանակն է, որ Թուրքիան ակտիվանա (տեսանյութ) ԲՀԿ-ի հետ ո՞նց եք վարվում, մարդիկ հետապնդվում են, խոսում եք բարեկրթությունից․ Քոչարյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ) Այդահոյում ֆասթֆուդի ռեստորանի մոտ հրաձգություն է տեղի ունեցել. 3 մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ․ Ռուսաստանը ցանկանում է պահպանել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ Անիի պատմական կամուրջը Թուրքիայի հետ համատեղ կվերականգնենք․ Ռուբինյան (տեսանյութ) Գյումրիում կա խնդիր․ պետք է լուծումը գտնել․Չախոյանը հերքեց ստվերային պայմանավորվածության մասին լուրը (տեսանյութ) Պերուում զբոսաշրջային ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ Եվրոպայից զբոսաշրջիկներ Վեդին անտեր չի, նման բան մի' ասեք. իմ որոշումն է եղել հրաժարական տալը. Գարիկ Սարգսյան (տեսանյութ) Թրամփ. ԱՄՆ-ն չեղարկել է Իրանի դեմ հարվածը Թեհրանի և Մերձավոր Արևելքի երկրների խնդրանքից հետո Հասանովը չի կարողանում նիստը նորմալ կառավարել, թոշակառու ա, կարա հանգիստ Լառնակա գնա.Ղազարյան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» խմբակցության ԱԺ փոխնախագահի թեկնածուն Արամ Վարդևանյանն է «Կենդանի Նոստրադամուսը» նշել է այն վայրը, որտեղ կարող է սկսվել նոր համաշխարհային կոնֆլիկտը Գիտնականները պարզել են, թե իրականում ինչն էր փրկում Հին Հռոմը սովից Անակնկալ բացահայտում․ հնագետները գտել են գրեթե 1600 տարի առաջ շղթաներով կապկպված ասկետ կնոջ աճյուն Հայաստանի նորընտիր խորհրդարանի բոլոր 3 խմբակցություններն ընտրել են իրենց ղեկավարներին և քարտուղարներին Կետանման շնաձկների ծածուկ կյանքը․ տեսախցիկներն առաջին անգամ ցույց են տվել, թե ինչ է տեղի ունենում օվկիանոսի խորքում (տեսանյութ) Առաջարկում եմ կոտրել անեծքը. Աժ նախագահի թեկնածուն դիմեց ընդդիմությանը (տեսանյութ) Մաղթում եմ իմաստուն և պատասխանատու աշխատանք. Խաչատուրյանը՝ պատգամավորներին (տեսանյութ) Պարոն Հասանով, լավ գիտեք ինչ է քաղբանտարկյալը, Ձեր հայրենակիցները Թուրքիայի բանտում են. Մանուկյան (տեսանյութ) Ովքեր են նոր պատգամավորները, ինչպես երդվեցին ում ամենաբարձրը ծափահարեցին (տեսանյութ) Հույս ունեմ, որ ծեծուջարդ, հայհոյանքներ չեն լինելու․ Լևոն Քոչարյան (տեսանյութ) Աբու Դաբիի Գուգենհայմի թանգարանը կբացվի դեկտեմբերին և կդառնա ամենամեծը Guggenheim ցանցում Աղվան Վարդանյանը ապացուցել է իր տղամարդկային քայլերը և մեկնաբանել է իր որոշումը․ Սաղաթելյան (տեսանյութ) Էն ուժը, որը 58 000 ձայն է կեղծել, չեմ կարծում՝ կառուցողական աշխատելը հնարավոր է. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Կառավարությունը հրաժարական ներկայացրեց (տեսանյութ) Ավստրալիայում որմնաշարված բուխարու մեջ գտել են գրադարանային գիրք, որի վերադարձն ուշացել էր գրեթե 150 տարով Իտալիան ենթարկվել է շոգի նոր ալիքին․ վտանգի կարմիր մակարդակ կսահմանվի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում Ոչ մի նոր բան չենք սպասում. գիտենք, որ պայքարը պիտի շարունակենք. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ) Իրենց մեջ նորմալ բոքս պարապած էլ չկա. կտեսնենք` ինչ կլինի. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ) Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը ԱՄՆ-ին սպառնացել է «համաշխարհային հեգեմոնիայի փլուզմամբ» Մենք պայքարելու ենք իշխանափոխության օրակարգով. նախադրյալները կան. Աննա Գրիգորյան (տեսանյութ) Լկտիություն տեսել ենք. չեմ բացառում, որ էլի կլինի. խնդիրն իշխանափոխությունն է. Սևակ Խաչատրյան (տեսանյութ) Սադրանքներին կպատասխանենք ինչպես որ պետք է․ Նարեկ Կարապետյան ՈՒՂԻՂ. Նոր խորհրդարանը մեկնարկում է աշխատանքը. ինչ է սպասվումРИА Новости. Ռուսաստանի շուկան կորցնելու դեպքում Հայաստանին ծիրանի արտահանումից ստացվող եկամուտների ավելի քան 80%-ի կորուստ է սպառնում Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ․ Արտակ Զաքարյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները ժամանել են Ազգային ժողով
Ամենադիտված