Թոմաս դե Վաալը ԼՂ հակամարտության հարցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների միջև կոնսենսուս է տեսնում
Արտաքին ՔաղաքականԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև կա կոնսենսուս: Երևանում «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները. տեղական և միջազգային տեսանկյուններ» խորագրով միջազգային գիտաժողովի ընթացքում նման կարծիք հայտնեց «Կարնեգի Եվրոպա» հիմնադրամիավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը: «Կան որոշակի նրբություններ, մարտավարական տարբերություններ, սակայն հակամարտության վերջնական լուծման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումների միջև տարբերություններ չկան»,- ընդգծեց դե Վաալը:
Նրա գնահատմամբ` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների վերջնական նպատակները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ նույնն են:
Նա հավելեց, որ անջատողականության հարցում միջազգային դիրքորոշումը որոշակիորեն փոխվել է, ինչի հետևանքով Ադրբեջանը և Հայաստանը զիջումների գնալու հարցով զգուշավոր մոտեցում են ցուցաբերում:
Փորձագետը նշում է, որ Ղրիմի դեպքերից հետո Արևմտյան առաջնորդները սկսել են առավել հաճախ խոսել տարածքային ամբողջականության սկզբունքի մասին, իսկ Ադրբեջանն էլ փորձում է օգտվել դրանից և բարձրաձայնել իր տարածքային ամբողջականության մասին:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին