«Ես, իհարկե, Սրբազան չեմ, բայց գոնե այս գործում 100 տոկոսով արդար եմ»․ Գագիկ Ծառուկյան Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին Փաշինյանը պաշտոնից ազատել է Պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանին Շիրակի մարզում թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի կառավարության «Կադրային բանկում» ընդգրկվել է 269 մասնագետ՝ 29 երկրից Արաղչին՝ Մակրոնին․ «Դուք ինքներդ եք պատրաստել ձեր մահիճը» Տիգրան Աբրահամյան․ «Բաքվում գերության մեջ գտնվող հայերի կյանքին ու առողջությանը մշտական սպառնալիք է առկա» Լատվիան արգելել է Հայաստանից ներմուծված կանաչ թեյի խմբաքանակի վաճառքը՝ թունաքիմիկատների պատճառով Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը բողոքի ցույցերի ֆոնին հրաժարական է ներկայացրել Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Իրանում հայտարարել են սեփական արտադրության ծանր կործանիչի փորձարկման ծրագրերի մասին Արթուր Մինասյանն ազատվել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության, գիտության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից 

«Ժամանակ». Սկսվում է կառավարելի քաոսը

Հայկական Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարման ներկայիս մոդելը, ավելի շուտ՝ ապրիլի 9-ից ներդրվող մոդելը ավելի շուտ ճգնաժամայի՞ն, թե՞ հակաճգնաժամային մոդել է իշխող համակարգի համար, որը գտնվում է տնտեսական եւ քաղաքական բարդ խնդիրների ու ռեսուրսների սպառման հանգուցային մի կետում եւ ունի էֆեկտիվության բարձրացման սուր խնդիր: Գնահատականներն այդ մասով տարբեր են, հակադիր: Կա տեսակետ, որ նոր մոդելը ճգնաժամահեն է՝ ի տարբերություն ուժեղ նախագահի բրգաձեւ մոդելի, քանի որ ներկայումս որքան էլ ուժեղ է վարչապետը, այդուհանդերձ դե յուրե իշխանության մասով առաջնային լծակները խորհրդարանի ձեռքին են:

Իրավիճակը այս տեսանկյունից իսկապես հակասական է, եւ շատ դժվար է գնահատել զուտ մոդելի միտվածությունը: Մյուս կողմից՝ ճգնաժամը ըստ էության հենց համակարգի մեջ է, դրա բնույթի, հետեւաբար մոդելն ինքնին կարող է կամ նպաստել դրա դրսեւորման արտահայտչականությանը, կամ քողարկել այն, այսպես ասած՝ կատարել խլացուցիչի դեր:

Մի կողմ թողնելով այն, որ Սերժ Սարգսյանը մոդելի փոփոխության գնացել է իր իշխանությունը երկարաձգելու համար, համարժեքությունը թերեւս պահանջում է արձանագրել, որ թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Հայաստանում որեւէ մեկը անկարող էին զուտ այդ մի շարժառիթով լուծել կառավարման մոդելի փոփոխության հարց, որովհետեւ Հայաստանն ի վերջո անմարդաբնակ կղզի չէ Խաղաղ օվկիանոսի որեւէ հատվածում, այլ աշխարհաքաղաքական միավոր, դե յուրե եւ դե ֆակտո սուբյեկտ, որի վրա եւ որի շուրջ խաչվում են միջազգային գերհզոր սուբյեկտների շահեր: Հետեւաբար այն, ինչ կատարվում է Հայաստանում, կամա թե ակամա, ուղղակի թե անուղղակի չի կարող չպարունակել «արտաքին հաշվետվության» որոշակի աստիճան, չափաբաժին:

Ըստ այդմ՝ Հայաստանի իշխանությունն ունի միջազգային կենտրոնների համար կանխատեսելիության խնդիր: Այդ խնդրի նվազագույն իսկ լուծում չունենալու պարագայում Հայաստանի հարցում կարող են կայացվել սկզբունքային որոշումներ, որոնք կպարունակեն կոնսենսուս անգամ ներկայումս հակադրության բարձր աստիճանի մեջ գտնվող բեւեռների՝ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ: Նրանք կարող են ունենալ Հայաստանի վերաբերյալ, Հայաստանի իշխանության, քաղաքական կուրսի, աշխարհաքաղաքական վեկտորի վերաբերյալ տարբեր մոտեցումներ, կարող են ունենալ տարբեր պատկերացումներ եւ շահերի բախում, սակայն մի բանում նրանք թերեւս չեն կարող չունենալ ընդհանուր հայտարար՝ Հայաստանի իշխանության կանխատեսելիություն, առնվազն միջնաժամկետ:

Ըստ այդմ՝ արդեն ներքին դաշտում որոշումների ու մեխանիզմների ձեւավորման գործընթացում իշխանությունը չի կարող հաշվի չառնել այդ հանգամանքը եւ ըստ այդմ որոշումների վերջնական կայացման գործընթացում առաջնորդվել առանց դրանց վերաբերյալ արտաքին գնահատականների եւ վերաբերմունքի:

Հայաստանի իշխանությանը հնարավոր է մեղադրել ամեն ինչում, բայց ոչ ուժային կենտրոններին «տհաճ անակնկալներ» մատուցելու արկածախնդիր անխոհեմության մեջ: Ըստ այդմ՝ եթե անգամ Հայաստանում գործ ունենք ոչ թե առկա ներքին համակարգային ճգնաժամը ավելի արդյունավետ կառավարելու, իրավիճակի համար անձնական պատասխանատվությունը նախագահի վրայից իշխանական հնարավորինս ավելի շատ տարածքներում ուղղակիորեն ներդնելու բազմակենտրոն մոդելի հետ, այլ ճգնաժամահեն մեխանիզմի, ապա այս դեպքում թերեւս ճգնաժամահենությունն առերեւույթ է, իսկ խորքում պետությունը պարզապես մտնում է «կառավարելի սահմանադրական քաոսի» փուլ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ես, իհարկե, Սրբազան չեմ, բայց գոնե այս գործում 100 տոկոսով արդար եմ»․ Գագիկ ԾառուկյանԳլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինՓաշինյանը պաշտոնից ազատել է Պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ ՎանոյանինՇիրակի մարզում թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել․ նախաձեռնվել է քրեական վարույթՖրանսիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի պատճառով Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը Հայաստանի կառավարության «Կադրային բանկում» ընդգրկվել է 269 մասնագետ՝ 29 երկրիցԱրաղչին՝ Մակրոնին․ «Դուք ինքներդ եք պատրաստել ձեր մահիճը»Թրամփ. Զելենսկու հարձակումները ռուսական նավթավերամշակման գործարանների վրա լուրջ վնաս են հասցնում դիզելային վառելիքի համաշխարհային շուկաներին Տիգրան Աբրահամյան․ «Բաքվում գերության մեջ գտնվող հայերի կյանքին ու առողջությանը մշտական սպառնալիք է առկա»Լատվիան արգելել է Հայաստանից ներմուծված կանաչ թեյի խմբաքանակի վաճառքը՝ թունաքիմիկատների պատճառովՖրանսիայի ներքին գործերի նախարարը բողոքի ցույցերի ֆոնին հրաժարական է ներկայացրելՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԻրանում հայտարարել են սեփական արտադրության ծանր կործանիչի փորձարկման ծրագրերի մասինԱրթուր Մինասյանն ազատվել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության, գիտության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնիցԵրիտասարդների ու Մ23 տարեկանների Ծանրամարտի ԵԱ-ում Հայաստանն ունի 1 մասնակիցՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հոկտեմբերի 19-ի դրությամբՀասարակության բևեռացում և ատելության խոսք․ Անահիտ Մանասյանն Ավստրալիայում էՍպասվում է կարճատև անձրև. եղանակային կանխատեսումՆարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է դիվանագիտական և գործարար շրջանակների ներկայացուցիչներինԾովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel Combo»-ն․ կան վիրավորներՀայաստանը ՄԱԿ-ում անդրադարձել է նոր ատոմակայանին անվտանգ անցման կարևորությանըԼույս չի լինի. հասցեներԲժիշկը զգուշացրել է բուրավետ մոմերի պատճառով քաղցկեղի առաջացման վտանգի մասին Լը Պենը Մակրոնին մեղադրել է Ֆրանսիայում նոր անկարգությունների ֆոնին հեղինակության կորստի մեջ Ուկրաինան ներողություն է խնդրել Լիտվայից՝ նրա տարածքում ընկած անօդաչուի համար Եմենի հութիները վերջնագրի ժամկետի ավարտից հետո սկսել են Թաիզի գրավման գործողությունը Թրամփը բացատրել է, թե ինչու է Նեթանյահուին աջակցելը հետաձգել մինչև ընտրություններին նախորդող վերջին շաբաթը Նեթանյահուն Թրամփի աջակցությունից հետո խոսել է «իրանական սպառնալիքի վերացման» մասին Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում 110 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել Իսպանիայում «Ադամ» փոթորկի պատճառով հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը Հունգարիայի վարչապետը Ֆրանսիայի անկարգությունները կապել է խիստ միգրացիոն քաղաքականության անհրաժեշտության հետ Ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի ֆրանսիացիներից և հրաժարական տա ԱՄՆ նախկին փոխնախագահը Թրամփին կոչ է արել նավթի գործարքից հետո վերականգնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները «Խաղաղությունը գալիս է միայն ուժի շնորհիվ». Զելենսկին հայտնել է Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցությունների մասին Մոտ 7 հազար մարդ է մասնակցել Լիմոժում անցկացված երթին՝ քաղաքապետարանի հրկիզումից հետո Թրամփը մտադիր է 15 ամսով փակել Վաշինգտոնի պատմական հանրային գոլֆի դաշտը Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Ճապոնիայի վարչապետ Տակաիչիի կառավարության վարկանիշը ընկել է ռեկորդային նվազագույն մակարդակի Փարիզում բախումները վերսկսվել են․ ոստիկանությունը արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել Microsoft ընկերությունը հրաժարվել է մասնակցել Մեծ Բրիտանիայի արհեստական բանականության տվյալների կենտրոնի խոշորագույն նախագծին «Կատաստրոֆան» մոտ է. Զելենսկու խորհրդական Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամները ԱԱ եզրափակչում են Ֆրանսիան ուժեղացնում է անվտանգության միջոցառումները զանգվածային անկարգություններից հետո Թուրք երգիչ Իլյաս Յալչընթաշին թմրամիջոցների գործով առնվազն 10 տարվա ազատազրկում է սպառնում Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են «Հրեշտակների ձորում» մոլորված քաղաքացուն
Ամենադիտված