Ժողովրդավարական ընտրություններն անհրաժեշտություն են ՀԱՊԿ երկրների համար». ՀՀ ԱԺ փոխնախագահը՝ Սանկտ Պետերբուրգի ՕԺ նախագահին
ՔաղաքականՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի Մարինյան պալատում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, կողմերը կարեւորել են հայ-ռուսական դարավոր հարաբերությունների ռազմավարական դաշնակցային բնույթը եւ դրանք զարգացնելու պատրաստակամություն հայտնել:
Անդրադարձ է կատարվել ՌԴ նախագահական ընտրություններին ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության մասնակցությանն ու ընտրությունների ժողովրդավարական անցկացման կարեւորությանը:
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ կարեւոր է, որ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներում ընտրական գործընթացները կրեն բացառապես ժողովրդավարական բնույթ:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Տաճատ Վարդապետյանը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը