Հայ շախմատիստների արդյունքները՝ Եվրոպայի անհատական առաջնությունում
Սպորտ
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան անդրանիկ տուրի հանդիպումները:
Հայաստանը ներկայացնող շախմատիստներից հաղթանակներ տոնեցին՝ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Դավիթ Քալաշյանը, Սերգեյ Մովսեսյանը, Վահե Դանիելյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արման Փաշիկյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը,Արմեն Միքայելյանը, Հայկ Երիցյանը և Արամ Հակոբյանը:
Աշխարհամասի գլխավոր ստուգատեսը հավաքել է ներկայացուցչական կազմ. առաջնության 318 մասնակիցների թվում է 138 գրոսմայստեր: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Յակովենկոն: Մասնակիցների թվում են նաև հանրահայտ գրոսմայստերներ Վասիլի Իվանչուկը, Դավիդ Նավարան, Ռադոսլավ Վոյտաշեկը, Ֆրանցիսկո Վալեխոն, Մաքսիմ Մատլակովը, Ռուսլան Պոնոմարյովը, Իվան Չեպարինովը, Էռնեստո Ինարկիևը:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան