Արդարացումներ չեմ փնտրում. Գատուզոն՝ «Արսենալ»-ից կրած պարտության մասին (տեսանյութ)
Տեսանյութեր«Միլան»-ի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն խոսել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրփակչում «Արսենալ»-ից կրած 3:1 հաշվով պարտության մասին:
«Հպարտանում եմ իմ տղաներով: Կարծում եմ, որ մենք շանսը կորցրել էինք դեռևս «Սան Սիրո»-ում կայացած խաղից հետո: Ինձ դուր չեկավ, որ դադարեցինք խաղալ և բաց թողեցինք երրորդ գոլը: Այդպես չի կարելի անել: Մրցավարներից չեմ ցանկանում խոսել, քանի որ նրանք կարող են սխալվել, այնպես, ինչպես և ֆուտբոլիստները: Պետք է շարունակենք առաջ շարժվել:
«Արսենալ»-ի պես ուժեղ թիմի դեմ երկու խաղերը ցույց տվեցին, որ մենք կարող ենք նրանց համար խնդիրներ ստեղծել, բայց ես արդարացումներ չեմ փնտրում: Բարկացած էի երրորդ բաց թողած գոլից հետո, քանի որ մենք չպետք է թողնենք խաղը, այլ պետք է կենտրոնացած լինենք 90 րոպե»,-Գատուզոյի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան