Ողբերգական դեպք Կապանի պղնձամոլիբդենային գործարանում. բետոնե ծածկն ընկել է աշխատակցի վրա
Հասարակություն
Քիչ առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում. Կապանի պղնձամոլիբդենային գործարանի աշխատակից է մահացել: Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնից:
«Ահազանգ ենք ստացել, որ 16:30-ի սահմաննրում, Քաջարանի բնակիչը վնասվածքներով Կապանի պղնձամոլիբդենային գործարանից Քաջարանի բժշական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է»,- փոխանցեցին ոստիկանությունից:
Ըստ տեղեկությունների՝ շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ Կապանի պղնձամոլիբդենային գործարանում բետոնե ծածկն ընկել է 41-ամյա Սեյրան Ավետիսյանի վրա:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը