Մեսսին կրկնեց Ռոնալդուի ցուցանիշը (տեսանյութ)
ՏեսանյութերՉեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի շրջանակներում կատալոնյան «Բարսելոնա»-ն 3:0 հաշվով հաղթել է «Չելսի»-ին:
«Կամպ Նոու» մարզադաշտում տեղի ունեցած խաղում Լիոնել Մեսսին դարձել է դուբլի հեղինակ: Արդյունքում արգենտինացին Չեմպիոնների լիգայում իր գոլերի քանակը հասցրեց 100-ի:
Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուից հետո Մեսսին պատմության երկրորդ ֆուտբոլիստն է, ով այս մրցաշարում հատեց 100 գոլի սահմանագիծը: Այս ցուցանիշը գրանցելու համար Մեսսիից պահանջվել է 123 խաղ, Ռոնալդուից՝ 137:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան