Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Ֆրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ) 44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 

Զառիթափում կստեղծվեն ձիարշավային և քայլարշավային երթուղիներ. զարկ է տրվում էկոտուրիզմի զարգացմանը

Հասարակություն

 Վայոց Ձորի Զառիթափ համայնքում էկոտուրիզմը զարգացնելու նպատակով բնակավայրում փողոցային լուսավորության, ճանապարհների ասֆալտապատման, փոսալցման և հարթեցման աշխատանքներ են իրականացվել։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Սարգիս Աղայանը։

Նա նշեց, որ ծրագիրն իրենք իրականացնում են ՄԱԶԾ-ԳԷՀ փոքր դրամաշնորհների ծրագրի կողմից ֆինանսավորվող «Վայոց Ձորի լեռնատափաստանային լանդշաֆտների պահպանությունն էկոտուրիզմի զարգացման միջոցով» ծրագրի և Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի կողմից ֆինանսավորվող «Ընձառյուծի պահպանությունը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում։

«Ծրագրի շրջանակում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացրել ենք Արտավան համայնքի արտաքին լուսավորության համակարգի տեղադրում։ Մեր ծրագրի շրջանակում ոչ միայն արտաքին լուսավորության համակարգ է տեղադրվելու, այլև փորձում ենք զարկ տալ էկոտուրիզմի զարգացման ծրագրին ընդհանրապես։ Դրա շրջանակում իրականացնելու է նաև 3-4 հյուրատնային ծառայություն մատուցող տների վերանորոգման աշխատանքներ, դպրոցում բնապահպանական ակումբ է ստեղծվելու։ Նախատեսում ենք նաև էկոզբոսաշրջային տարբեր ենթակառուցվածքներ ստեղծել՝ վրանատեղիներ հենց գյուղամիջում, ձիարշավային, քայլարշավային երթուղիներ»,- ընդգծեց Սարգիս Աղայանը։

Նա նշեց, որ Արտավան բնակատեղին հարուստ է պատմամշակութային հուշարձաններով և, քանի որ դրանց մի մասը բացահայտված չէ, ծրագրի շրջանակում նախատեսվում է պատշաճ կերպով տեղեկատվական վահանակներ տեղադրել զբոսաշրջիկների համար։

Զառիթափ խոշորացված համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արտավանում լուսավորությունն անցկացվել է 1 կմ տարածքում։

«Մոտ 45 տոկոսով գյուղը լուսավորվել է, ինչը շատ կարևոր է մեր համայնքի համար, քանի որ այն անտառամերձ է։ Պարբերաբար վայրի կենդանիներ են իջնում գյուղ և վնասներ պատճառում։ Լուսավորությունն արդեն կենսական պահանջ էր դարձել, և ես շատ եմ կարևորում այս աշխատանքը»,- ընդգծեց Սիմոն Բաբայանը։

Նրա կարծիքով, 2018 թվականին գյուղի լուսավորությունն ամբողջությամբ կհասցվի 100 տոկոսի։ Զառիթափ համայնքի 9 գյուղերից 7-ն արդեն իսկ լուսավորվել է։

«Արտավանում դեռ մոտ 1,5 կմ ջրագիծ պետք է փոխվի, քանի որ այն ոչ բարվոք վիճակում է գտնվում։ 1960-ականներին կառուցված ջրագծեր են և ամբողջությամբ ենթարկվել են կոռոզիայի, քայքայվել են։ Այժմ արդեն փոխելու գործընթացը սկսվել է, և նորոգում ենք ջրընդունիչները։ Այս տարի ծրագրում ենք կիսատ մնացած ճանապարհները նույնպես վերանորոգել և գյուղամիջում երիտասարդների համար փոքրիկ բիլիարդի ակումբ բացել, թենիսի դաշտ տեղակայել»,- նշեց Զառիթափ խոշորացված համայնքի ղեկավարը։

Արտավանում համայնքի կարիքների առաջնայնության գնահատման արդյունքում բնակիչները առաջնահերթությունը տվել են ճանապարհի բարեկարգմանը, որը գրեթե անանցանելի է սովորական մեքենաների համար։ Արդյունքում միջպետական մայրուղում մինչև գյուղ տանող ճանապարհին՝ մոտ 1600 քմ, կատարվել են ասֆալտապատման, փոսալցման, ճանապարհի հարթեցման աշխատանքներ։ Գյուղամիջյան ճանապարհներին կատարվել են բարեկարգման, հարթեցման և հողալցման աշխատանքներ։ Կատարվել է ջրագծի անցկացում և վերանորոգում։ Աշխատանքների համար ծրագրի կողմից տրամադրվել է 13 մլն ՀՀ դրամ։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո ՀՀ իշխանությունը տեղեկություն է ունեցել պատերազմի մասին, պատասխանատուն ինքն է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ) Վարչապետի վրա ձու են նետել Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ ՈՒՂԻՂ. Եռաբլուրում ոգեկոչում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակըՈւկրաինան պատրաստվում է զանգվածաբար կիրառել որսիչ ԱԹՍ-ներ․ Բուդանովը ժամկետ է նշել Արցախի ժողովուրդը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվելու իր հավաքական իրավունքներից. խաղաղությունը չի կարող կառուցվել արդարության շրջանցմամբ. Բաղունց Ի՞նչ պատերազմ, ի՞նչ ես ասում․ Ծառուկյանը հիշեցրել է՝ ինչ էր զգուշացրել 44-օրյա պատերազմից առաջ Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Երևանում բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Սեպտեմբերի 27․ վեց տարի առաջ սկսվեց 44-օրյա պատերազմը ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներում Երևանն ու, առհասարակ, Հայաստանը փաստորեն «բաց են» արտաքին թշնամու լրտեսական ու դիվերսիոն գործունեության առջև. Արմեն Այվազյան Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին
Ամենադիտված