«Ջերմային գմբեթը» ծածկել է ԱՄՆ-ի արևմուտքը․ մինչև 47 աստիճան շոգը մեծացնում է խոշոր հրդեհների ռիսկը Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների ոչնչացման մասին Սեւանա լճում Եգիպտոսի 24–ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել «Մեզ հանկարծակիի չեն բերի». Իրանը հայտարարել է իր մարտական պատրաստականության բարձրացման մասին Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են ՌԴ Սամարայի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին (տեսանյութ) Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ Սևանում կորած երեխան հայտնաբերվել է. Մանրամասներ ՌԴ ՊՆ․ մեկ օրում խոցվել է 1158 անօդաչու և HIMARS արկ Լա Լիգայի նախագահը կոշտ հայտարարությամբ պահանջել է ՖԻՖԱ-ի նախագահի հրաժարականը Անկարգություններ Շրի Լանկայի լեփ-լեցուն բանտում. իշխանությունները զորքեր և հատուկջոկատայիններ են մտցրել, մեկ բանտարկյալ զոհվել է Ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանը չհայտնվի նման պատերազմում. Ռուբինյան SpaceX-ը տիեզերք է ուղարկել Starlink արբանյակների հերթական խմբաքանակը 

«Հենդոն էր, «Ճանճը»… մեզնից աբիժնիկները…». 10 կրակոց, 4 վիրավոր՝ «Մետաքս» թաղամասի բուքմեյքերական գրասենյակում

«Առաջին լրատվական»-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվեց Հենրիկ Բարսեղյանի գործի դատական քննությունը:

Հենրիկ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրված խմբի կազմում իր մոտ պահվող ապօրինի հրազենով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի մարդկանց սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

2015 թվականի հոկտեմբերի 26-ին, ժամը 23.10-ի սահմաններում Երևանի Խորենացու փողոցում՝ «Մետաքս» թաղամասի հարևանությամբ գործող «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում հնչել են կրակոցներ: Հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 4 երիտասարդներ՝ հիմնականում 27 տարեկան:

Բարեբախտաբար՝ վիրավորների կյանքը փրկվել է, այս միջադեպի արդյունքում ոչ ոք չի սպանվել:

Վիրավորներից՝ Վահագ Գևորգյանի առողջությանը պատճառվել էր ծանր վնաս՝ որովայնի խոռոչ թափանցող վնասվածք՝ լյարդի վնասումով, ներքին սուր արյունահոսությամբ:

Վլադիմիր Գևորգյանի և Արման Ավագյանի առողջությանը պատճառվել էր միջին ծանրության վնաս՝ նրանք հրազենային վնասվածք էին ստացել ազդրի շրջանում:

Արման Սրապիոնյանի առողջությանը պատճառվել էր թեթև վնաս՝ նա հրազենային վիրավորում էր ստացել ոտնաթաթի շրջանում:

Դեպքից հետո հետախուզում էր հայտարարվել «Մետաքս» թաղամասում որպես «Կաբելչիկ Արթուրի որդիներ» հայտնի երկվորյակ եղբայրների՝ Հենրիկ Բարսեղյանի ու նրա եղբոր նկատմամբ: Հետագայում վերջինիս մասնակցությունը դեպքին ապացուցված չլինելու հիմքով գործի նրա մասը կարճվել է:

Հենրիկ Բարսեղյանը՝ Հենդոն, հայտնաբերվել, կալանքի տակ է առնվել:

Գործի քննությամբ հաստատվել է, որ «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում Հենրիկ Բարսեղյանը միակ կրակողը չէր, երկրորդ կրակող է եղել: Բացահայտվել է, որ կրակոցներ արձակած երկրորդ երիտասարդը եղել է Արման Մարջանյանը՝ «Ճանճ» մականունով, ով նույնպես հայտնաբերվել ու կալանքի տակ է առնվել: Նրա վերաբերյալ գործի մասի դատական քննությունը ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ արդեն ավարտվել է:

Արման Մարջանյանը մեղավոր է ճանաչվել մեղսագրված երկու հանցավոր արարքների համար էլ ու վերջին հաշվով դատապարտվել է 12 տարի 6 ամիս ազատազրկման: Գործով մեղադրող դատախազը Մարջանյանի համար պահանջել էր 14 տարի ազատազրկում…

Նույն փաստական հանգամանքներով նույն գործի մի մասով կայացված մեղադրական դատավճիռը, ինչ խոսք, բարդ կացության մեջ է դնում Հենրիկ Բարսեղյանին ու նրա պաշտպաններին: Սակայն Արման Մարջանյանի վերաբերյալ դատական ակտը դեռ օրինական ուժի մեջ չի մտել, ներկայումս պաշտպանական կողմն այն բողոքարկում է վերաքննիչ ատյանում:

Ըստ մեղադրանքի՝ «Տոտոյում» կրակոցներ հնչել են ավելի վաղ Հենրիկ Բարսեղյանի ու Վահագն Գևորգյանի միջև տեղի ունեցած վիճաբանության պատճառով: 2015 թվականի հոկտեմբերի 25-ին, ժամը 23-ն անց 10-ի սահմաններում Հենրիկ Բարսեղյանը Արման Մարջանյանի ու այլ անձանց հետ մուտք է գործել Երևանի Խորենացու փողոցում գործող «Տոտո» բուքմեյքերական գրասենյակ, որտեղ կրակոցներ են արձակել իրենց կողմից ապօրինի կրած ատրճանակներից ու չորս հոգու պատճառել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ըստ մեղադրանքի՝ Հենրիկ Բարսեղյանի, ինչպես և Արման Մարջանյանի դիտավորությունը եղել է սպանություններ կատարելը, սակայն նրանք իրենց կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ հանդիպելով տուժողների ակտիվ դիմադրությանը, իրենց հանցավոր մտադրությունն ավարտին չեն հասցրել ու դիմել են փախուստի…

Հենրիկ Բարսեղյանի գործով դատարանը վկաների հարցաքննության փուլում է:

Հարցաքննվեց գործով կենտրոնական վկաներից մեկը՝ Հենրիկ Բարսեղյանի մանկության ընկեր, նույն բակում մեծացած Արսեն Թ.-ն: Վերջինս ոստիկանության տեսուչ է:

Վկային նախագահողը բացատրեց՝ եթե ինչ-ինչ պատճառներով իր անվտանգության համար անհանգստանում է, նրա հարցաքննությունը դատարանը կարող է դռնփակ անցկացնել, ինչպես նաև պատկան մարմինների միջոցով, վկայի պաշտպանության միջոցառումների շրջանակներում, կարող են վկայի անվտանգությունն ապահովելուն ուղղված քայլեր ձեռնարկվել:

Վկան չմիջնորդեց դռնփակ նիստ անցկացնելու վերաբերյալ, ոչ էլ անվտանգության երաշխիքների մասին հիշատակեց: Սակայն դատարանում հարցաքննության ընթացքում զգացվում էր, որ վկան գտնվում է որոշակիորեն հուզված վիճակում:

Վկան նշեց, որ ամբաստանյալ Հենրիկ Բարսեղյանը, մյուս գործով ամբաստանյալ Արման Մարջանյանը, ինչպես նաև տուժողներից երկուսը իր մանկության ընկերներն են, համարյա նույն բակում են մեծացել, նույն դպրոցն են գնացել:

Դեպքի պահին ինքը ոստիկանության ուղեկցող գնդի ծառայող էր: Այդ ժամանակ ինքը հայրական տանը չէր բնակվում, այլ ընտանիք էր կազմել ու վարձակալությամբ բնակվում էր այլ հասցեում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ջերմային գմբեթը» ծածկել է ԱՄՆ-ի արևմուտքը․ մինչև 47 աստիճան շոգը մեծացնում է խոշոր հրդեհների ռիսկը Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների ոչնչացման մասին Սեւանա լճում Եգիպտոսի 24–ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել «Մեզ հանկարծակիի չեն բերի». Իրանը հայտարարել է իր մարտական պատրաստականության բարձրացման մասին Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են ՌԴ Սամարայի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին (տեսանյութ)Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ Սևանում կորած երեխան հայտնաբերվել է. ՄանրամասներՌԴ ՊՆ․ մեկ օրում խոցվել է 1158 անօդաչու և HIMARS արկ Լա Լիգայի նախագահը կոշտ հայտարարությամբ պահանջել է ՖԻՖԱ-ի նախագահի հրաժարականը Անկարգություններ Շրի Լանկայի լեփ-լեցուն բանտում. իշխանությունները զորքեր և հատուկջոկատայիններ են մտցրել, մեկ բանտարկյալ զոհվել է Ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանը չհայտնվի նման պատերազմում. Ռուբինյան SpaceX-ը տիեզերք է ուղարկել Starlink արբանյակների հերթական խմբաքանակը Գերմանիան Մարոկկոյին կոչ է արել թուլացնել լարվածությունը Սեուտայի շուրջ՝ միգրացիոն ճգնաժամի ֆոնին Դուք մեր ժողովրդի կողմից չունեք մանդատ երկիրը նոր զիջումների տանելու. Իշխան Սաղաթելյան Լիտվան բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանին՝ Կիևի վրա հարձակման ժամանակ իր դեսպանատան վնասվելու առիթով Սպասում եմ գլխավոր դատախազին ԱԺ-ում՝ Ռուբինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ. Ղազարյան Խաղաղություն ամեն գնո՞վ․ Հայաստանի խորհրդարանի խոսնակի թեկնածուն՝ երկամյա որդու առաջ իր պարտքի մասին Axios․ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը Թրամփին կոչ է արել հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից Սեուտա մուտք գործելու փորձի ժամանակ մահացած միգրանտների թիվը հասել է 90-ի Դավիթ Համբարյանը կգլխավորի ԱԺ աշխատակազմը Բաբկեն Չոբանյանն առաջին անգամ հրապարակավ անդրադարձել է Հանրային հեռուստաընկերությունում իր աշխատանքի դադարեցմանըԱՄՆ խոշորագույն բանկերից մեկը մեղադրել է Թրամփի ընկերությանը փողերի լվացման մեջ Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ Աշտարակի խճուղում բшխվել են «Ford Transit»-ը և «BMW»-ն․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ 3 վիրшվորներից մեկն անչափահաս է Մենք կմտնենք այն քննարկման մեջ, որը ժողովուրդը կտեսնի՝ ի շահ հանրության է. Ղազինյան (տեսանյութ) «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները երեկոյան կայցելեն Մայր Աթոռ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը ստանալու․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) Որ ԱԺ նիստին Վեհափառի օրհնության խոսքը չհնչի՞․ սա պարզապես խայտառակություն է․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Դանուբի ծանծաղացումը 44 տարվա մեջ առաջին անգամ հանգեցրել է Հունգարիայի «Պակշ» ԱԷԿ-ի լիակատար կանգին ՔՊ-ն վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի շախմատի թիմը Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությունում զբաղեցրել է 6-րդ տեղը Արման Ծառուկյանը ժամկետից շուտ պաշտպանեց Hype-ի չեմպիոնական գոտին «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի ելույթը Բաքվի բանտում գտնվող հայ ռազմագերիների լուսանկարներով շապիկով (տեսանյութ) Շտամպի վրայից Արարատի նշանը հանե՞լն է ձեր խաղաղությունը․Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Մոտ 12 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում Արտաշատի ջրանցքում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու մարմինը Ի՞նչ կապ կա Կոնստանտին Սոկոլովի ու Ռուբինյանի եղբոր միջեւ. Մեսրոպ Մանուկյանի ելույթը (տեսանյութ) Արթիկում բшխվել են շտապօգնության ավտոմեքենան և «BMW»-ն․ վերջինը բшխվել է կայանված «ԳԱԶ 2410»-ին․ կան վիրшվորներ Capital One բանկը հայտարարել է, որ փակել է Trump Organization-ի հաշիվները՝ փողերի լվացման դեմ պայքարի ստուգումից հետո Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդի եղբայրը մահացել է, մայրը տեղափոխվել հիվանդանոց Մենք այստեղ ենք, որ Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների մասին բարձրաձայնենք․ Սաղաթելյան (տեսանյութ) Իրանի ԱԳ նախարարը Թուրքիային և Պակիստանին նախազգուշացրել է ԱՄՆ գործողությունների հետևանքների մասին Մանդատները վերցրել ենք, որ Բաքվում պահվող գերիների համար լուծումներ գտնենք․ Ֆարմանյան (տեսանյութ) Լիբանանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Ռիադ Սալամեն յուրացումների գործով տեղափոխվել է բանտ Սեպտեմբերին ավերիչ պատերազմ լինելո՞ւ է․ Գրիգորյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ) Ադրբեջանի հետ գործընթացներն ավելի առաջ են, քան Թուրքիայի հետ, ժամանակն է, որ Թուրքիան ակտիվանա (տեսանյութ) ԲՀԿ-ի հետ ո՞նց եք վարվում, մարդիկ հետապնդվում են, խոսում եք բարեկրթությունից․ Քոչարյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ) Այդահոյում ֆասթֆուդի ռեստորանի մոտ հրաձգություն է տեղի ունեցել. 3 մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ․ Ռուսաստանը ցանկանում է պահպանել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ Անիի պատմական կամուրջը Թուրքիայի հետ համատեղ կվերականգնենք․ Ռուբինյան (տեսանյութ) Գյումրիում կա խնդիր․ պետք է լուծումը գտնել․Չախոյանը հերքեց ստվերային պայմանավորվածության մասին լուրը (տեսանյութ) Պերուում զբոսաշրջային ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ Եվրոպայից զբոսաշրջիկներ
Ամենադիտված