«Սասնա ծռերի» դատավորն ազատվել է աշխատանքից
Իրավունք
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որը ներկայացնում ենք ստորև.
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի մարտի 12-ի ԱԽ-5-Ո-5 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` ո ր ո շ ու մ ե մ.
Դադարեցնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր ՕՀԱՆՅԱՆԻ լիազորությունները:
Հավելենք, որ Արթուր Օհանյանը մինչև վերջերս զբաղեցնում էր Էրեվունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը: Արթուր Օհանյանը «Սասնա Ծռերի» գործով դատավորներից մեկն էր; Թե ով կփոխարինի Օհանյանի աղմկահարույց գործով դատավարությանը, կիմանանք առաջիկայում:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին