Արոնյանն ընդդեմ Սոյի
Սպորտ
Բեռլինում շարունակվում է հավակնորդների մրցաշարը: Այսօր տեղի կունենան 6-րդ տուրի պարտիաները: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ուժերը կչափի Ուեսլի Սոյի հետ:
Նշենք, որ 5 տուրերից հետո հայ գրոսմայստերը կիսում է 4-6-րդ տեղերը:
Այս տուրից հետո առաջատարը 3,5 միավորով Ֆաբիանու Կարուանան է:
3-ական միավորով 2-3 տեղերն են կիսում Վլադիիր Կրամնիկը և Շախրիար Մամեդյարովը:
Արոնյանը, Գրիշչուկը և Լիժենն ունեն 2,5 միավոր և կիսում են 4-6 տեղերը:
1,5 միավոր ունեն Սերգեյ Կարյակինը և Ուեսլի Սոն:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան