Պատանի ազատ ոճայինները 7 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
Սպորտ
Մարտի 12-15-ը Մինսկում կայացել է ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան մրցաշար: 20-րդ անգամ անցկացվող «Արջուկ» («Մեդվեժոնոկ») մրցաշարը նվիրված է Օլիմպիական խաղերի և Եվրոպայի եռակի, Աշխարհի յոթակի չեմպիոն Ալեքսանդր Մեդվեդին: Մրցաշարին մասնակցել է 11 երկրի 246 ըմբիշ:
Մեր ըմբիշները հայրենիք են վերադարձել 7 մեդալով: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կայքը:
Մրցաշարի հաղթող է դարձել 92 կգ քաշային Լյովա Գևորգյանը: Արծաթե մեդալ է նվաճել Կնյազ Իբոյանը (48 կգ): Բրոնզե մեդալակիրներ են դարձել Մանվել Խնձրցյանը (51 կգ), Գենիկ Ասատրյանը (55 կգ), Մեժլում Մեժլումյանը (60 կգ), Նարեկ Հարությունյանը (65 կգ) և Սերգեյ Սարգսյանը (92 կգ):
Մարզիկները մրցաշարին մասնակցել են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանի գլխավորությամբ:
Վերջինս ՀԸՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշեց, որ գոհ է տղաների ելույթներից:
«Մրցաշարում բարձր մրցակցություն կար: Տղաները լավ, հավաքված գոտեմարտեր անցկացրին: Գոհ եմ: 2 ուսումնամարզական հավաք ունենք՝ Ծաղկաձորում և Օլիմպավանում, որից հետո կմեկնենք մասնակցելու Եվրոպայի առաջնությանը»,-նշեց մարզիչը:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան