ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Նոյեմբերի 2-ի օրվա խորհուրդը Լրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբ ՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը Լարսում Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծը ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն 36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ Ի՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին 

Կայացել է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի նիստը

Հայաստան

 Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդը (ՄԿՈՒԶԱԽ) գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահի տեղակալ, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ տարածքային կառավարման,  աշխատանքի և սոցիալական հարցերի, ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների, գործարար ոլորտի և արհեստակցական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, նիստի օրակարգի հիմնական հարցերը զեկուցել է ԿԳՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, այն է՝ ««Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» ԵՄ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագրի 2017 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության ներկայացում», «Համաձայնագրի 4-րդ նախապայմանի համաձայն վերանայված «Սոցիալական գործընկերության հայեցակարգի» նախագծի ներկայացում և հաստատում», «2018 թվականին մշակման ենթակա թվով 24 նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ցանկի ներկայացում և հաստատում» և այլ հարցեր:

Արտակ Աղբալյանը խորհրդի անդամներին նախ հակիրճ ներկայացրել է 2017 թվականին իրականացված աշխատանքները և 2018 թվականի անելիքները, ապա անցում կատարել օրակարգի հիմնական հարցերին: Անդրադառնալով  ««Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» ԵՄ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագրի 2017 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության ներկայացում» հարցին՝ Արտակ Աղբալյանը նշել է, որ 2017 թվականին կատարման ենթակա բոլոր նախապայմանները՝ թվով 31 գյուղատնտեսական մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների և համապատասխան մոդուլային ծրագրերի մշակում և վերանայում, «Սոցիալական գործընկերության հայեցակարգի» նոր նախագծի մշակում, ՄԿՈՒ հաստատություններում կարիերայի ուղղորդման կենտրոնների ստեղծում և համապատասխան մասնագետների պատրաստում, գրեթե ամբողջությամբ իրականացվել են: Արատակ Աղբալյանը հավելել է, որ 2017 թվականի 25 ՆՄՄԿՈՒ հաստատություններում ներդրվել են մարզերի զարգացման և պետության կողմից գերակա ճանաչված ուղղություններին համապատասխան 39 նոր մասնագիտություններ: 2018 թվականին նախատեսվում է ՆՄՄԿՈՒ մասնագիտությունների ցանկի ամբողջական վերանայում, որի գործընթացն արդեն իսկ մեկնարկել է:

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է վերոնշյալ համաձայնագրի 4-րդ նախապայմանի համաձայն վերանայված Սոցիալական գործընկերության հայեցակարգի նախագծի ներկայացմանը և հաստատմանը: Արտակ Աղբալյանը տեղեկացրել է, որ «Սոցիալական գործընկերության հայեցակարգի» նոր նախագծով առաջարկվել են մի շարք արմատական փոփոխություններ, որոնք, մասնավորապես, վերաբերում են գործատուներին ներկայացնող ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ընգրկվածությանը քոլեջների և ուսումնարանների կառավարման խորհուրդների կազմում: Նա անդրադարձել է նաև ՆՄՄԿՈՒ հաստատությունների կառավարման խորհուրդների կազմի և անդամների թվի խնդրին՝ նշելով, որ նոր հայեցակարգում կատարվել են տարբեր կառույցներ ներկայացնող անդամների թվի փոփոխություններ: Հնչեցված բոլոր առաջարկությունները քննարկելուց հետո՝ խորհուրդը որոշել է հաստատել «Սոցիալական գործընկերության հայեցակարգի» նախագիծը՝ հաշվի առնելով առաջարկությունների և դիտողությունների վերաբերյալ խորհրդի որոշումները:

Օրակարգի հաջորդ՝ «2018 թվականին մշակման ենթակա թվով 24 նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ցանկի ներկայացում և հաստատում» հարցի վերաբերյալ Արտակ Աղբալյանը նշել է, որ 2018 թվականի համար նախատեսված է թվով 24 գյուղատնտեսական մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների և համապատասխան մոդուլային ծրագրերի մշակում: Նիստը վարող Մանուկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել խորհրդի անդամներին՝ ՄԿՈՒԶԱԽ-ին աջակցության համար՝ 2017թ. նախատեսված մշակման և վերանայման ենթակա գյուղատնտեսական մասնագիտությունների ցանկերը հավանության արժանացնելու և հաստատելու համար, քանի որ դրանք հանդիսանում են ԵՄ աջակցության ծրագրի նախապայմաններից մեկը: Մանուկ Մկրտչյանի խոսքով՝ ԵՄ ծրագրի նախապայմանը ենթակա է պարտադիր կատարման՝ առաջարկելով հաստատել 2018 թվականին մշակման ենթակա ներկայացված 24 մասնագիտությունների ցանկը և ամրագրել, որ խորհրդի անդամները քայլեր կձեռնարկեն՝ գերակայություն համարվող տնտեսության ուղղությունների և աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները մշակելու նպատակով լրացուցիչ միջոցներ գտնելու համար:

ՄԿՈՒԶԱԽ-ի նիստում ընդգրկված բոլոր օրակարգային հարցերը հավանության են արժանացել և ընդունվել նիստի անդամների կողմից:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Յոտովան հաղթում է Բուլղարիայի նախագահական ընտրություններումՆոյեմբերի 2-ի օրվա խորհուրդըԼրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանովԱղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը ԼարսումԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծըՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն36 ժամով ջուր չի լինելու. ՀասցեներԻ՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԶելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել
Ամենադիտված