Ավտովթար Մանթաշյան փողոցում
Արտակարգ ՊատահարՄարտի 16-ին, ժամը 21:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են BMW 530 մակնիշի 6432AG (վարորդ՝ Ա. Ս.) և Mercedes E190 մակնիշի 33 TT 593 (վարորդ՝ 1961 թ. ծնված Հ. Ս.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Փրկարարները Mercedes E190 մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել Mercedes E190 մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը