Բաբկեն Չոբանյանն առաջին անգամ հրապարակավ անդրադարձել է Հանրային հեռուստաընկերությունում իր աշխատանքի դադարեցմանը ԱՄՆ խոշորագույն բանկերից մեկը մեղադրել է Թրամփի ընկերությանը փողերի լվացման մեջ Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ Աշտարակի խճուղում բшխվել են «Ford Transit»-ը և «BMW»-ն․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ 3 վիրшվորներից մեկն անչափահաս է Մենք կմտնենք այն քննարկման մեջ, որը ժողովուրդը կտեսնի՝ ի շահ հանրության է. Ղազինյան (տեսանյութ) «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները երեկոյան կայցելեն Մայր Աթոռ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը ստանալու․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) Որ ԱԺ նիստին Վեհափառի օրհնության խոսքը չհնչի՞․ սա պարզապես խայտառակություն է․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Դանուբի ծանծաղացումը 44 տարվա մեջ առաջին անգամ հանգեցրել է Հունգարիայի «Պակշ» ԱԷԿ-ի լիակատար կանգին ՔՊ-ն վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի շախմատի թիմը Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությունում զբաղեցրել է 6-րդ տեղը Արման Ծառուկյանը ժամկետից շուտ պաշտպանեց Hype-ի չեմպիոնական գոտին «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի ելույթը Բաքվի բանտում գտնվող հայ ռազմագերիների լուսանկարներով շապիկով (տեսանյութ) 

Ունենալու ենք տրամաբանական, զարգացող և արդար երկիր. ՀՀ վարչապետի ելույթը Լիբանանում

Քաղաքական

Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 13-ի երեկոյան Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպել է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետն իր ելույթում, մասնավորապես, նշել է. 

«Հարգելի՛ հայրենակիցներ, 

Ցանկանում եմ երկու խոսքով ձեզ տեղեկացնել, թե մեր այցի շրջանակում ինչի մասին ենք խոսել, ուր ենք հասել և նաև մի երկու խոսքով ասել՝ ոնց ենք պատկերացնում մենք մեր երկրի վաղվա օրը:

Նախ և առաջ մենք շատ բաց սրտով և շատ առարկայական օրակարգով էինք եկել Լիբանան: Մեր շնորհակալությունն ենք հայտնել և արձանագրել ենք, որ ունենք իրականում բարեկամական, երկար պատմություն ունեցող շատ լավ հարաբերություններ, որ վերջին 25 տարվա՝ Հայաստանի անկախության տարիների ընթացքում մեր քաղաքական շփումները շատ բարձր մակարդակի վրա են: Միևնույն ժամանակ ֆիքսել ենք, որ մեր հարաբերությունների տնտեսական բաղադրիչը չափազանց հեռու է այն ներուժից, որը մեր երկու երկրներն ունեն: Բոլոր հանդիպումների ժամանակ յուրահատուկ նշել ենք մեր հայրենակիցների, մեր համայնքի, մեր քույրերի և եղբայրների դերը, մեծագույն, կրիտիկական դերը, որն իրականում ձևավորում է այսօրվա հայ-լիբանանյան հարաբերությունները: Եվ նույնիսկ նման համեմատություն ենք արել, որ մեր համայնքը, մեր հայրենակիցները՝ լինելով նվիրյալ և պարտաճանաչ քաղաքացիներ Լիբանանում, իրենց կապը Հայաստան հայրենիքի հետ չեն խզում և ինչ-որ առումով դուք էլ եք մեր դեսպանները Լիբանանում և Լիբանանի դեսպաններն են հայկական աշխարհում և Հայաստանում:

Մենք ներկայացրել ենք այն ծրագրերը, որոնցով հնարավոր է գործարար աշխարհը ներգրավել Հայաստան: Մենք մասամբ պատմել ենք այն ծրագրերի մասին, որոնք այսօր իրագործում ենք: Մենք բարեփոխումներ ենք սկսել բառացիորեն բոլոր ոլորտներում՝ կառավարման համակարգ, հարկային, մաքսային, հակակոռուպցիոն, կրթական, առողջապահական, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներ, գյուղատնտեսություն, դատական համակարգ, սնանկացման գործընթաց և այլն: Մեր արտաքին քաղաքականության շնորհիվ մենք Հայաստանում կարողացել ենք ապահովել շատ հետաքրքիր մի հարթակ, որտեղ կարողացել ենք համատեղել գուցե անհամատեղելին. նկատի ունեմ Եվրասիական միությանը մեր անդամակցությունը, Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր բարեկամական հարաբերությունները և բազմաթիվ այլ երկրների հետ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Կանադան, Ճապոնիան, Նորվեգիան, Շվեյցարիան, արտոնյալ առևտրային ռեժիմները: Դա հնարավորություն է տալիս, տեղակայվելով Հայաստանում, ունենալով ձեռնարկություն, բիզնես Հայաստանում, մտնել շատ ավելի մեծ շուկաներ: Մենք տեղեկացրել ենք նաև, թե այս բարեփոխումների ընթացքում, տնտեսության աշխուժացման ընթացքում ինչ արդյունքներ ենք ունեցել 2017 թվականին: Մենք անցած տարի ունեցել ենք 7.5 տոկոս տնտեսական աճ: Ասեմ, որ այդ թիվն ամենաբարձրն է տարածաշրջանում՝ մոտ 2 անգամ, ամենաբարձրն է Եվրասիական միության, ԱՊՀ երկրների հետ համեմատ, երբ աշխարհով մեկ միջին տնտեսական աճը գնահատվում է 3-3.1 տոկոս: Անցած տարի մենք ունեցել ենք արտահանման աճ՝ 25.2 տոկոս, արդյունաբերության աճ՝ 12.6 տոկոս, ներմուծման աճ, արտաքին առևտրաշրջանառության  աճ: Մակրոտնտեսական առումով մենք իրականում ապահովել ենք թվեր, որոնք այսօրվա իրավիճակի մեջ լավագույնն են, լավագույններից են: Բայց դրանք դեռ բավարար չեն, որպեսզի բոլոր այն խնդիրները, որոնք ծառացած են մեր երկրի առջև՝ սոցիալական և այլն, միանգամից լուծենք: Այն տնտեսական քաղաքականությունը, որը մեր կառավարությունն այսօր վարում է, ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Վստահ ենք, որ մոտակա 3-4 տարում մենք ունենալու ենք հաստատական տնտեսական աճ, և այն բարեփոխումները, որոնք ես մասամբ ներկայացրեցի, լինելու են շարունակական:

Բայց ամենամեծ սպասելիքը կամ մեր պատրաստակամությունը, անելիքը, որ ունենք, հետևյալն է. ամբողջ աշխարհը կանգնած է շատ հետաքրքիր մարտահրավերների առջև: Մարտահրավերներից հիմնականը ես կընդգծեի հետևյալները. կարճ հեռանկարով կառավարոմը, ընտրովի պաշտոնը, հեռուստաէկրանի առջև ռեգուլյար հաշվետվություն տալը և պոպուլիզմը բերել են նրան, որ կառավարելիությունը դարձել է շատ կարճ ժամանակահատվածի համար, և այն, ինչը կարճ ժամանակահատվածի համար հաճելի է կամ ցանկալի, փաստ չէ, որ երկարատև լավն է: Աշխարհն այնքան արագ է փոխվում, որ տնտեսագիտությունը և կառավարման գիտությունը չեն հասցնում այդ ամենի հետևից ընկնել:

 Մենք՝ հայերս, թռիչքային աճ ապահովելու ունիկալ հնարավորություն ունենք՝ նշված 3-4 տարիների ընթացքում ունենալով հաջողություններ և տնտեսական կարճատև հաղթանակներ՝ երկարատև ռեֆորմներ պետք է անենք, որով կապահովենք մեր երկրի շատ  կայուն, երկարատև աճը: Ավելի քան համոզված եմ, որ մենք ունենք մեծ ներուժ՝ ի դեմս ձեզ՝ մեր հայրենակիցների: Ես չգիտեմ որևէ հայ գործչի կամ որոշում կայացնող մարդու, ով դա չի ֆիքսում, և դա անում է անկեղծ: Բայց պետք է ֆիքսենք, որ մենք այդ ներուժն օգտագործում ենք ոչ այնքան լավ, որքան կարող ենք: Հայաստանի Հանրապետության բնակչությունը, մեր երիտասարդները շատ մեծ կարիք ունեն շփվելու արժանավոր մարդկանց, ուղի անցած մարդկանց հետ, որպեսզի նրանց աշխարհայացքը փոխանցվի իրենց: Այդ իսկ առումով մեր հայրենակիցները, մեր համայնքները չափազանց կարևոր են, որպեսզի գիտնականը հանդիպի ուսանողի հետ, մշակույթի գործիչը, հոգևոր հայրը, ինժեները, ուսուցիչը, բիզնեսմենը: Մյուս կողմից, ավելի քան վստահ եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով իրեն ներքուստ հայ է զգում, չի կարող առանց Հայաստանի ապրել՝ անկախ նրանից, թե ինքն ինչքան ֆինանսապես անկախ է, ինչքան կայացած է, այդ երկրում ինչ սոցիալական կարգավիճակ ունի և ինչ դռներ կարող է բացել, եթե ինքն իրեն հայ է զգում, իր ներքին աշխարհը և հարմոնիան շատ խիստ կապված է նրա հետ, թե ինչպիսին է Հայաստանը: Ցանկանում եմ ձեզ դիմել հետևյալ առաջարկով. վստահ եղեք, որ մենք ունենալու ենք տրամաբանական, զարգացող և արդար երկիր: Այդ երկրի կառուցման մեջ ձեզնից յուրաքանչյուրը կարող է իր մասնաբաժինը բերել: Անպատճառ ուշադրություն դարձրե´ք Հայաստանի վրա, ստեղծե´ք ձեր համար մի անկյուն, նավահանգիստ, մի բան, որը ձեզ վստահություն է տալու: Մենք շատ ուրախ կլինենք ձեզ բոլորիդ տեսնելու Հայաստանում և նաև ուզում եմ հաղորդել մեր ներքին համոզմունքը և վճռականությունը, որ քայլ առ քայլ գնալու ենք դեպի իրականում ամենալավ երկիրը հայերի համար»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բաբկեն Չոբանյանն առաջին անգամ հրապարակավ անդրադարձել է Հանրային հեռուստաընկերությունում իր աշխատանքի դադարեցմանըԱՄՆ խոշորագույն բանկերից մեկը մեղադրել է Թրամփի ընկերությանը փողերի լվացման մեջ Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ Աշտարակի խճուղում բшխվել են «Ford Transit»-ը և «BMW»-ն․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ 3 վիրшվորներից մեկն անչափահաս է Մենք կմտնենք այն քննարկման մեջ, որը ժողովուրդը կտեսնի՝ ի շահ հանրության է. Ղազինյան (տեսանյութ) «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները երեկոյան կայցելեն Մայր Աթոռ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը ստանալու․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) Որ ԱԺ նիստին Վեհափառի օրհնության խոսքը չհնչի՞․ սա պարզապես խայտառակություն է․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Դանուբի ծանծաղացումը 44 տարվա մեջ առաջին անգամ հանգեցրել է Հունգարիայի «Պակշ» ԱԷԿ-ի լիակատար կանգին ՔՊ-ն վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի շախմատի թիմը Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությունում զբաղեցրել է 6-րդ տեղը Արման Ծառուկյանը ժամկետից շուտ պաշտպանեց Hype-ի չեմպիոնական գոտին «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի ելույթը Բաքվի բանտում գտնվող հայ ռազմագերիների լուսանկարներով շապիկով (տեսանյութ) Շտամպի վրայից Արարատի նշանը հանե՞լն է ձեր խաղաղությունը․Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Մոտ 12 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում Արտաշատի ջրանցքում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու մարմինը Ի՞նչ կապ կա Կոնստանտին Սոկոլովի ու Ռուբինյանի եղբոր միջեւ. Մեսրոպ Մանուկյանի ելույթը (տեսանյութ) Արթիկում բшխվել են շտապօգնության ավտոմեքենան և «BMW»-ն․ վերջինը բшխվել է կայանված «ԳԱԶ 2410»-ին․ կան վիրшվորներ Capital One բանկը հայտարարել է, որ փակել է Trump Organization-ի հաշիվները՝ փողերի լվացման դեմ պայքարի ստուգումից հետո Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդի եղբայրը մահացել է, մայրը տեղափոխվել հիվանդանոց Մենք այստեղ ենք, որ Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների մասին բարձրաձայնենք․ Սաղաթելյան (տեսանյութ) Իրանի ԱԳ նախարարը Թուրքիային և Պակիստանին նախազգուշացրել է ԱՄՆ գործողությունների հետևանքների մասին Մանդատները վերցրել ենք, որ Բաքվում պահվող գերիների համար լուծումներ գտնենք․ Ֆարմանյան (տեսանյութ) Լիբանանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Ռիադ Սալամեն յուրացումների գործով տեղափոխվել է բանտ Սեպտեմբերին ավերիչ պատերազմ լինելո՞ւ է․ Գրիգորյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ) Ադրբեջանի հետ գործընթացներն ավելի առաջ են, քան Թուրքիայի հետ, ժամանակն է, որ Թուրքիան ակտիվանա (տեսանյութ) ԲՀԿ-ի հետ ո՞նց եք վարվում, մարդիկ հետապնդվում են, խոսում եք բարեկրթությունից․ Քոչարյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ) Այդահոյում ֆասթֆուդի ռեստորանի մոտ հրաձգություն է տեղի ունեցել. 3 մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ․ Ռուսաստանը ցանկանում է պահպանել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ Անիի պատմական կամուրջը Թուրքիայի հետ համատեղ կվերականգնենք․ Ռուբինյան (տեսանյութ) Գյումրիում կա խնդիր․ պետք է լուծումը գտնել․Չախոյանը հերքեց ստվերային պայմանավորվածության մասին լուրը (տեսանյութ) Պերուում զբոսաշրջային ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ Եվրոպայից զբոսաշրջիկներ Վեդին անտեր չի, նման բան մի' ասեք. իմ որոշումն է եղել հրաժարական տալը. Գարիկ Սարգսյան (տեսանյութ) Թրամփ. ԱՄՆ-ն չեղարկել է Իրանի դեմ հարվածը Թեհրանի և Մերձավոր Արևելքի երկրների խնդրանքից հետո Հասանովը չի կարողանում նիստը նորմալ կառավարել, թոշակառու ա, կարա հանգիստ Լառնակա գնա.Ղազարյան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» խմբակցության ԱԺ փոխնախագահի թեկնածուն Արամ Վարդևանյանն է «Կենդանի Նոստրադամուսը» նշել է այն վայրը, որտեղ կարող է սկսվել նոր համաշխարհային կոնֆլիկտը Գիտնականները պարզել են, թե իրականում ինչն էր փրկում Հին Հռոմը սովից Անակնկալ բացահայտում․ հնագետները գտել են գրեթե 1600 տարի առաջ շղթաներով կապկպված ասկետ կնոջ աճյուն Հայաստանի նորընտիր խորհրդարանի բոլոր 3 խմբակցություններն ընտրել են իրենց ղեկավարներին և քարտուղարներին Կետանման շնաձկների ծածուկ կյանքը․ տեսախցիկներն առաջին անգամ ցույց են տվել, թե ինչ է տեղի ունենում օվկիանոսի խորքում (տեսանյութ) Առաջարկում եմ կոտրել անեծքը. Աժ նախագահի թեկնածուն դիմեց ընդդիմությանը (տեսանյութ) Մաղթում եմ իմաստուն և պատասխանատու աշխատանք. Խաչատուրյանը՝ պատգամավորներին (տեսանյութ) Պարոն Հասանով, լավ գիտեք ինչ է քաղբանտարկյալը, Ձեր հայրենակիցները Թուրքիայի բանտում են. Մանուկյան (տեսանյութ) Ովքեր են նոր պատգամավորները, ինչպես երդվեցին ում ամենաբարձրը ծափահարեցին (տեսանյութ) Հույս ունեմ, որ ծեծուջարդ, հայհոյանքներ չեն լինելու․ Լևոն Քոչարյան (տեսանյութ) Աբու Դաբիի Գուգենհայմի թանգարանը կբացվի դեկտեմբերին և կդառնա ամենամեծը Guggenheim ցանցում Աղվան Վարդանյանը ապացուցել է իր տղամարդկային քայլերը և մեկնաբանել է իր որոշումը․ Սաղաթելյան (տեսանյութ) Էն ուժը, որը 58 000 ձայն է կեղծել, չեմ կարծում՝ կառուցողական աշխատելը հնարավոր է. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Կառավարությունը հրաժարական ներկայացրեց (տեսանյութ) Ավստրալիայում որմնաշարված բուխարու մեջ գտել են գրադարանային գիրք, որի վերադարձն ուշացել էր գրեթե 150 տարով Իտալիան ենթարկվել է շոգի նոր ալիքին․ վտանգի կարմիր մակարդակ կսահմանվի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում
Ամենադիտված