Շղթայական ավտովթար՝ Երևանում․ Արշակունյաց պողոտայում բախվել են 4 ավտոմեքենա Ամրապնդել պետականության հիմքերը. ի՞նչ նոր դրույթներ է առաջարկում նոր Սահմանադրությունը Ուրախ եմ ներկայացնել ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը. Նիկոլ Փաշինյան Սպասվում է առանց տեղումների եղանակ Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը Այս պահի դրությամբ ես 1254 նամակ ունեմ, որոնք չեմ հասցրել նայել և ուզում եմ տեղեկացնել, որ անցնում եմ նամակների հետ կապված էկոնոմ ռեժիմի Jaguar Land Rover-ը հասել է ԵՄ-ում չինական BYD ամենագնացի վաճառքի արգելքին Ֆրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը՝ դաշտանային ցիկլի խանգարումների վերաբերյալ բողոքների պատճառով Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 23-ին և 24-ին Բիթքոյնը մասամբ վերականգնվել է 2024 թվականի աշնանից նվազագույն մակարդակին հասնելուց հետո Աթենքի օդանավակայանում 15 կգ կանեփով ձերբակալել են միջազգային թմրամաֆիայի ենթադրյալ անդամի 

Հինգ հոգով վեց երգ են երգում

Քաղաքական

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 07.03.2018 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացիներ Արփինե Դավոյանի և Վահագն Հովակիմյանի իրազեկումը՝ ս.թ. ապրիլի 3-ին ժ.18.00-22.00 Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ.20.00-ին Ազատության հրապարակ-Սայաթ-Նովայի պողոտա-Հանրապետության փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։

Փաստորեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը «Ելք» դաշինքի երեք ուժերից մեկն է, Երևանի քաղաքապետարան իրազեկում է ներկայացրել հանրահավաք անցկացնելու մասին, որից, ի դեպ, տեղյակ չեն «Ելք»-ի մյուս անդամները: 

Հանրահավաքի մանրամասները ճշտելու համար ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը կապ հաստատեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի հետ: Վերջինս նշեց, որ այդ թեմայի շուրջ մեկնաբանություն չի կարող տալ, քանի որ քննարկումները դեռևս ընթացքի մեջ են. «Մենք ոչ մի բան չենք ասել, բոլորը ենթադրություններ են: Քանի դեռ քննարկումներն ընթանում են կոռեկտ չեմ համարում այդ մասին խոսել»,- նշեց նա: 

Անդրադառնալով armtimes.com-ի այդ մասին իրազեկող հրապարակմանը, Միրզոյանը ասաց, որ ինքը նման ինֆորմացիա չունի և վստահ չէ, որ «Հայկական ժամանակ»-ի ինֆրմացիան ճիշտ է: 

«Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Անի Սամսոնյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է ներկայացրել իրազեկման հայտարարություն, որը «Ելք»-ի հետ կապ չունի. «Մենք նույնիսկ տեղյակ չենք եղել, այդ հայտարարության մասին տեղեկացել ենք քաղաքապետարանի կայքից: Այդ մասով քննարկում չենք ունեցել, դրա համար որևէ բան ասել չեմ կարող: Միայն կասեմ, որ Ելք-ը միասնական հանրահավաք անելու որևէ որոշում չունի»: 

«Ելք»-ի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ այս փուլում այդ իրադարձությունների հետ կապված որևէ մեկնաբանություն չի ցանկանում անել. «Այդ իրազեկումները տրվել են նախօրոք: Քանի դեռ հստակ որոշում չունենք, հստակ չեմ կարող ասել, թե որ օրն ինչ է տեղի ունենալու»,- ասաց Ավինյանը:

Դիտարկմանը, թե Անի Սամսոնյանն էլ ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ն է իրազեկման հայտարարություն տարածել, Ավինյանը շատ կարճ պատասխանեց. «Ճիշտ է նշել Անի Սամսոնյանը»:

Նշենք, որ վերջին շրջանում «Ելք» դաշինքում քննարկվում է «Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքար սկսելու ճանապարհային քարտեզը»: Նախնական տեղեկություններով՝ դաշինքից միայն Քաղաքացիական պայմանագիր կուսակցութունն է ցանկանում փողոցային պայքար սկսել, որին, ի դեպ, կտրուկ դեմ է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:

Փաստորեն, «Քաղաքացիական պայմանագիր»-ը հայտարարում է իր որոշման մասին՝ գնալ Ազատության հրապարակ: Եվ սա այն դեպքում, երբ նախօրեին «Ելք» խմբակցությունում տեղի ունեցած քննարկումների արդյունքներով հնարավոր չէր եղել փողոցային պայքարի հարցում կոնսենսուսի հանգել: Դաշինքի ներկայացուցիչները հայտարարեցին, որ վերջնական որոշման կգան առաջիկա երկու օրվա ընթացքում:

Նկատենք նաև, որ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հրապարակում քաղաքացիական ակտիվիստների հետ հանդիպմանը հայտարարել էր՝ եթե «Ելք»-ը չկայացնի իր որոշումը՝ ամեն ուժ արդեն կգործի իր առանձին որոշման համաձայն:

Համենայն դեպս, այդ դաշինքի անդամներից մեզ չհաջողվեց լիարժեք պատասխան ստանալ՝ ի վերջո՝ հանրահավաքը կայանալո՞ւ է, թե՝ ոչ: Եթե այո, ապա ի՞նչ ձևաչափով և ովքե՞ր են պատրաստակամություն հայտնել մասնակցության: Սա խոսում է մի բանի մասին, որ Ելք-ում 5 հոգով 6 երգ են երգում և դեռևս հստակեցված չեն պայքարի ուղիները: Բացի այդ, ոչ միայն «Ելք»-ի, նաև ՔՊ-ի անդամները միմյանցից անտեղյակ են:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շղթայական ավտովթար՝ Երևանում․ Արշակունյաց պողոտայում բախվել են 4 ավտոմեքենաԹրամփը պնդում է՝ Իրանը սաստկացրել է հրթիռային և անօդաչու հարձակումներըԱմրապնդել պետականության հիմքերը. ի՞նչ նոր դրույթներ է առաջարկում նոր ՍահմանադրությունըՈւրախ եմ ներկայացնել ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը. Նիկոլ ՓաշինյանՍպասվում է առանց տեղումների եղանակԴիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՊաշտոնական այցով Հայաստան է ժամանել Չեռնոգորիայի պաշտպանության նախարարըԱյս պահի դրությամբ ես 1254 նամակ ունեմ, որոնք չեմ հասցրել նայել և ուզում եմ տեղեկացնել, որ անցնում եմ նամակների հետ կապված էկոնոմ ռեժիմիJaguar Land Rover-ը հասել է ԵՄ-ում չինական BYD ամենագնացի վաճառքի արգելքինՖրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը՝ դաշտանային ցիկլի խանգարումների վերաբերյալ բողոքների պատճառով Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 23-ին և 24-ինԲիթքոյնը մասամբ վերականգնվել է 2024 թվականի աշնանից նվազագույն մակարդակին հասնելուց հետոԱթենքի օդանավակայանում 15 կգ կանեփով ձերբակալել են միջազգային թմրամաֆիայի ենթադրյալ անդամի 2027-ի գլխավոր հաջողակները․ Կենդանակերպի ո՞ր 4 նշանների կյանքն է արմատապես փոխվելու դեպի լավըՄարգարա-Վանաձոր ճանապարհին «Nissan Elgrand»-ը գլորվելով հայտնվել է դաշտում. Կան վիրավորներՈստիկանը կրակել և սպանել է նախկին հոկեյիստ 37-ամյա Նիկո Սակետիին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՀայաստանի բռնցքամարտի հավաքականը Մ23 Եվրոպայի առաջնությունն ավարտել է երկու բրոնզե մեդալով 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»․ Սուրենյանց Թրամփը չի բացառել Ամանորից հետո Իրանի դեմ հարվածների վերսկսումը և սպառնացել է խորտակել նրա լցանավերը Ուկրաինացին մահացել է Ռումինիայի լեռներում՝ սահմանն ապօրինի հատելուց հետո. ևս երկուսին ողջ են գտել Կալիֆոռնիան Գոհաբանության օրվան ընդառաջ պատրաստվում է փոթորիկների և ջրհեղեղների (լուսանկարներ)Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Հունաստանում 14-ամյա դեռահասը ծրագրել էր դպրոցում զանգվածային հրաձգություն իրականացնել՝ հասակակիցների հալածանքների պատճառովԱրհեստական բանականությունը կարող է օգնել մարդկանց ապրել մինչև 1400 տարիԻնչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո (Լուսանկար) Բենինը Ֆրանսիայից պահանջել է վերադարձնել գաղութային ժամանակաշրջանում երկրից դուրս բերված արվեստի գործերը Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է արգելել փոխնակ մայրությունըՎահան Կոստանյանը Կլաուդիո Կորդոնեի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԼիսաբոնում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել հորդառատ անձրևի տակ՝ գների աճի և բնակարանային ճգնաժամի պատճառով (Լուսանկարներ)Գերմանիայում եկեղեցում շմոլ գազից մարդիկ են թունավորվել Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. Կա զոհ և վիրավորներԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. ԼավրովՈւկրաինայում հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ են մնացելՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը Նորվեգիայի Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել. Ի՞նչ է հայտնիՄահացել է «Ուրախ կարուսել» և «Թևեր, ոտքեր և պոչեր» մուլտֆիլմերի սցենարիստ Ալբերտ Իվանովը Յակուտիայում տղամարդը սպանել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնասպան եղելՎարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասինԱրարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակովԱրա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ)Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է ԶելենսկիինԳագիկ Սուրենյանը տեղեկացնում է Ռուսները նոր բնակավայր են գրավելԼեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. ԻոաննիսյանԻնդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհերԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը
Ամենադիտված