Ռաուլը կգլխավորի «Ռեալ»-ի Մ18 թիմը
Սպորտ
Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռաուլը հաջորդ ամիս կսկսի իր մարզչական կարիերան:
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Ռաուլը կմարզի մադրիդյան ակումբի մինչև 18 տարեկանների թիմը:
Նշենք, որ Ռաաուլը «Ռեալ»-ում հանդես է եկել 1994-2010թթ-ին:
Իսպանիայի վեցակի չեմպիոն է, Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող, հինգ անգամ էլ արժանացել է Իսպանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:
Իսպանացին հանդես է եկել նաև «Շալկե», «Ալ Սադ» և «Նյու Յուրք Կոսմոս» ակումբներում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան