Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Շառլ Ազնավուրը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը հյուրընկալող Հայաստանին նվիրված համերգին

Արտաքին Քաղաքական

 Ժնևում` Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի Ազգերի պալատի գլխավոր հանդիսասրահում մարտի 13-ին տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը հյուրընկալող Հայաստանին նվիրված մեծ համերգ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ժնևում ՄԱԿ գրասենյակում Ֆրանկոֆոնիայի և Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների համատեղ ջանքերով և Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված ֆրանկոֆոն այս համերգն անցկացվեց Շառլ Ազնավուրի բացառիկ մասնակցությամբ։ Համերգին մասնակցում էին նաև Տիգրան Համասյանը, ֆրանսահայ երգահան, դաշնակահար Անդրե Մանուկյանը, ֆրանսահայ օպերային երգչուհի Արմել Խուրդոյանը, «Թումանյան մեկ» քառյակը։

Համերգին ողջույնի խոսքով հանդես եկան ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակի տնօրեն Մայքլ Մոլերը, Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բումանը, Ժնևում ՄԱԿ գրասենյակում Ֆրանկոֆոնիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Անրի Մոնսոն, Ժնևում ՄԱԿ գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Հասմիկ Տոլմաջյանը։

Երեկոյի մասնակիցներին ուղղված իր խոսքում ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակի տնօրեն Մայքլ Մոլերն առաձնահատուկ ողջունեց Ֆրանկոֆոնիայի և Հայաստանի մշտական ներկայացուցչությունների այս կարևոր նախաձեռնությունը։

Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բումանը իր խոսքում, հիշատակելով Շառլ Ազնավուրի «Տարեք ինձ հրաշքների երկիր» երգի բառերը, մասնավորապես նշեց, որ «Ազնավուրի երգերը վերաբերում են բոլորին անխտիր, և մեզանից յուրաքանչյուրն ունի հրաշքների իր երկիրը։ ՇառլԱզնավուրի համար հրաշքների այդ երկիրը Հայաստանն է»։ Հայաստանը մի երկիր է, շարունակեց նա, որտեղ «մեկ անգամ ոտք դնելով, այն մշտապեսպահում ես սրտում»։

ՄԱԿ Ժնևի գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Հասմիկ Տոլմաջյանն ողջույնի խոսքում իր ջերմ երախտագիտությունը հայտնեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը՝ Ֆրանկոֆոնիայի մեծ միջոցառումը Հայաստանին նվիրելու համար: Նա նաև նշեց, որ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը Երևանում անցկացնելու վերաբերյալ Անտանանարիվուի գագաթաժողովում ընդունված որոշումը Ֆրանկոֆոնիայի անդամ-երկրների կողմից Հայաստանի՝ ի նպաստ կազմակերպության և նրա արժեքներին հանձնառության գնահատականի արտահայտությունն է։ Նա ընդգծեց, որ հայ հասարակության մեջ ֆրանկոֆոնիայի տարածման վրա իր կարևոր ազդեցությունն է ունեցել հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը, ինչպես նաև ֆրանկոֆոն տարբեր երկրների, մասնավորապես՝ Կանադայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Լիբանանի, Եգիպտոսի, Հունաստանի, Կիպրոսի հետ հաստատված ջերմ հարաբերությունները: Նշվեց նաև, որ Ֆրանկոֆոնիան Հայաստանի համար նաև կարևոր հարթակ է համագործակցությունն ամրապնդելու այն երկրների հետ, որոնց հետ չունի ավանդականորեն ձևավորված սերտ հարաբերություններ: Միևնույն ժամանակ, Հասմիկ Տոլմաջյանն ընդգծեց, որ Հայաստանը նույնպես իր կարևոր նպաստն է բերում Ֆրանկոֆոնիայի տարածմանը մի տարածաշրջանում, որտեղ վերջինս բավականաչափ ներկայացված չէ: Այս առումով նա նշեց, որ երևանյան գագաթաժողովը կազմակերպության գերագույն մարմնի երկրորդ հանդիպումն է, որը գումարվելու է արևելաեվրոպական տարածաշրջանում:

Ժնևում ՄԱԿ գրասենյակում Ֆրանկոֆոնիայի մշտական ներկայացուցիչ Անրի Մոնսոն, իր խոսքում անդրադառնալով ՄԱԿ-ում Ֆրանկոֆոնիայի ունեցած դերին, նշեց, որ Ֆրանկոֆոնիան միավորում է 84 երկրներ աշխարհի 5 մայրցամաքներից, որոնցից 54-ը կազմակերպության լիիրավ անդամ երկրներն են։ Ֆրանկոֆոնիայի ստեղծման հիմքում ի սկզբանե եղել է բազմակողմ հարաբերությունների համար հարթակ ստեղծելու միտումը, որի հիմքում ընկած է ֆրանսերեն լեզուն և ֆրանկոֆոն մշակութային բազմազանությունը։

Անրի Մոնսոն խոսեց նաև Ժնևում Ֆրանկոֆոնիայի ներկայության ռազմավարական նշանակության մասին՝ նշելով, որ ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակը միակն է, որ տեղակայված է ֆրանկոֆոն միջավայրում։ Ֆրանկոֆոնիայի ներկայացուցիչը կարևորեց նաև մի շարք ծրագրերում և նախաձեռնություններում Ֆրանկոֆոնիայի և ՄԱԿ ժնևյան գրասենյակի միջև փոխադարձ աջակցությունը։

Երեկոն առիթ հանդիսացավ Ֆրանկոֆոն դեսպանների խմբի կողմից սահմանված անդրանիկ մրցանակաբաշխության անցկացման համար։ Ֆրանկոֆոնիայի մշտական ներկայացուցիչ Անրի Մոնսոն նշեց, որ «մրցանակը նպատակ ունի գնահատելու այն գործչին կամ հաստատությունը, որը 2017թ․ ընթացքում ծավալած իրգործունեությամբ նպաստել է Ժնևում ֆրանկոֆոն արժեքների, այն է՝ ժողովրդավարության, իրավական պետության, բազմալեզվության, մշակութայինբազմազանության արժեքների խրախուսմանը»։ Ֆրանկոֆոն դեսպանների անդրանիկ մրցանակը հանձնվեց միաժամանակ ՄԱԿ ժնևյան գրասենյակի տնօրեն Մայքլ Մոլերին և Մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատար Զեիդ Ռաադ Ալ Հուսեյնին։

Համերգին ներկա էր շուրջ 2000 հրավիրյալ՝ Միավորված ազգերի կազմակերպության, ինչպես նաև Շվեյցարիայի դաշնային և տեղական մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ, բազմաթիվ դեսպաններ, ինչպես նաև շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներ:

Երեկոյի կազմակերպմանն իրենց աջակցությունն ու ներդրումն են բերել Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը, Ժնևի քաղաքապետարանը, ինչպես նաև Պողոսյան, Փիլոսյան և Փիլիպոսյան, Իզմիրլյան հիմնադրամները, ՀԲԸՄ-Շվեյցարիայի կոմիտեն և հասարակական այլ կազմակերպություններ»։ 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված