Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների ոչնչացման մասին Սեւանա լճում Եգիպտոսի 24–ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել «Մեզ հանկարծակիի չեն բերի». Իրանը հայտարարել է իր մարտական պատրաստականության բարձրացման մասին Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են ՌԴ Սամարայի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին (տեսանյութ) Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ Սևանում կորած երեխան հայտնաբերվել է. Մանրամասներ ՌԴ ՊՆ․ մեկ օրում խոցվել է 1158 անօդաչու և HIMARS արկ Լա Լիգայի նախագահը կոշտ հայտարարությամբ պահանջել է ՖԻՖԱ-ի նախագահի հրաժարականը Անկարգություններ Շրի Լանկայի լեփ-լեցուն բանտում. իշխանությունները զորքեր և հատուկջոկատայիններ են մտցրել, մեկ բանտարկյալ զոհվել է Ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանը չհայտնվի նման պատերազմում. Ռուբինյան SpaceX-ը տիեզերք է ուղարկել Starlink արբանյակների հերթական խմբաքանակը Գերմանիան Մարոկկոյին կոչ է արել թուլացնել լարվածությունը Սեուտայի շուրջ՝ միգրացիոն ճգնաժամի ֆոնին 

Հայ հանրություն, ուշադիր կկարդաս. Բաց նամակ ՀՀ ԱԱԾ տնօրենին

Հարգելի հայ հանրություն: Այսքան տարի ձգտել եմ քեզ քաղցրություն տալ, մշակութային ու լեզվական բարիք: Դու չես սիրում դառը նյութերը: Իսկ ո՞վ պիտի խոսի քո դառնություններից: Աչքերդ փախցնում ես:

Ներքո բերված գրությունը հենց նոր ուղարկեցի հասցեատերին` ՀՀ ԱԱԾ-ին: Ավելի դժվար գործ կյանքում չէի արել: Հայ հանրություն, ուշադիր կկարդաս: Եվ ամենակարևորը` չշտապես...


ՀՀ ԱԱԾ տնօրեն պրն. ԳԵՈՐԳԻ ԿՈՒՏՈՅԱՆԻՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԱԾ-Ն ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱՂՏՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԼՐԻՎ ՏԱՐԱՆՋԱՏԵԼՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

Հարգարժան պրն. Կուտոյան.
Այս նամակ-վերլուծության շարժառիթ ծառայել է մի կոնկրետ իրադարձություն: Սույն թվականի մարտի 12-ին «Նոյյան տապան» մեդիա-միավորման լրագրողական սենյակում ունեցա չպլանավորված հանդիպում քաղաքական գործիչ, Հայաստանի անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի հետ, որի հայացքներին հեռակա ծանոթ էի: Քննարկվեցին մի շարք քաղաքական թեմաներ: Առանց երկմտելու զրուցակցիս հայտարարեցի, որ մենք քաղաքական հակառակորդներ ենք: Ասացի, որ համաձայն չեմ նրա արտահայտած հիմնական գաղափարների հետ, այն է` մենք անվտանգության հարցերով միայն հյուսիս պետք է նայենք, կողմնորոշվենք դեպի Ռուսաստան: Եվ այն, որ Հայաստանի անվտանգության դեմ եղած ներկա մարտահրավերները բխում են հիմնականում Թուրքիայից: Հատկապես նշեցի զրուցակցիս այն միտքը, թե «Երկու «Իսքանդեր» հրթիռ բավական են ԱՄԲՈՂՋ ԱԴՐԲԵՋԱՆԸ (կուրսիվն իմն է) ոչնչացնելու համար, հակադարձելով, որ այդ միտքը ուղեղների լվացում է և պատերազմի քարոզ, ինչը չի համապատասխանում Հայաստանի ժողովրդի շահերին:

Այս քննարկումից մնաց ծանր տպավորություն: Ծանրն այն չէր, որ որևէ գործիչ ունի հայացքներ, որոնք շատ վիճելի էն: Ծանրն այն էր, որ Հայաստանի անվտանգության ծառայության մի նախկին աշխատակից մեր երկրում առաջ է տանում այլ երկրի գաղութատիրական գաղափարներ, օգտվելով խոսքի ազատության իրավունքից, և Հայաստանի ԱԱԾ-ն, հիմնվելով ծառայողական էթիկայի նորմերի վրա չի զգուշացնում իր նախկին աշխատակցին, որ նրա քաղաքական քարոզը այլ տարրեր ունի իր մեջ և դեմ է Հայաստանի կենսական շահերին: Որ սուտ է այն միտքը, թե երկու «Իսքանդերով» կարող ենք ոչնչացնել Ադրբեջանը և հաղթանակ տանել, այս սուտը դեպի պատերազմ է մղում: Այն հասունացված է ռուսական թթխմորով ռուսական խոհանոցում և ներդրվում է Հայաստանի բնակչության գիտակցության մեջ::

Երևի առաջին անգամ Ռուսաստանի շահերը բացեիբաց առաջ տանող մեկին ասացին, որ նրա վարքը ընդունելի չէ, ավելին` իրավական դիտանկյունից` քրեորեն պատժելի է: Ես չգիտեմ` Գուրգեն Եղիազարյանը ռուսական գաղտնի ծառայությունների աշխատակի՞ց է, թե՞ ոչ, դա ԱԱԾ-ի հետազոտության տիրույթն է: Բայց նրա ինքանվստահությունը ցույց է տալիս, որ Հայաստանի անվտանգության համակարգը գոնե հոգեբանորեն, էլ չասած` կազմակերպորեն, տարանջատված չէ ռուսական գաղտնի ծառայությունից և ռուսական շահերից, և անվտանգության նախկին կամ ներկա մի աշխատակից կարող է երկրի օրենքի կողմը չնայելով` ազդեցության գործակալի գործառույթներ իրականացնել: Դա մեծ ողբերգություն է իրական անկախության ձգտող մեր երկրի համար:

Ռուսական գաղտնի ծառայությունների կազմակերպվածությունը անհնար է թերագնահատել – նրանք հայկական կյանքում ամենուր են` և Հայաստանում, և Սփյուռքում: Մի կողմից` գործող քաղաքակրթության ինչ-ինչ թերությունների ուռճացումը, միջազգային իրավակարգի նորմերի մերժումը, մյուս կողմից` հայության մեջ ներդրվող աննահանջ հակաթուրքականությունը, «դրոշ-վառելու» մարտավարությունը, պարզունակ ատելությամբ տոգորված քարոզչությունը հող են պատրաստում հայ-ադրբեջանական նոր պատերազմի, հայ-թուրքական ապագա բախումների, արտագաղթի ուժգնացման, Հայաստանի թուլացման, աշխարհակարգին մեր երկրի ինտեգրման պարալիզման համար: Այս գործին է լծված հայ զանգվածի և մտավորականության մի զգալի մասը` կամ հավաքագրված, կամ քարոզչությամբ հիմարացված լինելով – զանազան կարգի «հայրենասերներ», ամենայն «համահայկականի» ջատագովներ, «վերածնունդ» բերողներ, «բաքու հասնողներ», «կուր-արաքսյան հանրապետության» ստեղծողներ, և այլն, և այլն: Պատիվ չէ ՀՀ որևէ քաղաքացու համար` հումանիտար-հայրենասիրական դիմակ հագած, այդպես անխոնջ ծառայել գաղութատիրոջ շահերին:

Օգտագործվում և, ի վերջո, փոշու մեջ են նետվում սրբազան խորհրդանիշներ: Օրինակը` «Սասնա Ծռեր» գործողությունը: Հայ հանրության գերակշիռ մասը իրեն քաղաքական միամիտի տեղ է դրել և որոշել է այդպես էլ չգիտակցել, որ «Սասնա Ծռեր» գործողության հեռագնա նպատակը եղել է Հայաստան-Եվրամիություն Համաձայնագրի կնքման և միջազգային կարգին մեր երկրի ինտեգրման վիժեցումը: Հայաստանի ներկա վիճակը ամեն գնով փոփոխելու մտայնությունը չի արդարացնում այս գործողությունը: Ժամանակին մի առանձին ուսումնասիրությամբ ցույց ենք տվել, որ հայկական «Սասնա ծռեր» երևույթին պատրուս է արվել գաղութատիրական նպատակ` իր կատարողներով: Յուրաքանչյուր ոք, ով իրեն «Սասնա Ծուռ» է կոչում, պետք է ապացուցի, որ ինքը առնչություն չունի գաղութատիրոջ սցենարի հետ:

Եզրահանգումներ.
1. Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ իրավունք ունի հավատացած լինելու, որ իր երկրի անվտանգության ծառայությունը, նրա նախկին ու ներկա աշխատակիցները ծառայում են երկրին և իրենց փորձն ու գիտելիքները չեն օգտագործում այլ երկրի գաղութատիրական նպատակները իրականացնելու համար: Այս տեսանկյունից` Հայաստանի ԱԱԾ-ի և ռուսական գաղտնի ծառայությունների հոգեբանական, ֆունկցիոնալ, կազմակերպական, կադրային լրիվ տարանջատումը հասունացած և պատմական խնդիր է:
2. Հայաստանի քաղաքական, պետական, մշակութային դաշտերի ազատումը այլ երկրի գաղութատիրական ազդեցությունից դժվարին խնդիր է, որին պիտի ձեռնամուխ լինեն պետությունը և հանրությունը: Հայ հասարակությունը կարող է իր մեջ գեներացնել ինքնամաքրման գործընթացներ` ոչ անպայման արդեն արտաքին լյուստրացիայի մեխանիզմով և ներհանրային առճակատումներով, այլ երկիրը գաղութատիրությունից ազատագրելու հարաճուն գիտակցության միջոցով:

Հարգարժան պրն. Կուտոյան, սույն հայտարարությունը նաև դիմում է Ձեզ, որով հայտնում եմ` գործնական քաղաքականությանը չեմ մասնակցում, թշնամիներ չունեմ, և ինձ առնչվող որևէ արտառոց իրավիճակի ստեղծումը կապված կլինի Գուրգեն Եղիազարյանի հետ ունեցած վեճի և հարակից հանգամանքների հետ, որի մասին վաղօրոք հայտնում եմ: Կա՞ արդյոք անհրաժեշտություն` ԱԱԾ միջամտության և որևէ քայլերի` կապված իմ անվտանգության հետ` չեմ կարող ասել, դա գտնվում է ԱԱԾ ձեռնահասության տիրույթում:

Այս գրությունը օգնության մի փորձ է մեր պետականությանը և անպայման պատասխան չի ակնկալում: Գրությունը հրապարակվում է համացանցում` որևէ թյուրըմբռնման տեղ չտալու համար:

Հարգանքով`

ԼԵՎՈՆ ԴՌՆՈՅԱՆ

Հ.Գ. Էլ.փոստով ուղարկված է հասցեատիրոջը 18.03.2018թ.

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների ոչնչացման մասին Սեւանա լճում Եգիպտոսի 24–ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել «Մեզ հանկարծակիի չեն բերի». Իրանը հայտարարել է իր մարտական պատրաստականության բարձրացման մասին Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են ՌԴ Սամարայի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին (տեսանյութ)Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ Սևանում կորած երեխան հայտնաբերվել է. ՄանրամասներՌԴ ՊՆ․ մեկ օրում խոցվել է 1158 անօդաչու և HIMARS արկ Լա Լիգայի նախագահը կոշտ հայտարարությամբ պահանջել է ՖԻՖԱ-ի նախագահի հրաժարականը Անկարգություններ Շրի Լանկայի լեփ-լեցուն բանտում. իշխանությունները զորքեր և հատուկջոկատայիններ են մտցրել, մեկ բանտարկյալ զոհվել է Ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանը չհայտնվի նման պատերազմում. Ռուբինյան SpaceX-ը տիեզերք է ուղարկել Starlink արբանյակների հերթական խմբաքանակը Գերմանիան Մարոկկոյին կոչ է արել թուլացնել լարվածությունը Սեուտայի շուրջ՝ միգրացիոն ճգնաժամի ֆոնին Դուք մեր ժողովրդի կողմից չունեք մանդատ երկիրը նոր զիջումների տանելու. Իշխան Սաղաթելյան Լիտվան բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանին՝ Կիևի վրա հարձակման ժամանակ իր դեսպանատան վնասվելու առիթով Սպասում եմ գլխավոր դատախազին ԱԺ-ում՝ Ռուբինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ. Ղազարյան Խաղաղություն ամեն գնո՞վ․ Հայաստանի խորհրդարանի խոսնակի թեկնածուն՝ երկամյա որդու առաջ իր պարտքի մասին Axios․ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը Թրամփին կոչ է արել հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից Սեուտա մուտք գործելու փորձի ժամանակ մահացած միգրանտների թիվը հասել է 90-ի Դավիթ Համբարյանը կգլխավորի ԱԺ աշխատակազմը Բաբկեն Չոբանյանն առաջին անգամ հրապարակավ անդրադարձել է Հանրային հեռուստաընկերությունում իր աշխատանքի դադարեցմանըԱՄՆ խոշորագույն բանկերից մեկը մեղադրել է Թրամփի ընկերությանը փողերի լվացման մեջ Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ Աշտարակի խճուղում բшխվել են «Ford Transit»-ը և «BMW»-ն․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ 3 վիրшվորներից մեկն անչափահաս է Մենք կմտնենք այն քննարկման մեջ, որը ժողովուրդը կտեսնի՝ ի շահ հանրության է. Ղազինյան (տեսանյութ) «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները երեկոյան կայցելեն Մայր Աթոռ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը ստանալու․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) Որ ԱԺ նիստին Վեհափառի օրհնության խոսքը չհնչի՞․ սա պարզապես խայտառակություն է․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Դանուբի ծանծաղացումը 44 տարվա մեջ առաջին անգամ հանգեցրել է Հունգարիայի «Պակշ» ԱԷԿ-ի լիակատար կանգին ՔՊ-ն վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի շախմատի թիմը Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությունում զբաղեցրել է 6-րդ տեղը Արման Ծառուկյանը ժամկետից շուտ պաշտպանեց Hype-ի չեմպիոնական գոտին «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի ելույթը Բաքվի բանտում գտնվող հայ ռազմագերիների լուսանկարներով շապիկով (տեսանյութ) Շտամպի վրայից Արարատի նշանը հանե՞լն է ձեր խաղաղությունը․Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Մոտ 12 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում Արտաշատի ջրանցքում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու մարմինը Ի՞նչ կապ կա Կոնստանտին Սոկոլովի ու Ռուբինյանի եղբոր միջեւ. Մեսրոպ Մանուկյանի ելույթը (տեսանյութ) Արթիկում բшխվել են շտապօգնության ավտոմեքենան և «BMW»-ն․ վերջինը բшխվել է կայանված «ԳԱԶ 2410»-ին․ կան վիրшվորներ Capital One բանկը հայտարարել է, որ փակել է Trump Organization-ի հաշիվները՝ փողերի լվացման դեմ պայքարի ստուգումից հետո Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդի եղբայրը մահացել է, մայրը տեղափոխվել հիվանդանոց Մենք այստեղ ենք, որ Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների մասին բարձրաձայնենք․ Սաղաթելյան (տեսանյութ) Իրանի ԱԳ նախարարը Թուրքիային և Պակիստանին նախազգուշացրել է ԱՄՆ գործողությունների հետևանքների մասին Մանդատները վերցրել ենք, որ Բաքվում պահվող գերիների համար լուծումներ գտնենք․ Ֆարմանյան (տեսանյութ) Լիբանանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Ռիադ Սալամեն յուրացումների գործով տեղափոխվել է բանտ Սեպտեմբերին ավերիչ պատերազմ լինելո՞ւ է․ Գրիգորյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ) Ադրբեջանի հետ գործընթացներն ավելի առաջ են, քան Թուրքիայի հետ, ժամանակն է, որ Թուրքիան ակտիվանա (տեսանյութ) ԲՀԿ-ի հետ ո՞նց եք վարվում, մարդիկ հետապնդվում են, խոսում եք բարեկրթությունից․ Քոչարյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ) Այդահոյում ֆասթֆուդի ռեստորանի մոտ հրաձգություն է տեղի ունեցել. 3 մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ․ Ռուսաստանը ցանկանում է պահպանել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ Անիի պատմական կամուրջը Թուրքիայի հետ համատեղ կվերականգնենք․ Ռուբինյան (տեսանյութ) Գյումրիում կա խնդիր․ պետք է լուծումը գտնել․Չախոյանը հերքեց ստվերային պայմանավորվածության մասին լուրը (տեսանյութ) Պերուում զբոսաշրջային ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ Եվրոպայից զբոսաշրջիկներ Վեդին անտեր չի, նման բան մի' ասեք. իմ որոշումն է եղել հրաժարական տալը. Գարիկ Սարգսյան (տեսանյութ)
Ամենադիտված