«Ես, իհարկե, Սրբազան չեմ, բայց գոնե այս գործում 100 տոկոսով արդար եմ»․ Գագիկ Ծառուկյան Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին Փաշինյանը պաշտոնից ազատել է Պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանին Շիրակի մարզում թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի կառավարության «Կադրային բանկում» ընդգրկվել է 269 մասնագետ՝ 29 երկրից Արաղչին՝ Մակրոնին․ «Դուք ինքներդ եք պատրաստել ձեր մահիճը» Տիգրան Աբրահամյան․ «Բաքվում գերության մեջ գտնվող հայերի կյանքին ու առողջությանը մշտական սպառնալիք է առկա» Լատվիան արգելել է Հայաստանից ներմուծված կանաչ թեյի խմբաքանակի վաճառքը՝ թունաքիմիկատների պատճառով Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը բողոքի ցույցերի ֆոնին հրաժարական է ներկայացրել Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Իրանում հայտարարել են սեփական արտադրության ծանր կործանիչի փորձարկման ծրագրերի մասին Արթուր Մինասյանն ազատվել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության, գիտության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից 

«Ժամանակ». Կովկասյան խաղը բարդանում է

Հայկական Մամուլ

Այս առումով տանդեմի մոտ ինչ-որ բան ստացվում է, ինչ-որ բան՝ ոչ: Տվյալ պարագայում հազիվ թե ողջախոհ լինի մտածել, թե հնարավոր է Իրանի եւ Վրաստանի ներգրավումով մեկուսացնել Հայաստանը: Տվյալ պարագայում, Բաքուն թերեւս ունենա միայն հոգեբանական էֆեկտ, այն էլ գուցե Հայաստանի հանրային որոշ շրջանակների վրա միայն: Անշուշտ, ոգեւորության եւ ուրախության որեւէ առիթ չկա, երբ ռեգիոնալ երկրները քննարկում են Հարավ-Արեւմուտք տրանսպորտային երթուղու հարց, իսկ Հայաստանը դուրս է այդ ամենից: Մյուս կողմից սակայն սա մի իրողություն է, որի բանալին Հայաստանի ձեռքում չէ, եւ Հայաստանի առաջ էլ դրվում են միանալու անընդունելի, վտանգավոր եւ անարժանապատիվ պայմաններ: Մյուս կողմից, խոշոր հաշվով, խնդիրը այն չէ, թե ինչ են պայմանավորվում մեր շուրջ: Հայաստանն ունի երկու կարեւոր խնդիր՝ դինամիկ զարգացնել իր հարաբերությունները Վրաստանի եւ Իրանի հետ, եւ արդյունավետ օգտագործել տնտեսական զարգացման իր ռեսուրսները, այդ թվում՝ Վրաստանի եւ Իրանի ընձեռած հնարավորությունները:

Այսինքն՝ այստեղ խնդիրը Հայաստանի անելիքի դաշտում է, ոչ թե այն դաշտում, որ Հայաստանին թույլ չեն տալիս անել որեւէ բան: Հետեւաբար, հանրային ուշադրությունն ու էներգիան պետք է կուտակվի հենց այս դաշտում, առանց վախճանաբանական եզրակացությունների, թե մեր շուրջ բոլորը պայմանավորվում են, իսկ մեզ թողնում են դուրս: Ի վերջո, միամտություն է կարծել, թե Բաքվում հանդիպող չորս կողմերը միմյանց միջեւ չունեն խնդիրներ: Ավելին, խորքային առումով նրանց միջեւ խնդիրները գուցե պակաս չեն, քան հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական խնդիրը, պարզապես դրանք «քնած» օջախներ են եւ հայտնի չէ, թե ինչ կկատարվի, եթե դրանք արթնանան: Այսինքն՝ իրավիճակը, անշուշտ, միարժեք չէ, առավել եւս, որ այստեղ կա նաեւ Ռուսաստանի խնդիրը, եւ Հարավ-Արեւմուտք նախագիծն ակնհայտորեն չի կարող ոգեւորել Ռուսաստանին, որքան էլ՝ Բաքու-Մոսկվա-Թեհրան ֆորմատով քննարկվում է Հյուսիս-Հարավ նախագիծն էլ:

Իսկ այդ տեսանկյունից, Հայաստանը թերեւս կարող է ունենալ հնարավորություն այս իրավիճակի վրա խաղալ Ռուսաստանի հետ, հատկապես, եթե ինչպես հայաստանցի պաշտոնյաներն են ասում՝ Ռուսաստանը արել է հետեւություններ Ապրիլյան պատերազմից հետո: Միեւնույն ժամանակ, ի վերջո Բաքվում չորսի հանդիպմանը զուգահեռ, Վաշինգտոնում տեղի են ունենում չճանաչված Արցախի Հանրապետության նախագահի աշխատանքային հանդիպումները քաղաքական եւ փորձագիտական, կոնգրեսական շրջանակների հետ: Խաղն ամենեւին պարզունակ եւ միագիծ չէ, հետեւաբար, տվյալ պարագայում ոչ միայն չի կարող խոսք լինել մեկուսացվածության մասին, այլ հակառակը՝ հնարավորությունների: Ավելին, այս իմաստով տարածաշրջանում քառյակի այս ֆորմատը էլ ավելի բազմազան է դարձնում իրավիճակը, ըստ այդմ՝ ավելի ընդլայնում խաղի սահմաններն ու հնարավորությունները:

Վերջապես, Հայաստանը ներկայումս ունի շատ կոնկրետ նախագիծ՝ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությունը, կամ, մեղմ ասած, շինարարությունը: Ահա այս իմաստով Հայաստանն ունի շատ հստակ անելիք, թափ հաղորդել եւ շինարարությունն իսկապես դարձնել անկախ պետականության թերեւս խոշորագույն տնտեսա-քաղաքական նախագիծը, որն իրականացվում է ուղղակի օրինակելի կերպով, դառնալով Հայաստանի յուրօրինակ այցեքարտը աշխարհին: Նախօրեին Հայաստանի կառավարությունում վարչապետի հետ հանդիպմանը Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության Սիսիան-Քաջարան հատվածի հանդեպ հետաքրքրության մասին էր հատնել իտալական «Անաս» ընկերությունների միջազգային խումբը, որը Իտալիայի ճանապարհաշինության բնագավառի հնաբնակներից է եւ դրա հետաքրքրությունը, անշուշտ, որոշակի ցուցիչ է: Միեւնույն ժամանակ, այդ տեղեկությունը հետաքրքիր էր դրանից մեկ օր առաջ իշխող կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ-ի վերլուծության հրապարակմանը՝ Հյուսիս-Հարավի վերաբերյալ, որում ըստ էության նշվում էր, որ նախագծի իրականացումը ունի արմատական վերանայման անհրաժեշտություն՝ նոր չափանիշներով ու պայմաններով, նաեւ նոր ընկերությունների ներգրավումով:

Ամբողջ խնդիրն այն է, թե ինչ տարբերակով է դիտարկվում նախագիծը Հայաստանի իշխող համակարգի համար՝ կարկանդակ, որի բաժանումից դժգոհ է կոալիցիոն գործընկերը, թե՞ պետական մեգանախագիծ, գոնե միակը, որը հնարավոր լինի իրականացնել գործնականում եւ արժանապատվորեն, կապելով Իրանն ու Վրաստանը, ինչն առաջին հերթին կունենա հոգեբանական ահռելի ազդեցություն եւ կլինի Հայաստանի երկար պատասխանը մեկուսացման թուրք-ադրբեջանական ջանքերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ես, իհարկե, Սրբազան չեմ, բայց գոնե այս գործում 100 տոկոսով արդար եմ»․ Գագիկ ԾառուկյանԳլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինՓաշինյանը պաշտոնից ազատել է Պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ ՎանոյանինՇիրակի մարզում թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել․ նախաձեռնվել է քրեական վարույթՖրանսիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի պատճառով Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը Հայաստանի կառավարության «Կադրային բանկում» ընդգրկվել է 269 մասնագետ՝ 29 երկրիցԱրաղչին՝ Մակրոնին․ «Դուք ինքներդ եք պատրաստել ձեր մահիճը»Թրամփ. Զելենսկու հարձակումները ռուսական նավթավերամշակման գործարանների վրա լուրջ վնաս են հասցնում դիզելային վառելիքի համաշխարհային շուկաներին Տիգրան Աբրահամյան․ «Բաքվում գերության մեջ գտնվող հայերի կյանքին ու առողջությանը մշտական սպառնալիք է առկա»Լատվիան արգելել է Հայաստանից ներմուծված կանաչ թեյի խմբաքանակի վաճառքը՝ թունաքիմիկատների պատճառովՖրանսիայի ներքին գործերի նախարարը բողոքի ցույցերի ֆոնին հրաժարական է ներկայացրելՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԻրանում հայտարարել են սեփական արտադրության ծանր կործանիչի փորձարկման ծրագրերի մասինԱրթուր Մինասյանն ազատվել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության, գիտության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնիցԵրիտասարդների ու Մ23 տարեկանների Ծանրամարտի ԵԱ-ում Հայաստանն ունի 1 մասնակիցՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հոկտեմբերի 19-ի դրությամբՀասարակության բևեռացում և ատելության խոսք․ Անահիտ Մանասյանն Ավստրալիայում էՍպասվում է կարճատև անձրև. եղանակային կանխատեսումՆարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է դիվանագիտական և գործարար շրջանակների ներկայացուցիչներինԾովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel Combo»-ն․ կան վիրավորներՀայաստանը ՄԱԿ-ում անդրադարձել է նոր ատոմակայանին անվտանգ անցման կարևորությանըԼույս չի լինի. հասցեներԲժիշկը զգուշացրել է բուրավետ մոմերի պատճառով քաղցկեղի առաջացման վտանգի մասին Լը Պենը Մակրոնին մեղադրել է Ֆրանսիայում նոր անկարգությունների ֆոնին հեղինակության կորստի մեջ Ուկրաինան ներողություն է խնդրել Լիտվայից՝ նրա տարածքում ընկած անօդաչուի համար Եմենի հութիները վերջնագրի ժամկետի ավարտից հետո սկսել են Թաիզի գրավման գործողությունը Թրամփը բացատրել է, թե ինչու է Նեթանյահուին աջակցելը հետաձգել մինչև ընտրություններին նախորդող վերջին շաբաթը Նեթանյահուն Թրամփի աջակցությունից հետո խոսել է «իրանական սպառնալիքի վերացման» մասին Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում 110 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել Իսպանիայում «Ադամ» փոթորկի պատճառով հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը Հունգարիայի վարչապետը Ֆրանսիայի անկարգությունները կապել է խիստ միգրացիոն քաղաքականության անհրաժեշտության հետ Ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի ֆրանսիացիներից և հրաժարական տա ԱՄՆ նախկին փոխնախագահը Թրամփին կոչ է արել նավթի գործարքից հետո վերականգնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները «Խաղաղությունը գալիս է միայն ուժի շնորհիվ». Զելենսկին հայտնել է Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցությունների մասին Մոտ 7 հազար մարդ է մասնակցել Լիմոժում անցկացված երթին՝ քաղաքապետարանի հրկիզումից հետո Թրամփը մտադիր է 15 ամսով փակել Վաշինգտոնի պատմական հանրային գոլֆի դաշտը Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Ճապոնիայի վարչապետ Տակաիչիի կառավարության վարկանիշը ընկել է ռեկորդային նվազագույն մակարդակի Փարիզում բախումները վերսկսվել են․ ոստիկանությունը արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել Microsoft ընկերությունը հրաժարվել է մասնակցել Մեծ Բրիտանիայի արհեստական բանականության տվյալների կենտրոնի խոշորագույն նախագծին «Կատաստրոֆան» մոտ է. Զելենսկու խորհրդական Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամները ԱԱ եզրափակչում են Ֆրանսիան ուժեղացնում է անվտանգության միջոցառումները զանգվածային անկարգություններից հետո Թուրք երգիչ Իլյաս Յալչընթաշին թմրամիջոցների գործով առնվազն 10 տարվա ազատազրկում է սպառնում Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են «Հրեշտակների ձորում» մոլորված քաղաքացուն
Ամենադիտված