Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունը Գերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Տաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց 

Օգուտ չեք բերում՝ գոնե նկար բերեք…

Վերլուծական
ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի պատվիրակության այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մեկ շաբաթ է, ինչ ավարտվել է, բայց դեռ ՀՀ ԱԺ կայքում իբրև դարի գլխավոր նորություն և ձեռքբերում փայլում են պատվիրակության անդամների «գլամուր» լուսանկարները: Քանի որ հայրենի երեսփոխաններն իրենց պատմական այցի ընթացքում ոչ վիզային ռեժիմի դյուրացմանը հասան, ոչ էլ, օրինակ՝ կրկնակի հարկումը բացառող պայմանագրի ստորագրմանը, ստացվում է, որ պետական բյուջեից փող ծախսելու և ամերիկաներ հասնելու միակ և գլխավոր նպատակը սելֆիներ և, թող ների ընթերցողը արտահայտության համար՝ խմբակային լուսանկարներ անելն էր: Եթե այցի աննախադեպությունը լուսանկարների քանակով  է չափվել, ապա ամեն ինչ ճիշտ է: Այս տեսանկյունից՝ անգամ պատմական էլ էր:
 
Մեզ՝ որպես հարկատուների՝ չի սփոփում անգամ տարածված այն հայտարարությունները, որ վերոնշյալ «փիառշիկները» բազմաթիվ հանդիպումներ են ունեցել ամերիկացի պաշտոնյաների հետ: Թե կոնկրետ որ բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան է պատվել մեր «աստղային» թիմին ընդունելությամբ՝ դժվար է ասել, այդ մասին անգամ ներկաները նախընտրել են համեստորեն լռել, գուցե չցանկանալով բացահայտել իրենց իրական կալիբրը և քաղաքական գործչի մասշտաբայնությունը:
 
Փոխարենը՝ այցը միանգամից անվանվեց պատմական և ուշադրությո՛ւն…առաջին նման բարձր մակարդակով կատարված այց: Ստացվում է՝ մեր փիառշիկները փիառվելուց լավ են, սակայն սեփական երկրի, կամ առնվազն՝ ԱԺ իրենց նախկին գործընկերների ծավալած գործունեությունից՝ ընդհանրապես անտեղյակ են: Դեռեւս 1993 թվականին, ամերիկյան կողմի հրավերով ՀՀ գերագույն խորհրդի պատգամավորներից կազմված մի խումբ է մեկնել Վաշինգտոն։ Պատվիրակության կազմում եղել են Հրանուշ Հակոբյանը, Նադիր Սահակյանը, Էդիկ Յարալյանը, Հովհաննես Մատինյանը, Վաչագան Հարոյանը, Ավետ Գրիգորյանը, իսկ պատվիրակության ղեկավարն էլ Բագրատ Ասատրյանն է եղել։ Բայց երևում է՝ այդ այցը ըստ մերօրյա գործիչների՝ ոչ պատմական էր, ոչ էլ աննախադեպ: Իսկ իրականությունն այն է, որ այն ժամանակ պարզապես փիառվելու և սիրուն-սիրուն նկարներ անելու ժամանակ չկար: Մարդիկ գործ էին անում: Գործ, որն այսօրվա նրանց կոլեգաները անգամ չեն էլ հիշում: Օրերս ԱՄՆ կատարված այցն առաջինը չէր:  Մնում է հուսալ, որ ամերիկացիներին մեր ողջ մասշտաբայնությունը ցույց տալուց հետո գոնե վերջինը չի լինի:
 
Մի ուշագրավ երևույթ, ամեն դեպքում, մեզ համար կարող ենք առանձնացնել: Գուցե Հայաստանում քաղաքական մշակույթի սաղմնավորման նպատակով մերոնք ավելի հաճա՞խ արտասահմանյան այցեր կատարեն: Բանն այն է, որ ԱԺ պատերի ներսում իրար միս կրծող, աչք հանող, յոթերորդ պորտի բարեկամ հիշող ընդդիմությունն ու իշխանությունը պարզապես կերպարանափոխվում են օտար, ամայի ճամփեքին հայտնվելով: Մե խինդ, մե ուրախություն, մե գորովանք արտահայտող համատեղ լուսանկարներից այնպիսի տպավորություն է, որ գործ ունենք մեկ քաղաքական ուժ ներկայացնող գործիչների հետ, որոնք ընդհանրապես որևէ հակասություն ունենալ չեն կարող և պարզապես առիթը բաց չեն թողնում ԱԺ ինստագրամյան էջը թարմացնելու համար: Ի դեպ՝ կարծես թե նման էջ չկա, եթե մեր պատվիրակությունների այցերը շարունակվեն նման բարեկամական և ռոմանտիկ մթնոլորտում անցկացվել, կարծում ենք՝ նման էջի կարիք իրապես կզգացվի: Օգուտ չեք բերում՝ գոնե նկար բերեք…
 
Ստելլա Խաչատրյան
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունըԻշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվելՓարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը փաստաթուղթ են ստորագրելԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներով
Ամենադիտված