ՌԴ ՊՆ․ մեկ օրում խոցվել է 1158 անօդաչու և HIMARS արկ Լա Լիգայի նախագահը կոշտ հայտարարությամբ պահանջել է ՖԻՖԱ-ի նախագահի հրաժարականը Անկարգություններ Շրի Լանկայի լեփ-լեցուն բանտում. իշխանությունները զորքեր և հատուկջոկատայիններ են մտցրել, մեկ բանտարկյալ զոհվել է Ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանը չհայտնվի նման պատերազմում. Ռուբինյան SpaceX-ը տիեզերք է ուղարկել Starlink արբանյակների հերթական խմբաքանակը Գերմանիան Մարոկկոյին կոչ է արել թուլացնել լարվածությունը Սեուտայի շուրջ՝ միգրացիոն ճգնաժամի ֆոնին Դուք մեր ժողովրդի կողմից չունեք մանդատ երկիրը նոր զիջումների տանելու. Իշխան Սաղաթելյան Լիտվան բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանին՝ Կիևի վրա հարձակման ժամանակ իր դեսպանատան վնասվելու առիթով Սպասում եմ գլխավոր դատախազին ԱԺ-ում՝ Ռուբինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ. Ղազարյան Axios․ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը Թրամփին կոչ է արել հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից Սեուտա մուտք գործելու փորձի ժամանակ մահացած միգրանտների թիվը հասել է 90-ի Դավիթ Համբարյանը կգլխավորի ԱԺ աշխատակազմը 

Ժ.Սեֆիլյանը հայտարարում է, որ իրեն սպառնացել են ոչնչացնել. ԳԱԼԱ

Քաղաքական

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման և Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժ. Սեֆիլյանի, ընդդիմադիր ակտիվիստ Գ. Սաֆարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստին գործով անցնող անձինք պաշտպանական ճառով հանդես եկան:

Ժ. Սեֆիլյանին, սակայն, նիստը նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը թույլ չտվեց ընթերցել պաշտպանական ճառը, քանի որ, ըստ նրա, Սեֆիլյանն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում դատարանի նկատմամբ՝ ոտքի չկանգնելով: Թույլ չտվեց նաև, որ ճառն ընթերցի պաշտպաններից Տ. Եգորյանը, ով նախորդ նիստերից մեկի ժամանակ կասկածի տակ էր դրել դատավոր Տաթևիկ Գրիգորյանի մասնագիտական գիտելիքները:

 Ժ. Սեֆիլյանի պաշտպանական ճառն ընթերցեց նրա պաշտպաններից Արայիկ Պապիկյանը:
Իր ճառում Սեֆիլյանը մի քանի կարևոր հարցեր էր մատնանշում՝ հատկապես այն սպառնալիքները, որոնք եղել են կոնկրետ իր նկատմամբ, և որոնց մասին նա առաջին անգամ էր բարձրաձայնում.

Առաջինն, ըստ Սեֆիլյանի, տեղի է ունեցել 2016 թվականի հունվարի 12-ին. «Քննչական կոմիտեի քննիչի պաշտոն զբաղեցնող Մակինյանն ինձ հրավիրել է իր մոտ ու օգտվելով առիթից, որ իմ պաշտպանը դեռ չէր ժամանել, շուտափույթ կերպով ինձ բանավոր փոխանցեց իր վերադասի՝ անձամբ Ս. Սարգսյանից իջեցված սպառնալիքը, թե «վերջին անգամ Ձեզ զգուշացնում ենք, որ եթե շարունակեք Ձեր քաղաքական գործունեությունը, Դուք հայտնվելու եք նորից ճաղերի հետևում»:

Այս սպառնալիքից հետո, ըստ Ժ. Սեֆիլյանի, սկսվել են քաղաքական հետապնդումները, նախապատրաստվել է շինծու գործ, որին էլ հաջորդել է իր ու թիմակիցների բանտարկությունը:

Իրեն անմիջական ահաբեկելու երկրորդ դեպքն էլ է եղել. «Ահաբեկելու երկրորդ դեպքի մասին մինչ օրս չեմ տեղեկացրել հանրությանը, կային անձնական բնույթի, մասնավորապես ընտանիքիս հոգեկան ծանր ապրումներից զերծ պահելու պատճառներ, այդ դեպքը վերաբերում է ինձ ֆիզիկապես ոչնչացնելու սպառնալիքներին: Հրապարակայնացնում եմ նաև այդ անձի անունը, ով միջնորդավորված ձևով փոխանցել էր այդ սպառնալիքը: Դա բառացի կերպով հնչել է այսպես, մեջբերում եմ. «Դադարեցրու քո քաղաքական գործունեությունը, ապա թե ոչ, ռուսները որոշել են սպանել քեզ»: Իմ պատասխանը եղել է. «Զեկուցեք ձեր ղեկավարությանը, որ ՀՀ-ն տեր ունի, և մենք գտնվում ենք մեր հողի վրա ու ազատ ենք մեր գործունեությամբ, իսկ դուք շուտով ռադներդ քաշելու եք մեր երկրից»:

«Այս սպառնալիքն ինձ փոխանցել է վերջերս իր ակտիվ գործունեությամբ հայտնի դարձած «Հանուն ինքնիշխան Հայաստանի» նախաձեռնության համակարգող, ինչպես նաև վերջերս ռազմական փորձագետ հանդես եկող Հայկ Նահապետյանը: Անշուշտ, ճշտելու կամ ստուգելու համար, թե այս սպառնալիքի մտահղացողն ու հանձնարարականը որտեղի՞ց է եղել՝ Կրեմլի՞ց, թե՞ նրա խամաճիկ Բաղրամյան 26-ից, հնարավոր կլինի միայն այս ռեժիմից ձերբազատվելուց հետո: Միևնույն ժամանակ, մեծ հաշվով, այդքան էլ էական չէ ճշտել աղբյուրն այն պատճառով, որ Բաղրամյան 26-ն ընդամենը Կրեմլին ենթակա մի փոքրիկ բաղադրիչ է»,- իր պաշտպանական ճառում նշում էր Սեֆիլյանը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՌԴ ՊՆ․ մեկ օրում խոցվել է 1158 անօդաչու և HIMARS արկ Լա Լիգայի նախագահը կոշտ հայտարարությամբ պահանջել է ՖԻՖԱ-ի նախագահի հրաժարականը Անկարգություններ Շրի Լանկայի լեփ-լեցուն բանտում. իշխանությունները զորքեր և հատուկջոկատայիններ են մտցրել, մեկ բանտարկյալ զոհվել է Ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանը չհայտնվի նման պատերազմում. Ռուբինյան SpaceX-ը տիեզերք է ուղարկել Starlink արբանյակների հերթական խմբաքանակը Գերմանիան Մարոկկոյին կոչ է արել թուլացնել լարվածությունը Սեուտայի շուրջ՝ միգրացիոն ճգնաժամի ֆոնին Դուք մեր ժողովրդի կողմից չունեք մանդատ երկիրը նոր զիջումների տանելու. Իշխան Սաղաթելյան Լիտվան բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանին՝ Կիևի վրա հարձակման ժամանակ իր դեսպանատան վնասվելու առիթով Սպասում եմ գլխավոր դատախազին ԱԺ-ում՝ Ռուբինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ. Ղազարյան Խաղաղություն ամեն գնո՞վ․ Հայաստանի խորհրդարանի խոսնակի թեկնածուն՝ երկամյա որդու առաջ իր պարտքի մասին Axios․ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը Թրամփին կոչ է արել հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից Սեուտա մուտք գործելու փորձի ժամանակ մահացած միգրանտների թիվը հասել է 90-ի Դավիթ Համբարյանը կգլխավորի ԱԺ աշխատակազմը Բաբկեն Չոբանյանն առաջին անգամ հրապարակավ անդրադարձել է Հանրային հեռուստաընկերությունում իր աշխատանքի դադարեցմանըԱՄՆ խոշորագույն բանկերից մեկը մեղադրել է Թրամփի ընկերությանը փողերի լվացման մեջ Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ Աշտարակի խճուղում բшխվել են «Ford Transit»-ը և «BMW»-ն․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ 3 վիրшվորներից մեկն անչափահաս է Մենք կմտնենք այն քննարկման մեջ, որը ժողովուրդը կտեսնի՝ ի շահ հանրության է. Ղազինյան (տեսանյութ) «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները երեկոյան կայցելեն Մայր Աթոռ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը ստանալու․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) Որ ԱԺ նիստին Վեհափառի օրհնության խոսքը չհնչի՞․ սա պարզապես խայտառակություն է․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Դանուբի ծանծաղացումը 44 տարվա մեջ առաջին անգամ հանգեցրել է Հունգարիայի «Պակշ» ԱԷԿ-ի լիակատար կանգին ՔՊ-ն վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի շախմատի թիմը Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությունում զբաղեցրել է 6-րդ տեղը Արման Ծառուկյանը ժամկետից շուտ պաշտպանեց Hype-ի չեմպիոնական գոտին «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի ելույթը Բաքվի բանտում գտնվող հայ ռազմագերիների լուսանկարներով շապիկով (տեսանյութ) Շտամպի վրայից Արարատի նշանը հանե՞լն է ձեր խաղաղությունը․Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Մոտ 12 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում Արտաշատի ջրանցքում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու մարմինը Ի՞նչ կապ կա Կոնստանտին Սոկոլովի ու Ռուբինյանի եղբոր միջեւ. Մեսրոպ Մանուկյանի ելույթը (տեսանյութ) Արթիկում բшխվել են շտապօգնության ավտոմեքենան և «BMW»-ն․ վերջինը բшխվել է կայանված «ԳԱԶ 2410»-ին․ կան վիրшվորներ Capital One բանկը հայտարարել է, որ փակել է Trump Organization-ի հաշիվները՝ փողերի լվացման դեմ պայքարի ստուգումից հետո Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդի եղբայրը մահացել է, մայրը տեղափոխվել հիվանդանոց Մենք այստեղ ենք, որ Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների մասին բարձրաձայնենք․ Սաղաթելյան (տեսանյութ) Իրանի ԱԳ նախարարը Թուրքիային և Պակիստանին նախազգուշացրել է ԱՄՆ գործողությունների հետևանքների մասին Մանդատները վերցրել ենք, որ Բաքվում պահվող գերիների համար լուծումներ գտնենք․ Ֆարմանյան (տեսանյութ) Լիբանանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Ռիադ Սալամեն յուրացումների գործով տեղափոխվել է բանտ Սեպտեմբերին ավերիչ պատերազմ լինելո՞ւ է․ Գրիգորյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ) Ադրբեջանի հետ գործընթացներն ավելի առաջ են, քան Թուրքիայի հետ, ժամանակն է, որ Թուրքիան ակտիվանա (տեսանյութ) ԲՀԿ-ի հետ ո՞նց եք վարվում, մարդիկ հետապնդվում են, խոսում եք բարեկրթությունից․ Քոչարյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ) Այդահոյում ֆասթֆուդի ռեստորանի մոտ հրաձգություն է տեղի ունեցել. 3 մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ․ Ռուսաստանը ցանկանում է պահպանել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ Անիի պատմական կամուրջը Թուրքիայի հետ համատեղ կվերականգնենք․ Ռուբինյան (տեսանյութ) Գյումրիում կա խնդիր․ պետք է լուծումը գտնել․Չախոյանը հերքեց ստվերային պայմանավորվածության մասին լուրը (տեսանյութ) Պերուում զբոսաշրջային ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ Եվրոպայից զբոսաշրջիկներ Վեդին անտեր չի, նման բան մի' ասեք. իմ որոշումն է եղել հրաժարական տալը. Գարիկ Սարգսյան (տեսանյութ) Թրամփ. ԱՄՆ-ն չեղարկել է Իրանի դեմ հարվածը Թեհրանի և Մերձավոր Արևելքի երկրների խնդրանքից հետո Հասանովը չի կարողանում նիստը նորմալ կառավարել, թոշակառու ա, կարա հանգիստ Լառնակա գնա.Ղազարյան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» խմբակցության ԱԺ փոխնախագահի թեկնածուն Արամ Վարդևանյանն է «Կենդանի Նոստրադամուսը» նշել է այն վայրը, որտեղ կարող է սկսվել նոր համաշխարհային կոնֆլիկտը Գիտնականները պարզել են, թե իրականում ինչն էր փրկում Հին Հռոմը սովից Անակնկալ բացահայտում․ հնագետները գտել են գրեթե 1600 տարի առաջ շղթաներով կապկպված ասկետ կնոջ աճյուն
Ամենադիտված