Մոսկվայի «Արարատ»-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Երևանում
Սպորտ
Մոսկվայի «Արարատ»-ի ֆուտբոլիստները մարտի 18-ից ուսումնամարզական հավաք կանցկացնեն Երևանում: Այդ մասին տեղեկացնում է մոսկովյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Արարատ»-ն ավարտել է Մոսկվայի հավաքն, իսկ առաջիկայում սպասվում է վերջին` թվով 4-րդ հավաքը: Թիմին սպասում է Երևանը, իսկ նրա հետ նաև քրտնաջան աշխատանքը, ստուգողական խաղերը տեղի ակումբների հետ և ծանոթություն նոր մշակույթի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Երևանի «Բանանց»-ի մամուլի քարտուղարությունն էլ տեղեկացնում, է, որ մարտի 23-ին թիմը ստուգողական հանդիպում կանցկացնի Մոսկվայի «Արարատ»-ի հետ: Խաղը կմեկնարկի ժամը 16:00-ին «Բանանց» մարզադաշտում:
Մոսկվայի «Արարատ»-ը հանդես է գալիս Ռուսաստանի Պրոֆեսիոնալ Ֆուտբոլային լիգայի կենտրոնական գոտում և 17 տուրից հետո 45 միավորով գլխավորում է մրցաշարայի աղյուսակը:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան