Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը Շղթայական ավտովթար՝ Երևանում․ Արշակունյաց պողոտայում բախվել են 4 ավտոմեքենա Ամրապնդել պետականության հիմքերը. ի՞նչ նոր դրույթներ է առաջարկում նոր Սահմանադրությունը Ուրախ եմ ներկայացնել ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը. Նիկոլ Փաշինյան Սպասվում է առանց տեղումների եղանակ Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը Այս պահի դրությամբ ես 1254 նամակ ունեմ, որոնք չեմ հասցրել նայել և ուզում եմ տեղեկացնել, որ անցնում եմ նամակների հետ կապված էկոնոմ ռեժիմի Jaguar Land Rover-ը հասել է ԵՄ-ում չինական BYD ամենագնացի վաճառքի արգելքին Ֆրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը՝ դաշտանային ցիկլի խանգարումների վերաբերյալ բողոքների պատճառով Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 23-ին և 24-ին Բիթքոյնը մասամբ վերականգնվել է 2024 թվականի աշնանից նվազագույն մակարդակին հասնելուց հետո 

«Ժամանակ». Մերկելի չորրորդ ժամկետն ու Հայաստանի չորրորդ հանրապետությունը

Հայկական Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որը այդ պաշտոնը ստանձնում է արդեն չորրորդ ժամկետն անընդմեջ՝ խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության հաղթանակի շնորհիվ: Իհարկե, այս անգամ Գերմանիային բավականին երկար ժամանակ պահանջվեց մեծամասնություն ձեւավորելու եւ կառավարություն կազմելու կոալիցիոն համաձայնության համար, եւ այդ իմաստով կանցլերի չորրորդ ժամկետը սկզբունքորեն տարբերվում է նախորդ երեքից, սակայն, այդուհանդերձ, իրավիճակը եւ Սերժ Սարգսյանի շնորհավորանքը խիստ խորհրդանշական են: Եվ ոչ միայն զուտ այն ֆոնին, որ Հայաստանում էլ առաջիկա ամսի ընթացքում պետք է հանգուցալուծվի վարչապետի հարցը, այն էլ՝ կառավարման նոր մոդելի պայմաններում:

Թեեւ այստեղ, անշուշտ, կա հետաքրքիր հանգամանք՝ Սերժ Սարգսյանն էլ, ըստ էության, կարող է գնալ երրորդ անընդմեջ ժամկետին, իհարկե՝ առաջինը վարչապետի պաշտոնում, իսկ նախորդ երկուսը՝ նախագահի: Մերկելի չորրորդ ժամկետը Սարգսյանի համար այդ իրավիճակում, այսպես ասած, յուրօրինակ խաղաքարտ-փաստարկ է՝ այն իմաստով, որ կառավարման խորհրդարանական մոդելի պայմաններում վարչապետական ժամկետներն ամենեւին ժողովրդավարականության կամ հակաժողովրդավարականության ցուցիչ չեն: Ընդ որում՝ Սարգսյանն այդ փաստարկը կարող է ներկայացնել թե՛ ներսում, թե՛ դրսում:

Միեւնույն ժամանակ, իհարկե, զավեշտալի կլինի համեմատել Հայաստանի կառավարման խորհրդարանական մոդելը Գերմանիայի խորհրդարանական կառավարման մոդելին: Թեեւ այս իմաստով էլ իրավիճակը խորհրդանշական է Մերկելին ուղղված շնորհավորանքի ֆոնին, քանի որ հայաստանյան մոդելի մի շարք առանցքային գործոններ վերցված են հենց գերմանական մոդելից, մասնավորապես անվտանգության խնդիրներին առնչության մասով: «Մեր երկիրն այս տարի թեւակոխում է պետական զարգացման նոր փուլ. անցում է կատարում քաղաքական կառավարման մի համակարգի, որը տասնամյակներ շարունակ նպաստել է ԳԴՀ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը: Հայաստանի խորհրդարանական համակարգի կայացման ճանապարհին մեծապես կարեւորում ենք Գերմանիայի կառավարության հետ սերտ համագործակցությունը», ասում է Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձում:

Սարգսյանն անկասկած նրբորեն ակնարկում է հենց այն, որ գերմանական իրականությունն իր համար բավականին խոսուն փաստարկ է, եւ թերեւս հենց այս մասով է Բեռլինը կամա, թե ակամա աջակցում Սերժ Սարգսյանի անցումային այս պլաններին: Ի վերջո, դրանցից հատկապես որի վրա կանգ կառնի Սարգսյանը, անշուշտ, բավական դժվար եւ թերեւս սխալ է պնդել միանշանակ, քանի որ այստեղ անկասկած Գերմանիան փաստարկ է եւ աջակից, այդուհանդերձ ոչ միակ եւ վճռորոշ գործոն միջազգային լեգիտիմության մասով: Իսկ այդ խնդիրը Սերժ Սարգսյանի համար առավել կարեւոր է, քան նույնիսկ ներքին լեգիտիմությունը:

Սակայն, խոշոր հաշվով, անհրաժեշտ է թերեւս արձանագրել նաեւ այն, որ 2016 թվականի ապրիլի 6-ին Սերժ Սարգսյանը հենց Բեռլինում արեց քառօրյա պատերազմին առնչվող թերեւս ամենաառանցքային հայտարարությունները՝ կապված «հզոր հովանավոր չունենալու», ասել է թե՝ պարկեշտ ու պարտաճանաչ դաշնակից Ռուսաստան չունենալու, 80-ականների սպառազինության եւ այլնի հետ, որոնք հնչեցին հենց Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում եւ ըստ էության՝ կարող են համարվել Հայաստանի ու ամբողջ տարածաշրջանի համար շրջադարձային իրադարձության առանցքային արձանագրումներ, որոնք, մեծ հաշվով, թերեւս հանդիսացան Հայաստանի հետագա քաղաքականության, ընդհուպ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ոչ պաշտոնական հիմքը, կամ այլ կերպ ասած՝ Հայաստանի արտաքին քաղաքականության «ռեսթարտը» ուղղակի տրվեց քառօրյա պատերազմից երկու օր անց Գերմանիայում, Մերկելի կողքին:

Ահա այդ իմաստով՝ չորրորդ անընդմեջ ժամկետի առումով Սարգսյանի շնորհավորանքը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ստանում է համալիր խորհրդանշականություն, եւ ոչ միայն զուտ վարչապետի խնդրի համատեքստում, այլ ըստ էության՝ Հայաստանի «չորրորդ հանրապետության»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծըՇղթայական ավտովթար՝ Երևանում․ Արշակունյաց պողոտայում բախվել են 4 ավտոմեքենաԹրամփը պնդում է՝ Իրանը սաստկացրել է հրթիռային և անօդաչու հարձակումներըԱմրապնդել պետականության հիմքերը. ի՞նչ նոր դրույթներ է առաջարկում նոր ՍահմանադրությունըՈւրախ եմ ներկայացնել ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը. Նիկոլ ՓաշինյանՍպասվում է առանց տեղումների եղանակԴիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՊաշտոնական այցով Հայաստան է ժամանել Չեռնոգորիայի պաշտպանության նախարարըԱյս պահի դրությամբ ես 1254 նամակ ունեմ, որոնք չեմ հասցրել նայել և ուզում եմ տեղեկացնել, որ անցնում եմ նամակների հետ կապված էկոնոմ ռեժիմիJaguar Land Rover-ը հասել է ԵՄ-ում չինական BYD ամենագնացի վաճառքի արգելքինՖրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը՝ դաշտանային ցիկլի խանգարումների վերաբերյալ բողոքների պատճառով Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 23-ին և 24-ինԲիթքոյնը մասամբ վերականգնվել է 2024 թվականի աշնանից նվազագույն մակարդակին հասնելուց հետոԱթենքի օդանավակայանում 15 կգ կանեփով ձերբակալել են միջազգային թմրամաֆիայի ենթադրյալ անդամի 2027-ի գլխավոր հաջողակները․ Կենդանակերպի ո՞ր 4 նշանների կյանքն է արմատապես փոխվելու դեպի լավըՄարգարա-Վանաձոր ճանապարհին «Nissan Elgrand»-ը գլորվելով հայտնվել է դաշտում. Կան վիրավորներՈստիկանը կրակել և սպանել է նախկին հոկեյիստ 37-ամյա Նիկո Սակետիին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՀայաստանի բռնցքամարտի հավաքականը Մ23 Եվրոպայի առաջնությունն ավարտել է երկու բրոնզե մեդալով 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»․ Սուրենյանց Թրամփը չի բացառել Ամանորից հետո Իրանի դեմ հարվածների վերսկսումը և սպառնացել է խորտակել նրա լցանավերը Ուկրաինացին մահացել է Ռումինիայի լեռներում՝ սահմանն ապօրինի հատելուց հետո. ևս երկուսին ողջ են գտել Կալիֆոռնիան Գոհաբանության օրվան ընդառաջ պատրաստվում է փոթորիկների և ջրհեղեղների (լուսանկարներ)Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Հունաստանում 14-ամյա դեռահասը ծրագրել էր դպրոցում զանգվածային հրաձգություն իրականացնել՝ հասակակիցների հալածանքների պատճառովԱրհեստական բանականությունը կարող է օգնել մարդկանց ապրել մինչև 1400 տարիԻնչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո (Լուսանկար) Բենինը Ֆրանսիայից պահանջել է վերադարձնել գաղութային ժամանակաշրջանում երկրից դուրս բերված արվեստի գործերը Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է արգելել փոխնակ մայրությունըՎահան Կոստանյանը Կլաուդիո Կորդոնեի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԼիսաբոնում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել հորդառատ անձրևի տակ՝ գների աճի և բնակարանային ճգնաժամի պատճառով (Լուսանկարներ)Գերմանիայում եկեղեցում շմոլ գազից մարդիկ են թունավորվել Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. Կա զոհ և վիրավորներԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. ԼավրովՈւկրաինայում հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ են մնացելՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը Նորվեգիայի Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել. Ի՞նչ է հայտնիՄահացել է «Ուրախ կարուսել» և «Թևեր, ոտքեր և պոչեր» մուլտֆիլմերի սցենարիստ Ալբերտ Իվանովը Յակուտիայում տղամարդը սպանել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնասպան եղելՎարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասինԱրարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակովԱրա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ)Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է ԶելենսկիինԳագիկ Սուրենյանը տեղեկացնում է Ռուսները նոր բնակավայր են գրավելԼեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. ԻոաննիսյանԻնդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհեր
Ամենադիտված