Երևանում բռնցքամարտի միջազգային մրցաշար կանցկացվի
Սպորտ
Հայաստանում սեպտեմբերին բռնցքամարտի միջազգայի մրցաշար կանցկացվի, որը կկրի Օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անունը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը:
«Այս տարի սեպտեմբեր ամսին մենք կանցկացնենք միջազգային մրցաշար, որում կփորձենք ցույց տալ, թե մենք ինչ որակների միջազգային մրցաշար կարող ենք անցկացնել, որն էլ նախապայման կհանդիսանա, որ AIBA-ն համաձայնի 2019 թվականին Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերից մեկն անցկացնել Հայաստանում: Այն կկրի Վլադիմիր Ենգիբարյանի անունը և մեծահասակների Ա դասի մրցաշար է լինելու: Տեսնենք՝ քանի երկիր կմասնակցի»,-ասաց Գևորգյանը:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան