Այսօր Բագրատ Սրբազանի ծննդյան օրն է․ առանց հուզմունքի անհնար է խոսել նրա մասին․ Գառնիկ Դանիելյան 20-ամյա 2 երիտասարդի մոտ հայտնաբերվել է 4կգ մարիխուանայի նմանվող զանգված․ Ավտովթար-վրաերթ՝ Կոտայքում (տեսանյութ) Էսօր մեր սիրելի Բագրատ Սրբազանի ծննդյան օրն է. ազատություն` եղբարց մերոց գերելոց. Նազենի Հովհաննիսյան Ոստիկանները հայտնաբերել են երիտասարդին դանակահարած անձին․ նա ձերբակալվել է ՀՀ-ն ընտրություններին մոտենում է ոչ թե ժողովրդավարական, այլ քաղաքական ճնշման մթնոլորտում․ Օսկանյան Ժողովրդին ահաբեկելու այս հրեշավոր գործընթացը հովանավորվում է Արևմուտքի մի շարք դերակատարների կողմից. պատգամավոր Թուրքիայի արևելքում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Նարեկ Կարապետյանը միայն ՀՀ քաղաքացի է, տխմար ստերի էջը պետք է փակվի․ փաստաբան Սի Ծինփինը հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների արագ զարգացման նոր փուլի մասին ՌԴ-ն չի խանգարելու գործող իշխանության վերարտադրությանը․ Սուրեն Սարգսյան Նարեկ Կարապետյանի դեմ քրվարույթ են հարուցել՝ «օտարերկրյա քաղաքացիությունը թաքցնելու կասկածով» Փաշինյանը թիմում միայնակ է. չկա կողքին մեկը, որ հարվածն իր վրա վերցնի․ «Ժողովուրդ» 

Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ բոլորի նախագահն է. Գևորգ Կոստանյան

Քաղաքական

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը չափազանց կարևոր է համարում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ վարչապետի պաշտոնում առաջադրվելու դեպքում իր փորձն ու գիտելիքները փոխանցելու է երիտասարդ առաջնորդներին՝ անկախ նրանց քաղաքական պատկանելությունից: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ սրանով ՀՀ Նախագահը ցույց տվեց, որ բոլորի նախագահն է: «Նախագահը ցույց տվեց, որ բոլոր երիտասարդների ներուժը ի բարօրություն երկրի օգտագործելու հարցում նրանց քաղաքական կողմնորոշման տարբերություն չի դնում: Սա չափազանց կարևոր է»,-նշեց Գևորգ Կոստանյանը:

Նա մանրամասնեց, որ նույն ընդդիմադիրների՝ Նիկոլ Փաշինյանի, Էդմոն, Մարուքյանի, Արտակ Զեյնալյանի և մյուսների ներուժն օգտագործվելու է մեր երկրի բարօրության և զարգացման համար:

Հարցին, թե ինչո՞ւ է հենց Սերժ Սարգսյանը իր վրա վերցնում երիտասարդ առաջնորդներ պատրաստելու գործը, Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Երկրի նախագահը, երկրի առաջնորդը չափազանց կարևոր գործառույթ ունի՝ բացի երկիրը կառավարելուց ապահովել երիտասարդ սերնդի դաստիարակությունը և երկրի արդյունավետ ղեկավարման շարունակականությունը: Բա էլ ո՞վ պետք է նման կոչ աներ: Էլ ո՞վ պետք է ասեր, որ իր առջև խնդիր չի դնում միայն Հանրապետական կուսակցության լիդերներին գործածել երկրի կառավարման մեջ: Նախագահը փաստեց, որ բոլորի նախագահն է և յուրաքանչյուրի ներուժը երկրի բարօրության համար օգտագործելու է: Իհարկե, հենց Սերժ Սարգսյանը պետք է հայտարարեր, որովհետև չէր կարող մեկ ուրիշը դա հայտարարել և անել, իսկ նա կարող է»:

Անդրադառնալով հարցին՝ երբ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ երկրում ներքաղաքական իրավիճակը երբեք այնքան կայուն չի եղել, որքան հիմա, արդյոք նկատի ունի՞, որ այլևս ընդդիմություն չկա՝ Գևորգ Կոստանյանը վստահեցրեց, որ ՀՀ Նախագահը չէր կարող նման բան նկատի ունենալ: Նրա խոսքով՝ աքսիոմատիկ ճշմարտություն է, որ երկրի առաջընթացը և զարգացումը պայմանավորված է բացառապես ընդդիմության առկայությամբ: «Ընդդիմության առկայությունը յուրաքանչյուր պետության և իշխանության համար ուղղակի անհրաժեշտություն է: Սերժ Սարգսյանը խոսում էր այն մասին, որ կայուն է իրավիճակը, չկան մեծ  տատանումներ քաղաքական դաշտում, ինչն ամենակարևոր երաշխիքն է պետության զարգացման և առաջընթացի համար: Որևէ երկիր չի կարող զարգանալ, եթե չկա կայունության երաշխիք: Դա չէր կարող վերաբերվել նրան, որ կայուն է, որովհետև չկա ընդդիմություն, որովհետև առանց ընդդիմության պետությունը ժողովրդավարական և առաջընթաց ունեցող պետություն երբեք չես կարող անվանել»,- եզրափակեց Գևորգ Կոստանյանը:

Tert. am-ին տված հարցազրույցում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե ապրիլին կդառնա ՀՀ վարչապետ, պատասխանել է. «Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում քաղաքական պատասխանատվություն և կառավարություն ձևավորելու լիազորություն ստանձնած Հանրապետական կուսակցության և կոալիցիոն ՀՅԴ-ի շարքերում ամենատարբեր ձևաչափերով թեման ամիսներ շարունակ քննարկվում է, թեև այդ քննարկումները դեռ չեն հասել կուսակցական-ինստիտուցիոնալ հարթակներ։ Ինձ հետ էլ արդեն բազմաթիվ գործընկերներ խոսել են։ Չգիտեմ այս քննարկումները երբ կավարտենք։ Բայց եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով ՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին։ Սա մի խնդիր է, որն այսօր չափազանց կարևոր է։ Բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից»:

 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Զախարովա․ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները նախապես ծրագրված էինԱյսօր Բագրատ Սրբազանի ծննդյան օրն է․ առանց հուզմունքի անհնար է խոսել նրա մասին․ Գառնիկ Դանիելյան 20-ամյա 2 երիտասարդի մոտ հայտնաբերվել է 4կգ մարիխուանայի նմանվող զանգված․ Ավտովթար-վրաերթ՝ Կոտայքում (տեսանյութ)Այն գումարները, որոնք ՔՊ-ականները ստիպված կլինեն վճարել իրենց տարածած ստերի համար, կուղղվեն Սևանի հոգեկան առողջության կենտրոնին․ ՂահրամանյանՉինաստանը և Ռուսաստանը կպաշտպանեն ՄԱԿ-ի հեղինակությունըՎերջնականապես ինքնատիրապետումը կորցրած Փաշինյանը, ով փողոցում էն օրը կանանց էր քաշքշում, հասկացել է, որ իրական դեմքը ժողովրդի առաջ բացվել է․ Նարեկ ԿարապետյանԳիտության փառատոնի մրցանակակիրն արժանացել է ԱՄՆ Regeneron ISEF 2026 միջազգային մրցույթի 3-րդ կարգի մրցանակիԱրարատի մարզում «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել գետում․ կա 4 վիրավորFT. ԵՄ արտաքին գործերի նախարարները մայիսի 27-28-ին կքննարկեն Ռուսաստանի հետ բանակցողի պաշտոնի թեկնածուներինԷսօր մեր սիրելի Բագրատ Սրբազանի ծննդյան օրն է. ազատություն` եղբարց մերոց գերելոց. Նազենի ՀովհաննիսյանՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարինԱյրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկանՈստիկանները հայտնաբերել են երիտասարդին դանակահարած անձին․ նա ձերբակալվել էԱրարատի ցեմենտի գործարանը պետականացվելու է․ Փաշինյան (տեսանյութ)Թրամփը հույս ունի Իրանի հետ հակամարտության արագ կարգավորմանՀՀ-ն ընտրություններին մոտենում է ոչ թե ժողովրդավարական, այլ քաղաքական ճնշման մթնոլորտում․ ՕսկանյանԷլեկտրամատակարարումը կդադարեցվի․ ՀասցեներԺողովրդին ահաբեկելու այս հրեշավոր գործընթացը հովանավորվում է Արևմուտքի մի շարք դերակատարների կողմից. պատգամավորԿենսաթոշակի և նպաստի 20 % հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531,038 կենսաթոշակառու և նպաստառուԹուրքիայի արևելքում հզոր երկրաշարժ է տեղի ունեցելԿենսաչափական անձնագրերին զուգահեռ Հայաստանում կներդրվեն նաև e-gate համակարգերՆարեկ Կարապետյանը միայն ՀՀ քաղաքացի է, տխմար ստերի էջը պետք է փակվի․ փաստաբանՀնդկաստանը հաջողությամբ փորձարկել է անօդաչու թռչող սարքից կառավարվող հրթիռՄԻՊ-ն այցելել է ՊՆ N զորամաս, հանդիպել հրամանատարական և սպայական կազմի ներկայացուցիչների հետԽոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ իրանցի վարորդը հեղուկ գազ տեղափոխող «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարով կողաշրջվել է Սի Ծինփինը հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների արագ զարգացման նոր փուլի մասինՌԴ-ն չի խանգարելու գործող իշխանության վերարտադրությանը․ Սուրեն ՍարգսյանՆարեկ Կարապետյանի դեմ քրվարույթ են հարուցել՝ «օտարերկրյա քաղաքացիությունը թաքցնելու կասկածով»Փաշինյանը թիմում միայնակ է. չկա կողքին մեկը, որ հարվածն իր վրա վերցնի․ «Ժողովուրդ»Հավաքին մասնակցելու համար ազատել են պաշտոնից․ «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը երեկ երկրորդ ապտակը ստացան Տաշիրում. «Հրապարակ»Այսօր դուք ավելի ազատ եք հոգով, մտքով, սրտով, բայց մենք ճնշված ենք ձեր հանիրավի բանտարկությամբ. Կարեն ՂազարյանՔՊ-ականներն ահաբեկում են անգամ անչափահասներին. «Հրապարակ»Փաշինյանի քայլերին զուգահեռ՝ Արցախի պետական ինստիտուտների վերականգնման հարցը կրկին օրակարգում է. Ժողովուրդ«Մասկա օպերացիա». իրավապահները հրահանգ են ստացել. «Հրապարակ»«Չեն հասցնում բոլորին լսել»․ ընտրական գործերը լարվածություն են ստեղծել համակարգում․ «Ժողովուրդ»Նոր սկանդալ առողջապահության ոլորտում․ դիպլոմ՝ առանց կրթության․ «Ժողովուրդ» «Ոչ մի ռեկորդ չի կարող համեմատվել մարդու կյանք փրկելու հետ»․ սովետական ստորջրյա լողի մարզիկ Շավարշ Կարապետյանի ծննդյան տարեդարձն էԵս գիտեմ` Սրբազանը դեռ շատ մեծ անելիքներ ունի մեր պետության ու մեր ազգի կյանքում. Լիդիա Մանթաշյան Իսպանիան ռուսական գազի գնման ծավալով գերազանցել է ԵՄ բոլոր երկրներինԱՄՆ-ն վստահեցրել է G7-ին, որ ռուսական նավթի գների մեղմացումը ժամանակավոր կլինիԵվրամիությունը դժգոհ է ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումիցԻսրայելը ձերբակալել է եվրոպական պետություններից մեկի նախագահի քրոջըԶելենսկու գրասենյակը գնահատել է Բելառուսի կողմից ներկայացվող սպառնալիքըԱրթուր Օսիպյանին տեղափոխում են դատարան․ ներկայացվել է կալանավորման վերաբերյալ միջնորդություն․ փաստաբան Միացյալ Նահանգները Էստոնիային զինամթերք կմատակարարի HIMARS բազմակի հրթիռային համակարգի համարՆԱՏՕ-ն հաստատել է Էստոնիայի օդային տարածքում տեղի ունեցած միջադեպըԿԸՀ-ն անդրադարձել է Նարեկ Կարապետյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու մասին տեղեկությանը ՆԱՏՕ-ին անդամակցությունը ձեզ չի պաշտպանի. Ռուսաստանը սպառնում է ԼատվիայինՀաստատվել է AI գործարանի ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում ներդրվում է 4 միլիարդ դոլար
Ամենադիտված