Ի վերջո՝ Գևորգ Պետրոսյանն ուսանողի դունչը ծռե՞լ է, թե՞ ոչ
Քաղաքական
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշում է, որ իր ֆիզիկական կարողությունները երբեք ուսանողների վրա ցույց չի տալիս. «Բայց փորձը ցույց է տալիս, որ ավելորդ ինքնավստահություն ունեցող մարդկանց դիմածնոտային համակարգը կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ լուրջ վնասվածք կրում է, և այլ է հարցը, թե ում կողմից»,-ասաց պատգամավորն՝ ի պատասխան հարցին՝ արդո՞ք ինքը սպառնացել է իր ուսանողի ծնոտը կոտրել, ինչ մասին վերջինս հայտարարել է:
Անդրադառնալով ավելորդ ինքնավստահություն ասվածին՝ պատգամավորը նշեց, որ խոսքը վերաբերում է սպորտային համազգեստով, չսափրված վիճակով, նստած վիճակում դասախոսի հետ վիճաբանելու՝ ուսանողի պահվածքին, ինչի համար ինքը հորդորել է տվյալ ուսանողին՝ լինել կոկիկ. «Այդ ուսանողն ինձանից ներողություն խնդրեց, որից հետո մենք միասին դաս ենք անցկացրել, և ինձ համար զարմանալի է, որ նա որոշել է սոցցանցերի միջոցով հարցին նման հնչեղություն տալ»,-ասաց Պետրոսյանը և հավելեց, որ ինքն անգամ տեղյակ չի եղել, որ տվյալ ուսանողը ԵԼՔ խմբակցության ղեկավարի օգնական է. «Ես դա իմացել եմ լրատվամիջոցներից և կխնդրեմ այս համալսարանական միջադեպին լրջություն չտալ»,-ասաց պատգամավորն՝ անպատասխան թողնելով հարցն՝ արդյո՞ք armtimes.com կայքի հրապարակումը փորձ է հարցին քաղաքական աստառ տալու:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը