Երևանի կենտրոնում «Յաշիկով» մահվան ելքով վրաերթ կատարող օլիգարխի տղան ազատ է արձակվել (ֆոտո)
Արտակարգ Պատահար
Shamshyan.com-ը գրում է.
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագարություն չհեռանալու բնակավայրից Երևան քաղաքի բնակիչ, 26-ամյա Ժորա Վարդանյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս մարտի 10-ին իր վարած Mercedes G 63 մակնիշի 999 DO 99 համարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում ՀՀ կետրոնական բանկի դիմաց վրաերթի էր ենթարկել հետիոտնին: Վերջինը տեղում մահացել էր: Քննչական բաժինը հաշվի է առել այն հանգամանքը, որ Ժ. Վարդանյանը վրաերթից հետո մեղայականով ներկայացել է քննչական մարմին, բնութագրվում է դրական: Պարզվել է որ վրաերթից հետո ինքն է ահազանգել օպերատիվ ծառայություններ, այդ թվում՝ շտապօգնություւն, սակայն մտածել է, որ հնարավոր է դեպքի վայր ժամանած լինեն մահացածի հարազատները ու երբ իմանան, որ վարորդը ինքն է, հաշվեհարդար կտեսնեն իր նկատմամբ: Քննչական մարմին է ներկայացվել նաև տեղեկանքներ՝ նրա կողմից կատարված բազմաթիվ բարեգործական աշխատանքների մասին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը