Նոյեմբերյանում կրթական հաստատությունները չեն գործում
Հասարակություն
Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում բեռնատարի բախման հետեւանքով գազատար է վնասվել, ինչի արդյունքում քաղաքի 70 տոկոսը գազազրկվել է: Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանն ասաց, որ գազատարի վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: «Նախօրոք տեղեկացրել էինք նախակրթարաններին եւ դպրոցներին, որ գազամատակարարում չի լինելու, եւ դրանք այսօր չեն աշխատի»,-ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ գազամատակարարումը կվերականգնվի 1-2 ժամից:
Կարեն Աբազյանի խոսքով` վթարի փոխհատուցման հետ կապված ծախսերի մասին դեռ տեղեկատվություն չկա:
Վթարը տեղի է ունեցել լույս մարտի 14-ի գիշերը:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը